Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Դոնորների և օգնություն ստացողների հետ քննարկումների և հանդիպումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք չեն նպաստում Հայաստանում նվիրատվության և բարեգործության ինստիտուտների զարգացմանը: Այդ մասին սեպտեմբերի 24-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունները։
|
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին 5% - ից փոքր-ինչ բարձր կլինի՝ պետբյուջեում ամրագրված 5,1%-ի դեպքում։ Այդ մասին Արմինֆո - ի թղթակցին հայտարարել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ սեպտեմբերի 24-ին "Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական շոկ" խորագրով պանելային քննարկման ժամանակ:
|
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. "Թվեր հրապարակելը ինչ-որ առումով անշնորհակալ գործ է", - սեպտեմբերի 24-ին "Հայաստանի նոր իրականությունը որպես տնտեսական ցնցում" խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՝ ի պատասխան Արմինֆո-ի խնդրանքին՝ կանխատեսել ՀՆԱ-ի աճը 2024 թվականի արդյունքներով: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, «համարձակվել է» կանխատեսումներ անել եւ ներկայացրել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տարվա ակնկալիքները:
|
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են համաներում կիրառել անհատ տաքսու վարորդների համար, որոնք 2015-2019 թվականներին պետք է ստանային լիցենզիա և վճարեին համապատասխան պետական տուրք, բայց դա չեն արել: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում դրական եզրակացություն է տվել համապատասխան օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանում կներդրվի մաքսային ընթացակարգերի շրջանակներում պարտավորությունների հաշվարկման և մարման էլեկտրոնային համակարգ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած "Մաքսային կարգավորման մասին" օրենքի փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 24 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և Լեհաստանի քլիրինգային ծառայությունների ազգային դեպոզիտարիան (Krajowy Depozyt Papierow Wartosciowych SA, KDPW) ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ Երևանում միջազգային բանկային համաժողովի շրջանակում:
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի ֆինանսական շուկայի հետևողական բարելավումը՝ կարգավորումների կատարելագործումը, ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպիսիք են ավանդների երաշխավորման համակարգը, ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը, ազգային վճարային համակարգի, վարկային բյուրոյի ստեղծումը, հանգեցրել է հանրային ամուր վստահության ձևավորմանը Հայաստանի բանկային համակարգի հանդեպ: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ II միջազգային բանկային համաժողովում:
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում IDBank-ի և Իդրամի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կայացել է Կապանում՝ «Մունք» տեխնոդպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում IDBank-ի և Իդրամի հաղորդակցության ու սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը խոսել է թեմայի կարևորության, ժամանակակից կյանքում ֆինանսապես գրագետ լինելու անհրաժեշտության մասին ու ներկայացրել է ամենակարևոր հասկացություններն ու հիմնարար գիտելիքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարևոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարևոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Երևանում սկսվել է Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկային Ֆորում 2025»-ը։ Երկօրյա ֆորումին մասնակցում են ոչ միայն Հայաստանի ֆինանսական հատվածի ներկայացուցիչները, այլև միջազգային գործընկերներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Լեհաստանից, Հունաստանից և Վրաստանից։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննությունների մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական՝ 24-րդ նիստի շրջանակում, Երևանում սեպտեմբերի 22-ից 24-ը հյուրընկալել է մասնակից երկրների բարձրաստիճան պատվիրակություններին։ Մասնավորապես, համակարգող խորհրդի հերթական նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.«Բանկային ֆորում 2025»-ը բացառիկ է մասնակիցների թվով և քննարկվող հարցերի շրջանակով: Այդ մասին սեպտեմբերի 23-ին "Բանկային համակարգի ապագան. կայուն զարգացում եւ նորարարությունների հեռանկարներ" ամենամյա միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.ՀԲՄ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում այսօր ստրագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի Միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջեւ։
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես և խոստացել էինք, մենք կյանքի ենք կոչել Բանկի հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ:
|
Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ինքնիշխանության հենասյուներից է, եւ դրա գնահատումը զուտ կոմերցիոն չափորոշիչներով կարող է հանգեցնել անդառնալի սխալների։ Այդ մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
|
Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. "Գաղտնիք չէ, որ աշխատանքային ռեսուրսների ամենամեծ շուկան ռուսականն է, բայց, միաժամանակ, մենք տեսնում ենք, որ Հայաստանն ու Ղրղզստանը բախվել են միգրացիայի խնդրին", - հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող Տիգրան Սարգսյանը՝ Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Աստանա տեսակամրջի ժամանակ:
|
Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության գլխամասային գրասենյակում ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ներկայացուցիչ Ջորջ Ախալկացիին, Ասիական զարգացման բանկի (ADB) Վրաստանի գրասենյակի ավագ ներդրումային մասնագետ Ժուժաննա Գաբրիելլա Դ. Մոսնիեին, և ՀՀ-ում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ավագ ներկայացուցիչ Արման Բարխուդարյանին:
|
Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. 2025 թվականի սեպտեմբերի 15–ից 19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 69-րդ նստաշրջանը։
|