Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է՝ մինչեւ տարեկան 4,1% (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2025 թվականի մայիսի 10-ը, հաշվետու ֆինանսական հաստատությունները հարկային մարմին պետք է ներկայացնեն  47 գործընկերներ պետությունների ռեզիդենտ հանդիսացող հաշվետերերի և վերահսկող անձանց  ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ։

Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը նախատեսում է հերթական անգամ երկարաձգել մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը։ "ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին" կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:

Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման համար: Նախորդ որոշումը գործել է 2025 թվականի հունվարի 2-ից մինչեւ հուլիսի 2-ը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական պորտալում:

Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է  Քաթարի առևտրաարդյունաբերական պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75%-ի մակարդակում: Նման որոշում է կայացվել մայիսի 6-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
 Երեքշաբթի, 6 Մայիսի 2025,

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը:

 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները:

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 120 մլրդ դրամով կամ 14.5 %-ով:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները ավել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով:

"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո Վերջին 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը: Այդ մասին գրել է "Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները ցանկանում են հանրապետության ներքին շուկայում ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ և արդար մրցակցության ու ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ միջավայր: ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում առաջին ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025,

Արմինֆո.  Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
 Շաբաթ, 3 Մայիսի 2025,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին:

2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
 Շաբաթ, 3 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը վերսկսվել են դոլարային գործարքները (մեկշաբաթյա բացակայությունից հետո), ինչին զուգընթաց շարունակվել են կրճատվել ռուբլով գործարքները։ Եվրոյով գործարքներ արդեն գրեթե երկու ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական անկման միտումը դանդաղել է 55% - ից մինչև 22,2%: Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը 2 անգամ գերազանցել է ռուբլով գործարքներինը։

Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայկական եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը վստահաբար կարելի է հաջողված համարել՝ ինչպես տեղաբաշխման ժամանակի, այնպես էլ եկամտաբերության առումով, հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մայիսի 2-ին մամուլի ասուլիսում  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 2 Մայիսի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
19.03.2026
RUB4.41-0.12
USD377.500.11
EUR433.14-2.41
GBP501.32-2.72
CAD274.85-0.68
JPY23.72-0.02
CNY54.74-0.17
CHF474.60-5.60