Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հանքարդյունաբերությունում պետք է ընթանալ արտադրական շղթաների զարգացման ճանապարհով։ Mining Armenia Forum-ի շրջանակներում լրագրողներին նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Այսուհետ հասանելի են արագ, հարմար և անվտանգ վճարումներ QR կոդով: ԱրարատԲանկն ArcaQR-ին միացած առաջին բանկերի շարքում է։ ArcaQR-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է AraratMobile-ով սքանավորել QR-ն ու կատարել վճարումը մի քանի վայրկյանում ArcaQR համակարգին միացած բանկերի բոլոր Պոստերմինալներով։
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 20-ամյա հոբելյանական համերգաշրջանը նշանավորում է «Սիմֆոնիկ անտառով»։ Մեր երկրում նոր անտառ կստեղծվի, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշ։ Անտառտնկման գործըթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման։ Այդ
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ և այլն:
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ է ունեցել ոչ մետաղական հանքավայրերի շահագործման ոլորտում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 3-ին Ծաղկաձորում «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ժամանակ։
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծում բարձր տեխնոլոգիաներին և ռազմարդյունաբերությանը հատկացվող միջոցների ծավալն ու տրամաբանությունը տարակուսանք են հարուցում այն պայմաններում, երբ աշխարհում բոլոր պետությունները, այդ թվում մեր հարևաններն ու ոչ բարեկամ երկրները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ծախսերը։
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումները չեն կատարվելու։ Նման համոզմունք է հայտնել տնտեսագետ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
|
Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Ծաղկաձորում մեկնարկել է Mining Forum Armenia միջազգային հանքարդյունաբերական համաժողովը, որը երկրորդ տարին անընդմեջ միավորում է ոլորտի ներուժը՝ ռազմավարական առաջնահերթությունների քննարկման, կայուն զարգացման հեռանկարների ձևավորման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման նպատակով: Այս տարի համաժողովն անցկացվում է "Հանքարդյունաբերության հատվածը և Էներգետիկան. միջազգային միտումները և Հայաստանի ներուժը" խորագրի ներքո:
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները, այդ թվում՝ վճարային գործիքակազմը։ Converse Mobile հավելվածում հասանելի է դարձել նոր՝ QR վճարումների հնարավորությունը։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։ Թաղամասի համար նախատեսված 4 հեկտար հողը հիմնադրամին հատկացրել է Տաթևի համայնքապետարանը։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի համար ներկայացված պետական բյուջեի նախագիծը շարունակում է մտահոգություններ առաջացնել։ Պաշտպանության ոլորտում այս տարվա և հաջորդ տարվա համադրելի թվերը, ավելի քան, մտահոգիչ են։ Պաշտպանության բյուջեի նախատեսվող կրճատման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել տնտեսագետ, ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում ջերմատնային տնտեսությունների զարգացմանն աջակցության 2023 թվականի հուլիսի 27-ի ծրագրում։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.2025 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի 29-ը Հայաստանից արտահանվել է 121,8 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Դա 13,6 հազար տոննայով կամ 12,2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2 - ի հերթական նիստում հավանություն է տվել "Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի անդրսահմանային տեղաբաշխման և շրջանառության մասին" համաձայնագիրը հաստատելու մասին " ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. 2025 թվականին «հիպոթեքիստներին» եկամտահարկի վերադարձի համար կպահանջվի մոտ 97 մլրդ դրամ (252 մլն դոլար)։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ կառավարության նիստում, որի ընթացքում ծրագրի իրականացման համար հատկացվել է լրացուցիչ 12,6 մլրդ դրամ (մոտ 33 մլն դոլար)՝ ի հավելումն նախապես ծրագրված 84 մլրդ դրամի (218 մլն դոլար):
|