Նախարար․ Հայաստանում ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն անասնաբուծության զարգացմամբ հետաքրքրված շահառուների համար
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն անասնաբուծության զարգացմամբ հետաքրքրված շահառուների համար։ ՀՀ կառավարությունը մայիսի 21-ի նիստում փոփոխություններ է կատարել անասնաբուծության զարգացման 2025-2029 թվականների ծրագրում։

ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքը
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում գործում են շուրջ 115 հազար միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք բիզնեսի ֆինանսավորման շնորհիվ կարողանում են ընդլայնել իրենց գործունեությունը և ստեղծել աշխատատեղեր։ ԱրարատԲանկը մշտապես կանգնած է ՓՄՁ տնտեսվարողների կողքին՝ աջակցելով պարտաճանաչ ու կարևոր աշխատանքով մեր երկրի տնտեսության զարգացման գործում մեծ դեր ունեցող ընկերություններին։

"Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ կանոնադրական կապիտալը կավելանա 200 մլն դրամով
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո.Կառավարության մայիսի 21-ի նիստում գործադիրի ընդունած որոշմամբ համալրվել է ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կապիտալը։ Կառավարության հաղորդագրության համաձայն, ընկերության կանոնադրական կապիտալի համալրման (բաժնետոմսերի դիմաց վճարումների) համար անհրաժեշտ է 200 մլն դրամ

ՀՀ կառավարությունը որոշել է սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ վեց ամիս ժամկետով
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ վեց ամիս ժամկետով: Որոշումն ընդունվել է մայիսի 21-ին կառավարության նիստում։

Հայաստանում քննարկվել են "Ապրանքաշրջանառության հորիզոնական մոնիթորինգի" նոր համակարգի ներդրման հնարավորությունները, որի նպատակը ապրանքաշրջանառության միասնական հաշվառումն ու կոդավորումն է
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստ, որի հիմքում պետություն-հասարակություն երկխոսության ապահովումն էր՝ քննարկելու հարկային ոլորտում առաջարկվող նոր բարեփոխումների հնարավորությունները և իրականացված օրենսդրական փոփոխությունների կիրառման հետ կապված ընթացիկ խնդիրները։ Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Հայկական օրգանական արտադրանքի հավաստագրման և մակնշման հիմնական խորհրդանիշը կդառնա «Հայաստան օրգանական» տարբերանշանը
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ և փոփոխություններ է կատարել «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներկրումը
 Հինգշաբթի, 21 Մայիսի 2026,

Արմինֆո.  «Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ծաղկի արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը:

«Սպառազինության արտահանման թույլտվություն ունեն ավելի շատ ընկերություններ, քան հայտարարվել էր»․ Մխիթար Հայրապետյան
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.Այս պահին կառավարությունից սպառազինության արտահանման թույլտվություն ունեն կամ ստացման գործընթացում են գտնվում ավելի շատ ընկերություններ և ավելի մեծ թվով երկրների ուղղությամբ, քան հայտարարվել էր։ Այս մասին մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Տեխնոլոգիական ոլորտը տրանսֆորմացիայի լուրջ մարտահրավերի առաջ է»․ ՏՀՏ գործատուների միության ղեկավար
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.Տեխնոլոգիական ոլորտի մասնագետների առջև տրանսֆորմացիայի լուրջ խնդիր է դրված։ Մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

Silicon Mountains 2026. գիտությունից մինչև արտադրանք
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո. Silicon Mountains 2026-ը Երևանում կրկին մեկ հարկի տակ կհավաքի տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներին:

Ֆինանսների նախարարությունում քննարկել են ԱԶԲ-ի հետ համագործակցության նոր ուղղությունները
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը ՝ գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Ռոբերտսի գլխավորությամբ:

Հայաստանում ձեռնամուխ են եղել առեւտրային բանկերի բաժնետերերի շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում ձեռնամուխ են եղել առեւտրային բանկերի բաժնետերերի շահաբաժինների հարկման փոփոխության հարցի լուծմանը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում եւ "Պետական տուրքի մասին" օրենքում կատարված փոփոխություններին:

Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով օրենսդրական մակարդակով կսահմանվեն համապատասխան թույլատրման նորմեր
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանումը Եվրոպական միության երկրներ արդյունավետ կազմակերպելու նպատակով օրենսդրական մակարդակով կսահմանվեն համապատասխան թույլատրման նորմեր: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Սննդամթերքի անվտանգության մասին" եւ "Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին" օրենքներում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանում կընդլայնվեն էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտները
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում կընդլայնվեն էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտները։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված հարկային օրենսգրքի փոփոխություններին:

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.  Երևանի փողոցներում արդեն զգացվում է ամառվա ռիթմը․ մարդիկ ավելի հաճախ են ընտրում քայլել, աշխատել բացօթյա սրճարաններում, հանդիպել ընկերներին դրսում կամ պարզապես մի քանի րոպե կանգ առնել իրենց սիրելի iced latte-ի համար։ Ամառային սեզոնի ամենահաճելի փոքր սովորություններից մեկը դարձել է սառը սուրճը՝ առավոտյան էներգիայի, կեսօրի դադարի կամ երեկոյան զբոսանքի անբաժան մասը։

Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո.  Team Holding-ը հայտարարում է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երրորդ՝ եզրափակիչ փուլի մեկնարկի մասին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար։ Բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձևակերպել մինչև 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը։

ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո. ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով՝ միաժամանակ նշելով Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 18-ամյակը։

Կարծիք․ ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ թե աշխարհաքաղաքական մանևր է, այլ՝ կրակոց սեփական ոտքին 
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026,

Արմինֆո  ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար ոչ «արժեքային ընտրություն» է, ոչ էլ հերթական աշխարհաքաղաքական «կռուտիտը» («մանևր» բառը թերևս տեղին չէ)։ Դա սեփական ոտքին կրակել է։ Նման կարծիք է հայտնել անդրսահմանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի մասնագետ, քաղաքագետ, գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ Telegram-ի իր էջում։

DAN AIR-ը մեկնարկում է Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթը
 Երեքշաբթի, 19 Մայիսի 2026,

Արմինֆո.Հուլիսի 1-ից կմեկնարկի Երևան–Բուխարեստ նոր ուղիղ չվերթը՝ երկրորդ ավիափոխադրողի կողմից, ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստան–Ռումինիա զբոսաշրջային կապերի զարգացման համար։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98