Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել 2025 թ. հունիսի 27-ին Մինսկում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարի և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին:

Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկն (ԵՆԲ) առաջարկել է փոփոխություն կատարել «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1»  ծրագրի շրջանակում Հայաստանի հետ 236 մլն եվրոյի ֆինանսական համաձայնագրում: Փաստաթղթում փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 գրության ստորագրման առաջարկությունը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում:

Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
 Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։

Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոստացել է քննարկել ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջարկը ՝ Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու անհրաժեշտության մասին:

20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Սեպտեմբերի 5-ին IDBank-ը և Իդրամը հանդիսավոր նշեցին ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն անդրադարձան նաև Ընկերությունների այլ ԿՍՊ նախաձեռնություններին, որոնց շարքում առանձնանում է 2024-ին մեկնարկած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։

Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի թույլ հեռանկարը մեծացնում է վտանգը, որ նախաձեռնությունը կմնա միակողմանի ընկալման դաշտում՝ չարդարացնելով դրան առնչվող սպասելիքները: Նման կարծիք է հայտնել տնտեսագետ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ, կանաչ և ռեսուրսախնայող ներդրումների խթանմանը միտված վարկային պրոդուկտ:

ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր:

Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Վայոց ձորի Արենի գյուղում Ստեփանյանների ընտանիքը հայրական  տանը ստեղծել է յուրահատուկ գաստրո բակ՝ պահպանելով ավանդույթներն ու համադրելով դրանք ժամանակակից մոտեցումների հետ։ Գաստրո բակն անվանել են իրենց ազգանունով՝ Stepanyans' Gastro Yard։

Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 26-ին Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" ավանդական զբոսաշրջային փառատոնը՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունը:

Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  Ռուսաստանի հետ Վրաստանի սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի  հատվածներից մեկում երթեւեկությունը կաթվածահար է եղել սողանքից հետո, հաղորդում է "Նովոստի Գրուզիա"-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.  ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով` այս տարվա սեպտեմբերի 1-ից սկսած փուլ առ փուլ կներդրվի հաշվարկային փաստաթղթերում ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը պարտադիր լրացնելու գործընթացը։ Նպատակը ՀՀ ներմուծվող, ՀՀ-ում արտադրվող կամ վաճառվող ապրանքների հետագծելիության ապահովումն է։

Մի դրամի ուժը 5 տարեկան է
 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 5-ին IDBank-ը և Իդրամը նշեցին ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Միջոցառման հյուրերի շարքում էին գործընկեր  կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, բարեգործության և սոցիալական պատասխանատվության ոլորտը ներկայացնող անհատներ, «Մի դրամի ուժի» գաղափարով ոգեշնչված մարդիկ։

 Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.

ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
 Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ բարեգործական վերելք Արագածոտնի մարզում գտնվող Աղավնո լեռ։ Միջոցառման նպատակն էր աջակցել պատերազմի մասնակից ուսանողներին, կրթության միջոցով բարելավել նրանց կյանքի որակը:

Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
 Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.Կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից: Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
 Երեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են մինչև տարեվերջ աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին։ Այդ մասին սեպտեմբերի 9-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48