Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում կուժեղացվի հսկիչ նշաններով կամ QR կոդերով մակնշված ապրանքների հետագծելիությունը։ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությունները:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում 64 կողմ, 30 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ հավանություն է տվել "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հեղինակած "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" և "Էներգետիկայի մասին" օրենքներում փոփոխությունների նախագծին, որով հիմք է դրվում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանը:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախօրեին մասնակցել է Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ունե՞ք մոբայլ հավելված, սպասու՞մ եք գումար արտերկրից, բայց ինչ-ինչ պատճառներով բանկային հաշիվներին կամ քարտերին փոխանցումն անհնա՞ր է կամ ոչ նպատակահարմար:
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
Արմինֆո. Եվրամիությունը խորացնում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր մակարդակներում, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են բոլորը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում։
|
Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790 320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 38 060-ով կամ 5.1%-ով:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո."Viva Armenia" ՓԲԸ-ն (Viva ապրանքանիշ) մտադիր է ձեռք բերել "GNC-ALFA" ՓԲԸ-ի (OVIO ապրանքանիշ, նախկինում ՝ "Ռոստելեկոմ") բաժնետոմսերի 100% - ը։ Համապատասխան տեղեկատվությունը զետեղված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պաշտոնական կայքում:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց։
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկը մեկնարկում է նոր ակցիա, որի շրջանակներում մինչև ս․թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է SWIFT համակարգով մինչև 20,000 եվրո գումարով փոխանցումների հատուկ սակագին՝ 7000 ՀՀ դրամ: Բանկն ունի թղթակցային հաշիվների լայն ցանց՝ հաճախորդներին առաջարկելով մրցունակ միջնորդավճարներ, այդ թվում եվրո արժույթով փոխանցումների համար։
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվել է Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։
Ինչպես հաղորդում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժինը, նորաբաց կենտրոնում կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող լուսային ու ջեռուցման համակարգեր, դիզայներական հեռուստացույց, վարագույրների ու դռների հեռավար կառավարվող մեխանիզմներ, ինչպես նաև բաժանորդագրվել այս ամենի լիարժեք աշխատանքն ապահովող Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետ փաթեթներին։
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ազգային ժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ սկսվել է օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկումը, որոնց նպատակը "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացումն է: Փաթեթը, որը ներառում է "Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին" և "Էներգետիկայի մասին" օրենքներում փոփոխություններ, մշակել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. ԱրմՍվիսԲանկը պաշտոնապես հրապարակել է իր առաջին Կլիմայական անցումային պլանը՝ ներկայացնելով Բանկի կլիմայական փոփոխություններին արձագանքելու առաջին համալիր ռազմավարական փաստաթուղթը, որը համահունչ է Փարիզի համաձայնագրի նպատակներին և ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությանը։
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկի ֆինանսական մոնիտորինգի վարչության պետ Զարուհի Ավակիմյանը որպես խոսնակ մասնակցել է Փողերի լվացման դեմ պայքարի և համապատասխանության 16-րդ միջազգային համաժողովին, որը կայացել է 2025 թվականի հունիսի 10-ին Բրատիսլավայում, Սլովակիա։
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո.2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1 տրլն 356.0 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի համամասնություններով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշից` 1 տրլն 346.6 մլրդ դրամից, ավելի է 9.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 1 տրլն 349.8 մլրդ դրամից, ավելի է 6.2 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Այդ մասին հաղորդում է գերատեսչության ղեկավար Էդուարդ Հակոբյանը՝ սոցցանցի իր էջում ։
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո. Սպառողներին մատակարարվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ: Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) սահմանել է գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագները:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո.Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի հեռահաղորդակցության շուկան աճել է 25% - ով՝ 2024թ. արդյունքներով հասնելով 154,5 մլրդ դրամի, իսկ օպերատորների հասույթի հիմնական աղբյուրներն են բջջային կապն ու ֆիքսված ինտերնետի ծառայությունները:
|
Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025,
Արմինֆո.Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին ևս երկու քաղաքներում՝ Աբովյանում և Էջմիածնում։ Այժմ, Ucom-ի 5G ամենալայն ցանցը հասանելի է 38 քաղաքներում, 19 բնակավայրում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշենի, Բավրայի և Ագարակի սահմանային անցակետերում։
|