Պարամարզիկները հյուրընկալել են Հրանտ Հակոբյանին
 Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.   Պարափաուերլիֆթինգի 2025 թվականի Աշխարհի առաջնությունից ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մարզիկները վերադարձել են երկու ոսկե և մեկ արծաթե մեդալով: Մրցաշարին մասնակցությանն աջակցել է նաև Կոնվերս Բանկը:    

Team Europe-ը շարունակում է աջակցել Սյունիքի մարզի կայուն զարգացմանը
 Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ ծանոթացել է Հայաստանի հարավում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախագծի  (Resilient Syunik Team Europe Initiative)շրջանակներում իրականացվող ծրագրերին։

«Սուրմալու» կայարանի ՏՏՀ համար կրկին մրցույթ է հայտարարվել՝ հայտերի բացակայության պատճառով
 Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Քաղաքապետարանը կրկին մրցույթ է հայտարարել մետրոյի "Սուրմալու" կայարանի տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) անցկացման՝ նախորդ փուլում մասնակիցների բացակայության պատճառով: Հոկտեմբերի 20-ին քաղաքապետարանի աշխատանքային նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին այդ մասին հաղորդել է նրա խորհրդական Անետա Բաբայանը։

Բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության մոտ
 Երկուշաբթի, 20 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի բեռնափոխադրողները հերթական բողոքի ակցիան են անցկացնում՝ պահանջելով կարգավորել օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին ՌԴ դաշնային օրենքի ուժի մեջ մտնելու առնչությամբ ստեղծված իրավիճակը: Վերջինիս համաձայն, առանց վիզայի ռեժիմով երկրների քաղաքացիները, որոնք մուտք են գործում Ռուսաստանի Դաշնության տարածք՝ ոչ աշխատանքի տեղավորման նպատակով (այսինքն՝ առանց միգրացիոն քարտում համապատասխան նշման), կարող են երկրում գտնվել ոչ ավելի, քան 90 օր ՝ 180-օրյա ժամանակահատվածում: Այդ սահմանափակումը տարածվում է նաև բեռնա - և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների վրա, չնայած այն հանգամանքին, որ նրանք, փաստացի, կատարում են աշխատանքային գործառույթ: Օրենքի խախտման դեպքում վարորդներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք 3-10 տարի ժամկետով:

ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ երթուղու զարգացման հեռանկարները
 Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան–Թուրքմենստան–Իրան–Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։

Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները
 Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։

Հայաստանում խաղողի մթերման ծավալը 25%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. էկոնոմիկայի նախարար
 Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.  Այս պահի դրությամբ հայ ֆերմերները մթերել են 205 հազար տոննա խաղող։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 13-17-ը դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքների երկնիշ աճն ավելի է արագացել։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե 5 ամիս չեն իրականացվում։

Դեսպան․ Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի հետ
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի 513 հարկատուներ խախտել են ՀԴՄ կիրառման կանոնները․ ՊԵԿ
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում։

IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2025 թվականի վեցերորդ տրանշը 
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի հոկտեմբերի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM3ER4 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․ 

Հովսեփ Պատվականյան. Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Վերջին 2-3 տարիներին զգալի հետաքրքրություն է նկատվում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը՝ Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովի շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակվի հարցին:

ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարությունից խուսափելու նպատակով․ bank24.am ընկերությունը գործում է առանց լիցենզիայի
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում

Երևանում ընթանում է Առևտրի և ներդրումների միջազգային համաժողով
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել են Առևտրի և ներդրումների միջազգային համաժողովի (International Trade and Investment Forum - ITIF) աշխատանքները:

ԵՏՀ-ը միջոցներ է ձեռնարկում ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման առնչությամբ ԵԱՏՄ բեռնափոխադրողների համար ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ
 Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու պայմանների փոփոխության առնչությամբ միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հետ կապված իրավիճակի կարգավորման հարցը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ուշադրության կենտրոնում է:

Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող  հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան  երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։ 

Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2025 անվանակարգում
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանը World Travel Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում առաջադրվել է, որպես Աշխարհի առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (World’s Leading Heritage Destination 2025)։ Այդ մասին հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանը երկարաձգում է առանց ԱԱՀ-ի վճարման էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունը
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հայաստանի բեռնափոխադրողները դեմ են ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններին
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել հայ բեռնափոխադրողները։ Պատճառը ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում կատարված փոփոխություններն են, որոնց համաձայն, առանց վիզայի ռեժիմով երկրների այն քաղաքացիները, ովքեր մուտք են գործում ՌԴ տարածք՝ ոչ աշխատանքի տեղավորման նպատակով (այսինքն ՝ առանց միգրացիոն քարտում համապատասխան նշման), կարող են երկրում գտնվել ոչ ավելի, քան 90 օր՝ 180-օրյա ժամանակահատվածում։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98