Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա
 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ձևավորում է ընդհանուր ֆինանսական շուկա: Այդ մասին Մոսկովյան ֆինանսական ֆորում - 2025-ի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի խոսքը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի" - ն։

Հայաստանի Մաքսային ծառայությունը կմիանա ԱՊՀ փորձաքննությունների կենտրոնի ստեղծմանը
 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 18 - ի հերթական նիստում հավանություն է տվել "ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների մաքսային նպատակներով փորձաքննությունների եւ հետազոտությունների կենտրոնի մասին" համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:

Դավիթ Խուդաթյանն Աբու Դաբիում կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին
 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը կայցելի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի), որտեղ կմասնակցի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքին նվիրված Գլոբալ ցուցահանդեսին և խորհրդաժողովին (Global Rail Transport Infrastructure Exhibition and Conference):

Դավիթ Անանյան. Հայաստանի ժամանակակից հարկաբյուջետային քաղաքականությունը չի ծառայում որպես տնտեսական աճի և կառուցվածքային վերափոխման գործիք
 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես տնտեսական աճի ու կառուցվածքային վերափոխման գործիք։ Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

"Վիվա Արմենիա"-ի սեփականատեր Fedilco Group Limited ՓԲԸ բաժնետոմսերի 80%-ը կգրավադրվի Ամերիաբանկում
 Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Կիպրոսում գրանցված Fedilco Group Limited ՓԲԸ - ի բաժնետոմսերի 80% - ը, որը հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկի՝ "Վիվա Արմենիա" ՓԲԸ-ի սեփականատերն է, գրավադրվելու է Ամերիաբանկում: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դրական որոշում է կայացրել ընկերության այդ նախաձեռնության վերաբերյալ:

Խաղա Junius, շահիր մրցանակներ 
 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Idram Junior հավելվածով վճարում կատարելն արդեն սովորությու՞ն է։ Վստահ ենք՝ նաև հավելվածում Junius  ֆինանսական գրագիտության խաղն ես հասցրել խաղալ ու լրացնել գիտելիքներիդ պաշարը։  

 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է
 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Արդշինբանկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին Վանաձորում կայացած «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էր: Այս մարաթոնը բարեգործական է՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ֆարմակոլոգ, գիտնական։ Վահե Մելիքսեթյանը զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։

Երեւանում քննարկվել է Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության մասին հուշագրի վեցերորդ վերանայման նախագիծը
 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Գերմանիայի շրջակա միջավայրի և բնապահպանության դաշնային նախարարության և ԳԻԶ-ի հետ համագործակցության ուղղությունները
 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի և բնապահպանության նախարարության պատվիրակության անդամների և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ:

Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Երեւանի հանդեպ Թբիլիսիի պարտքի մարման մասին
 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Թբիլիսին ամբողջությամբ մարել է Երևանի հանդեպ ունեցած արտաքին պարտքը: Այդ մասին հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները:

Հայկական բիզնեսը՝ երկու կրակի արանքում. մի կողմից ՊԵԿ անգրագետ տեսուչներն են, մյուս կողմից ՝ ՔԿ կոպիտ, անգրագետ քննիչը. Վահրամ Միրաքյան
 Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. "Մանթաշյանց" գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը կրկին անդրադարձել է "հարկային տեռորի" և ՊԵԿ տեսուչների անգրագետ աշխատանքի թեմային: Նա նաև հնչեցրել է իր առաջարկները, որոնք ուղղված են կալանքը և գույքի ապօրինի բռնագրավումը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց բացառելուն և հարկային ու տնտեսական վեճերի լուծման արդար և կանխատեսելի մեխանիզմների հաստատմանը:

 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.IDBank-ի հյուրերն այս անգամ «Կողք կողքի» ծրագրի ֆինանսական կրթության դասընթացի մասնակիցներն էին։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրին մասնակցել է արցախից տեղահանված 100 դպրոցական։ Դասընթացը մշակել և իրականացրել են «Oogway սուպերհերոսների դպրոցի» մասնագետները՝ խաղերի, քննարկումների և ստեղծագործական առաջադրանքների միջոցով՝ ինչպես կենդանի շփմամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով։

Կայուն կողմնակի միտում՝ անկման փոխարեն. ԿԲ նախագահը ՝ անշարժ գույքի գների մասին
 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Անշարժ գույքի գների նվազում եթե, անգամ, կա, ապա դա տեղի է ունենում շատ համաչափ եւ կանխատեսվող կայուն կողմնակի միտման շրջանակներում: Այդ մասին սեպտեմբերի 16 - ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը։

Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար
 Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  «Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական  ձեռնարկատիրական ծրագրում։ Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր,  նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում և սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48