Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
Ողջունելով հյուրին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ եմ այս հնարավորության համար։ Շուրջ 20 տարի է, ինչ նման մակարդակով երկկողմ փոխայցելություն չի եղել, և այդ առումով Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրոպական միության հետ, և այդ համագործակցության շրջանակում բարձր ենք գնահատում Սլովակիայի մասնակցությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սլովակիայի կողմից։ Սա վերաբերում է ինչպես ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, այնպես էլ բոլոր այն նախաձեռնություններին, որոնց շուրջ համագործակցում ենք ԵՄ-ի հետ։ Սլովակիայի աջակցությունը մշտապես զգալի է, և վստահ եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր գործընկերությանը»։
Սլովակիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջերմ հյուրընկալությունը։ Վստահ ենք, որ այս այցը Ձեր գեղեցիկ երկիր կլինի հաջողված, և ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունն այդ հնարավորության համար»։
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մայիսի 27-ին մասնակցել է Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը:
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո. Հրազդանի ցեմենտի գործարանում իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ Այդ մասին մայիսի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
Արմինֆո. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:
|
Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հաշվի առնելով Երևանի 10 մանկապարտեզների ավագ խմբերի համար «Ռոբոտատեխնիկա» ծրագրի ներդրման ուղղությամբ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության հաջողված փորձը՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է ընդլայնել ծրագիրը:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Այսօր՝ մայիսի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց: Այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում իրականացված աջակցության շնորհիվ Գյումրիում գործող Wonder Kid Academy-ում ստեղծվել է նորագույն աստղագիտական լաբորատորիա 7-18 տարեկան երեխաների համար:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի համար կարևոր է շարժվել թվային լոգիստիկայի ուղղությամբ՝ սկսելով հիմնարար տեխնոլոգիաներից. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիթորինգ։ Ինչպես ասվում է ATI.SU բեռնափոխադրումների բորսայի պաշտոնական հաղորդագրության մեջ, նման կարծիք է հայտնել Հայաստանում ATI.SU ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանին առաջարկել է համագործակցություն միջուկային էներգետիկայի եւ ՌԱՀ ոլորտում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 26-ին Երեւանում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի' Երևանի փայլաթիթեղագլանման "Արմենալ" գործարանի հակաճգնաժամային զարգացման հարցերն են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանի գլխավորած պատվիրակության ձեռնարկություն այցի ընթացքում:
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 100,7%-ից մինչև 102%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ 26,8% աճից մինչեւ 16,1% անկում՝ ապահովելով 812,3 մլրդ դրամ (2,1 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Ընդ որում, 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 103.7% - ից մինչև 101.9%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածը նույնպես ցույց է տվել ծավալների 8,7% անկում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է երկնիշ աճ՝ 16,3%-ով։
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4% - ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։
|
Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:
|