Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. 2025թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5 557.6 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 6,5%-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, միայն հուլիս ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 23%-ով՝ մինչև 862.5 մլն կվտ/ժամ: |
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
|
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածում արտադրության ծավալները 2025թ. հունվար-հուլիսին կրճատվել են տարեկան 9,8%-ով (մեկ տարի առաջվա 15,7% աճի դիմաց)՝ կազմելով 1,5 տրիլիոն դրամ (3.8 մլրդ դոլար)։ Սակայն, միայն հուլիսին արդյունաբերության հատվածում արձանագրվել է 7,4 տոկոս աճ՝ մինչեւ 244 մլրդ դրամ (635,3 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ |
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
|
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. "Թրամփի ճանապարհի" շինարարությունը (TRIPP - Թրամփի խաղաղության եւ բարգավաճման միջազգային երթուղի) կնպաստի Եվրասիայի ընդհանուր տրանսպորտային կարկասի ձեւավորմանը: Նման կարծիք է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ երթուղին կանդրադառնա Ռուսաստանի շահերի վրա։ |
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի հետ արտաքին առևտրի առաջատար 5 երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան, որոնց ընդհանուր ծավալը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 7.4 մլրդ դոլար (ընդհանուր շրջանառության 65% - ը)։ Դրանցից չորսը տարեկան կտրվածքով կրճատել են ծավալները. Ռուսաստանը՝ 52,1%-ով, Չինաստանը՝ 12,5%-ով, ԱՄԷ-ն՝ 67,9%-ով, Գերմանիան՝ 4,2%-ով, մինչդեռ, մեկ տարի առաջ ՌԴ-ն, ԱՄԷ-ն և Չինաստանը զգալի աճ են ցույց տվել, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր: Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 2 տոկոս անկումից մինչեւ 6,3 տոկոս աճ։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ-ի և ԱՄԷ-ի արտաքին առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդների և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի վերացմամբ։ |
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
|
Շաբաթ, 6 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ։ Եվրոյով գործարքներ արդեն երեք ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների միտումը 76,2% անկումից հասել է 8,6 անգամ զգալի աճի, իսկ ռուբլով գործարքների անկումը դանդաղել է 34,2% - ից մինչև 24% ։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալին կրկին վերականգնել ռուբլով գործարքների նկատմամբ գերակայությունը, բայց՝ ընդամենը 1,4 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակ էր՝ ռուբլով գործարքները 8,2 անգամ գերազանցում էին դոլարային գործարքներին։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Սկզբում, երբ քննարկվում էր Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը, նպատակ էր դրվում այդ տնտեսական կառույցի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասցնել ընդամենը 1 մլրդ դոլարի, մինչդեռմ այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 16 մլրդ դոլարը, եւ դա սահմանը չէ ։ Այդ մասին հայտարարել է ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը՝ Երևանում կայացած "Հայաստան - ԵԱՏՄ. Միասին առաջ" համաաաժողովի հարթակներում անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքներին և տնտեսական նոր մարտահրավերներին։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարմանը։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն և արագություն Բանկի ու բիզնեսի համար։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի անկանխիկ վճարումների շուկայում, դժվար է դասակարգել։ Ամենայն հավանականությամբ, համակարգը բախվել է այն բանին, ինչն ընդունված է անվանել պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայություն եւ տեղի ունեցողի նկատմամբ երկրի ֆինանսական շուկայի համար աննախադեպ անտարբեր վերաբերմունք Կենտրոնական բանկի, Armenian Card ազգային վճարային համակարգի ղեկավարության եւ այլ պետական ատյանների կողմից: |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ 7 ամսում ընդհանուր ծավալով կազմելով 24% (2.7 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 59.4%-ի (11.7 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 95% էական աճից նվազել է մինչև 42% ծանրակշիռ անկում։ |
Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025,
|