Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Շուտով Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգը ձեռնամուխ կլինի MasterCard և Union Pay միջազգային վճարային համակարգերի հետ քոբրենդինգային քարտերի թողարկմանը: Այդ մասին հայտարարել է ArCa-ի տեխնիկական տնօրեն Աղասի Վարդանյանը՝ "FinnoWay Armenia 2025" միջազգային PLUS-ֆորումի շրջանակներում "ArCa-ն ՝ որպես ձգողականության կենտրոն" թեմայով նստաշրջանի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) 10 մլն դոլարի վարկ կտրամադրի ներքին բիզնես-գործընթացների թվայնացման համար: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությանը, թե, իբր, Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից ՝ հօգուտ ուկրաինականի՝ ԵՄ միջոցների հաշվին:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի (ԹՆՀ) "Աշխատանք ԵԱՏՄ-ում" նախագծում հայ օգտատերերի տեսակարար կշիռը կազմում է 9%: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների հիմնադրամը (ԹՆՀ) ակնկալում է Հայաստանի մասնակցությունը AI SuperCloud միջազգային հարթակին: Այդ մասին նոյեմբերի 12-ին "ԵԱՏՄ թվային նախագծեր" տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) փոխնախագահ, ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։ Պատմելով, որ այդ նախագծին արդեն ծանոթ են հիմնադրամի անդամ բոլոր երկրները, Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն քննարկումներ են տեղի ունեցել Հայաստանի կառավարության հետ այն առավելությունների վերաբերյալ, որոնք ստեղծում է AI SuperCloud-ը: "Այնպես որ, հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրություն կդրսեւորի նման նախագծի նկատմամբ", - ընդգծել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալը:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հաղորդումները երբեք մերկապարանոց չեն լինում, սակայն Կրեմլը հույս ունի շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԴ ԱՀԾ այն հաղորդագրությանը Երեւանի արձագանքը, որ Հայաստանը դիտարկում է ռուսական հացահատիկից հրաժարվելու և Եվրամիության միջոցների հաշվին այն ավելի թանկ ուկրաինականով փոխարինելու հնարավորությունը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ենթադրում է պետության մրցունակության աճի ապահովում, մարդկային կապիտալում, տնտեսական ենթակառուցվածքներում և անվտանգության ոլորտում ներդրումների զգալի ընդլայնում: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարում է, որ Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական էժան հացահատիկից և ավելի թանկ գնել Ուկրաինայից՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու քայլերի շրջանակում:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը կայուն է, կանխատեսելի և կառավարելի: Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելլ է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը նախորդ հինգ տարիներին անցած ճանապարհի տրամաբանական ավարտն է։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագիծը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Նոյեմբերի 11-ին կայացել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Օմանի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուիի հանդիպումը։
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ - տես "Եվրասիական տարածաշրջանի պահեստային ենթակառուցվածքը.տասնամյակի հնարավորություն" զեկույցը) կանխատեսումների համաձայն, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները մինչև 2040 թվականն ընկած ժամանակահատվածում առաջատար կլինեն պահեստային ենթակառուցվածքի աճի տեմպերով:
|
Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Նոյեմբերի 11-ին Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի եվրոպական հարցերով նախարար Մարի Բյեռի հետ։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել ընդհանուր 25,000,000,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում 10-15 տարի շարունակ բիզնեսը փորձում է ինքնուրույն բավարարել կադրերի հավաքագրման հետ կապված իր կարիքները։ Այդ մասին, պատասխանելով այն հարցին, թե " որքանով է կառուցված կրթական համակարգի փոխգործակցությունը բիզնեսի հետ, հայտարարել է TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.Արհեստական բանականությունը (ԱԲ) կփոխարինի ոչ թե մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն օգտագործում ԱԲ: Նման կարծիք է հայտնել TCF ներդրումային ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը՝ «HR․ Մարդկային ներուժի դերը 21-րդ դարի երկրորդ քառորդում. ծառացած խնդիրների արդիականության նոր դարաշրջան» պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվում է FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS համաաժողովի շրջանակներում։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո. Վերջապես Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի դարձան։ 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել էին 1-3-րդ հորիզոնականներ, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։
|
Երեքշաբթի, 11 Նոյեմբերի 2025,
Արմինֆո.2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։ Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
|