Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգվել է։
|
Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։
Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկում է ArcaQR-ը` դարձնելով ամենօրյա վճարումները պարզ ու հարմար բոլորի համար։
ArcaQR համակարգին մասնակից բանկերի օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ հավելված, սկանավորել QR-ը եւ կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։
«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»,- ասել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով՝ որպես թվային բանկ՝ Evocabank-ի համար շատ կարեւոր է միանալ ArcaQR համակարգին, քանի որ վճարումների ոլորտի զարգացումը իրենց ռազմավարական ուղղություններից մեկն է. «Մենք վստահ ենք, որ ArcaQR-ի կիրառմամբ վճարումները կդառնան ավելի հարմար, արագ եւ ապահով»։
«Ուրախ ենք միանալ ArcaQR նախաձեռնությանը, որի մեկնարկը կարեւոր քայլ է ոչ միայն հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, այլեւ` ամբողջ համակարգի համաչափ եւ կայուն զարգացման ուղղությամբ։ Ամերիաբանկը հետեւողականորեն ներդնում է նորարար լուծումներ՝ նպաստելով անկանխիկ վճարումների զարգացմանը եւ հաճախորդների համար առավել հարմարավետ գործիքների կիրառմանը։ Լիահույս ենք, որ միասնական QR վճարումները կնպաստեն թվային վճարումների ավելի լայն տարածմանը եւ մեր հաճախորդների փորձառության բարելավմանը»,- նշել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Կոնվերս Բանկի մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանն ասել է, որ իրենց բանկը կարեւորում է բանկային հաշվի ծառայության եւ Converse Mobile հավելվածի` որպես հիմնական թվային ուղու զարգացումը.
«Այս տեսանկյունից չափազանց կարեւոր է շուկայում վճարային գործիքների եւ ենթակառուցվածքների ընդլայնումը եւ զարգացումը, ազգային վճարային համակարգերի շուրջօրյա սերվիսների ձեւավորումը։ Մենք հանձնառու ենք այս նպատակների իրագործմանը եւ առաջիններից ենք միանում նոր ArcaQR համակարգին։ Բանկը, իր ռազմավարության շրջանակում, շարունակելու է իր ծառայություններն ընդլայնել՝ ներդնելով վճարային այլընտրանքային գործիքներ»։
«ArcaQR վճարային գործիքի ավելացումը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է ընդհանուր համակարգի համար։ Որքան հասանելի լինեն Arca ազգային վճարային համակարգի ծրագրերը հաճախորդների համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։ Ուրախ եմ, որ ԱրարատԲանկը միացել է այս ծրագրին, եւ իր մասնակցությամբ աջակցում է ծրագրի կայացմանն ու զարգացմանը»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։
Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանի խոսքով՝ Հայէկոնոմբանկի համար ArcaQR համակարգին միանալը կարեւոր քայլ է հաճախորդներին առավել պարզ, հարմար եւ ժամանակակից վճարային լուծումներ առաջարկելու առումով։
«Հայէկոնոմբանկի զարգացման ռազմավարության հիմքում ընկած են նորարարական ծառայությունները, որոնք նպաստում են ոչ միայն հաճախորդների փորձի բարելավմանն, այլեւ՝ անկանխիկ վճարումների մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ՝ ArcaQR համակարգը մեր հաճախորդների անկանխիկ գործարքների համար կապահովի արագություն, հարմարավետություն եւ անվտանգություն թվային միջավայրում»,- ասել է Վահե Ղազարյանը:
«ArcaQR համակարգի ստեղծումը նշանակալից քայլ է՝ ապահովելու վճարային ենթակառուցվածքների անընդհատությունը, անվտանգությունը եւ անխափան աշխատանքը: Արդշինբանկը շատ է կարեւորում ArcaQR hամակարգի մեկնարկը եւ ուրախ է հանդես գալ որպես համակարգի մասնակից՝ առաջարկելով այլընտրանքային եւ անվտանգ վճարային լուծումներ՝ անկանխիկ վճարումների մշակույթը խթանելու, հաճախորդների ամենօրյա բանկային կարիքները բավարարելու, նրանց փորձառության եւ սպասարկման որակը բարձրացնելու համար», - նշել է Արդշինբանկ ՓԲԸ վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը:
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանը դեմ չէ թվային ակտիվների խթանմանը, զարգացմանը, քանի որ դա ապագան է, չէ որ, ի վերջո, փողը դառնալու է թվային ակտիվ ։ Այդ մասին խորհրդարանում կառավարական ժամին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. 5.019.829 դրամ՝ սա «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա արդյունքն է, որն ամբողջությամբ ուղղվելու է Արցախում ստեղծված և այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցի «Մասնագիտացում» ծրագրի իրականացմանը, որի շնորհիվ Լոռու մարզի ավելի քան 120 երիտասարդներ իրենց ծննդավայրում կստանան մասնագիտական կրթություն։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Կենսաթոշակների բարձրացման հարցը լուծելու համար կիրառվում են տարբեր գործիքներ։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում կառավարական ժամին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանը նոր էներգաբլոկի մոդելի հարցում կկողմնորոշվի 1-2 տարվա ընթացքում։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանում կառավարության ժամին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացրեց ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սքանով՝ անմիջապես բանկային հաշվից։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մոդելի որոնման հարցում կան պարզաբանումներ պահանջող ասպեկտներ։ Նման գնահատականով է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 1-ին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլում (2026 թվականից) բժշկական ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129 600 դրամ: Այդ մասին հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայկական ավիաընկերությունների դուրս բերումն Ավիացիոն անվտանգության եվրոպական հանձնաժողովի (EU Air Safety List) "սեւ ցուցակից" առայժմ հարցականի տակ է:
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի նախագծի չոր թվերի հետևում նշմարվում է ռազմավարության բացակայությունը։ Պետական գանձարանի եկամուտների առյուծի բաժինը կապահովվի հարկային բեռի հաշվին, ծախսերը, ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ կապիտալ ծախսերը, մասնավորապես, նախաատեսված են առանց KPI-ների և արդյունքային գնահատման, իսկ պակասուրդը կծածկվի արտաքին վարկերից։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը Երևանի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում բացել է իր 34-րդ բազան: Այս պահին Հայաստանի մայրաքաղաքում տեղակայվելու է Wizz Air - ի 2 ինքնաթիռ ՝ Airbus A321neo:
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը տնտեսության կարևոր ոլորտ է, մենք մեր առջև ռազմավարական նպատակ ենք դնում․ մինչև 2030թ.ապահովել ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՝ Հայաստանում Wizz Air հունգարական ավիաընկերության բազայի բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. 2026 թվականին Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները ՀՆԱ-ում՝ ընթացիկ տարվա համար հաստատված պետբյուջեի նկատմամբ կկրճատվեն 0,1 տ.կ. - ով ՝ մինչև ՀՆԱ-ի 24,9%։ Սակայն, ուսումնասիրելով գալիք տարվա բյուջեի նախագծի ուղերձը, տեսնում ենք, որ թվային արտահայտությամբ ցուցանիշը կաճի 256,2 մլրդ դրամով։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանն ահազանգում է կաթնամթերքի գների զգալի բարձրացման մասին։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է ավելի քան 225.000 մարդ, սակայն կլիմայի փոփոխության հետևանքները լուրջ մարտահրավերներ են ստեղծում՝ ջրի պակաս, երաշտ, կարկտահարություններ։
|
Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,
Արմինֆո. Turkish Airlines ավիաընկերությունը հայտարարել է դեպի Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով փոխադրողի մամուլի ծառայությանը։
|
Երեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2025,
|