Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո.Հայաստանի առևտուրը ԵԱՏՄ հետ սկսել է խիստ անկում ապրել, իսկ ԵՄ հետ՝ հասել է աճի։ Մասնավորապես, Հայաստանի եւ ԵԱՏՄ միջեւ առեւտրաշրջանառության տարեկան դինամիկան վատթարացել է՝ 2,4 անգամ տպավորիչ աճից մինչեւ 63 տոկոս շոշափելի անկում, ընդ որում, Հայաստանի եւ ԵՄ միջեւ դիտվել է 0,1 տոկոս աճ (մեկ տարի առաջ 37,1 տոկոս անկումից հետո): Արդյունքում՝ ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտրի ծավալը 2025թ. առաջին եռամսյակում կազմել է 1.6 մլրդ դոլար, իսկ ԵՄ հետ՝ 494.7 մլն դոլար։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո. ԱրարատԲանկի հովանավորությամբ մայիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խմբի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի աննախադեպ համերգը: Իրադարձությունը կայացավ ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանության գործընկերությամբ:
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ առաջին եռամսյակում ընդհանուր ծավալում կազմելով 21,6% (967,6 մլն դոլար)՝ մեկ տարի առաջվա 66,1% - ի (6,5 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբն էլ դարձել է երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման հիմնական պատճառը, որը 212 տոկոս աճից հասել է մինչև 54,2 տոկոս անկում։
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո.Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2025թ. 1-ին եռամսյակում աճել է 1,5% - ով՝ կազմելով, միջին հաշվով, 464.3 հազար դրամ/1քմ:
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո. 2025թ․-ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։ Սա գրեթե 2,5 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տրամադրված վարկերի քանակն աճել է ավելի քան 50%-ով։
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի ներքին շուկայում կձևավորվի սպառողների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ և անհրաժեշտ միջավայր բարեխիղճ մրցակցությաсն և ձեռնարկատիրության զարգացման համար: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 12-ի հերթական նիստում դրական եզրակացություն է տվել "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են խստացնել վարչական պատասխանատվության միջոցները ծխախոտային արտադրանքի ձեռնարկությունների կողմից Եվրասիական տնտեսական միության պահանջները չպահպանելու համար: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 12-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները:
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո.Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող պարտքի տեսակարար բեռը 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գերազանցել է 4.4 հազար դոլարը (մեկ տարի առաջվա 4 հազար դոլարի դիմաց)՝ աճի մինչեւ 10 տոկոս արագացմամբ։ Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչին բաժին ընկնող պարտքի բեռն ավելացել է 2.1 հազար դոլարից մինչև 2.3 հազար դոլար (9.5% - ով), իսկ ներքին պարտքից՝ 1.9 հազար դոլարից մինչև 2.1 հազար դոլար (10.5% - ով)։ Դա դիտվում է 2025թ. ապրիլի 1-ի դրությամբ տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թվի աճի 1,4% - ով կամ 41,4 հազար մարդով' մինչև 3,081 մլն մարդ դանդաղման ֆոնին, մինչդեռ, մեկ տարի առաջ մեկ շնչին բաժին ընկնող պարտքային բեռի 8% - ով աճը ուղեկցվում էր բնակչության թվի ավելի ցայտուն աճով՝ 3,4% - ով կամ 98,2 հազար մարդով։
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանրության դատին է ներկայացրել "Ներդրումների մասին" օրենքի նախագիծը: Համապատասխան նախաձեռնությունը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ստեղծել "Տեքստիլ ոլորտի օպերատոր" հիմնադրամ, որի վրա կդրվեն ոլորտի օպերատորի գործառույթները: Համապատասխան նախաձեռնությունը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երկուշաբթի, 12 Մայիսի 2025,
Արմինֆո. Ամերիաբանկում անցկացվել էսպասարկման որակի բարելավման ծրագրի երկրորդ փուլը, որի հրավիրյալ դասընթացավարն էր հուզական բանականության հավաստագրված մարզիչ (MSCEIT, ԱՄՆ) և սպասարկման հավաստագրված վարպետ մարզիչ (Service Quality Institute, ԱՄՆ) Անետա Կորոբկինան:
|
Շաբաթ, 10 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլու գործարքների շաբաթական թրենդը ծավալվել է 22,2% անկումից դեպի 64,3% աճ, ինչին զուգընթաց 38,2%-ով կրճատվել են դոլարային գործարքները։ Արդյունքում՝ ռուբլու գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը սկսել է 1,3 անգամ գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր, դոլարային գործարքները 2 անգամ գերակշռում էին ռուբլով գործարքների նկատմամբ։
|
Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,
|
Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,
Արմինֆո. Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճն արագացել է 5%-ից մինչեւ 11,5%՝ 2025թ. առաջին եռամսյակում ապահովելով 865.3 մլրդ դրամ (2.2 մլրդ դոլար) հասույթ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն մարտ ամսվա ընթացքում ծառայությունների ոլորտի հասույթն ավելացել է 11,5%-ով՝ մինչեւ 309.2 մլրդ դրամ (787.1 մլն դոլար):
|
Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 8-ին հավանություն է տվել Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Եղիպատրուշ համայնքում «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության մեկնարկին:
|
Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,
Արմինֆո. Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2025-2026 թթ. կիրականացվեն ոլորտային դասընթացներ:
|
Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,
Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը շարունակում է իրականացնել Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագիր:
|
Հինգշաբթի, 8 Մայիսի 2025,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:
|