«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերությունը ստացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը: ՀԾԿՀ ղեկավարի ներկայացրած գնահատականների ուսումնասիրության արդյունքում "Տաշիր" ընկերությունների խումբը որոշում կկայացնի հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԸԽ-ին մոտ  աղբյուրները:

Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո. Արդշինբանկի vPOS հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց առցանց վաճառքի կետերում ակտիվացնելու ակնթարթային վճարումները Apple Pay-ի միջոցով:  Նոր ծառայությունը հնարավոր է դարձել Arca ազգային վճարային համակարգի շնորհիվ և բանկի մասնագետների մասնակցությամբ:

ԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղել
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո. ԱՊՀ-ից դուրս գալու Հայաստանի ցանկության մասին ոչ մի ազդակ չի եղել, նման տարբերակը բացառվում է։ Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում ՏԱՍՍ-ին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

Ֆրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասին
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորին։

ՀԾԿՀ. ՀԷՑ-ի վերաբերյալ որոշում կարող է կայացվել նաև այսօր
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից բողոք է ստացել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" փակ բաժնետիրական ընկերության գործունեության վերաբերյալ:

Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Ամերիաբանկի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։

Գևորգ Պապոյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կոչ է անում զբաղվել հեղուկ գազի շուկայում գների հարցով
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հեղուկ գազի շուկայում գների փոփոխության հարցով զբաղվելու կոչով դիմել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Երևանն ու Սոֆիան ամրապնդում են գիտատեխնոլոգիական գործընկերությունը
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո Հուլիսի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունը Սոֆիայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։

Տնտեսագետ. Ռուսաստանի նախագահի հանձնարարականը հավակնում է դառնալ նոր «մահակ» մեր գլխին
 Ուրբաթ, 18 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ և մշակել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում խախտումներով տրված հավաստագրերով ապրանքների հետկանչման մեխանիզմ: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում 
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո.ԵՄ-Հայաստան ՓՄՁ Հիմնադրամը, որը կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, 4 մլն ԱՄՆ դոլար ներդրում է իրականացնում «Ավտո Գելլրի» ընկերությունում 

Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի աջակցությամբ առաջիկա հանգստյան օրերին՝ հուլիսի 19-ին և 20-ին Դիանա Աբգարի անվան զբոսայգում (Seasons) տեղի է ունենալու Հայկական ազգային փառատոնը։
Արդեն երկրորդ անգամ անցկացվող Հայկական ազգային փառատոնի նպատակն է ներկայացնել հայկական մշակույթը, խոսել հայկական արմատների և արվեստի մասին։ Որպես միջոցառման թեմա ընտրված են հայոց արքայատոհմերը։ Այցելուները կծանոթանան հայոց պատմության առանձին դրվագներին,
արքայատոհմերի ժամանակաշրջանների առանձնահատկություններին։
Փառատոնի շրջանակներում ԱրարատԲանկն ունենալու է առանձին տաղավար, որտեղ ցուցադրվելու է բանկի ֆինանսավորմամբ ստեղծված «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարը։ Փաստավավերագրական
եռաշարքը ցուցադրվելու է հարմարավետ և համապատասխան նստատեղերով կահավորված տաղավարում,
հուլիսի 19-ին՝ ժամը 20։00-23։00-ը, իսկ հուլիսի 20-ին՝ ժամը 16։00-19։00-ը, մուտքն ազատ է։
Միջոցառման շրջանակում այցելուներին սպասվում է նաև․
Ժամանակակից արվեստի ցուցադրություն,
Գորգերի լվացման արարողություն՝ Հայկական գորգի ազգային կենտրոնի հետ,
Տարազների Fashion Show՝ Տերյան մշակութային կենտրոնի մասնակցությամբ,
Համերգային շոու ծրագիր,
Հայկական խոհանոցի ներկայացում՝ ավանդական համերով և նոր մոտեցումներով,
Հայ արտադրողների տաղավարներ:
Բացի այդ, փառատոնի ընթացքում անցկացվելու են նաև վարպետաց դասեր․
Որդան կարմիրի պատրաստում,
Ասեղնագործության տեխնիկա,
Ժանյակագործության արվեստ,
Խաչքարագործություն,
Թղթի վերամշակում և ստեղծագործ մոտեցումներ:
ԱրարատԲանկը, Հայկական ազգային փառատոնի ֆինանսական գործընկերն է՝ կարևորելով մշակութային
ժառանգության պահպանումը և փոխանցումը նոր սերնդին։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Հայաստանն ու Իսպանիան խորացնում են համագործակցությունն ավիացիոն անվտանգության ոլորտում
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս տարի ևս հյուրընկալել է Իսպանիայի Թագավորության ավիացիոն անվտանգության գործակալության բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում էին Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների և ավիացիոն անվտանգության տնօրեն Կառլոս Գարսիան և Իսպանիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի իշխանության Աերոդրոմների սերտիֆիկացման անվտանգության հսկողության բաժնի ղեկավար Իրայա Իրազաբալը:

Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Երրորդ տարին անընդմեջ իրականացվող Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան էր բերել միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի երաժիշտների, որոնց մասնակցությամբ Կապանի երգեհոնային դահլիճում կայացան բազմաժանր համերգներ:

Ռուսական երկու ավիաընկերություններ դեպի Գյումրի թռիչքների թույլտվություն են ստացել «Ռոսավիացիա»-ից
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) "Աէրոֆլոտ" ավիաընկերությանը եւ նրա "Ռոսիա" դուստր ընկերությանը թույլատրել է ամենօրյա չվերթներ իրականացնել դեպի Գյումրի: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է «Ռոսավիացիա»-ի հրամանում։

Հայաստանն ու Բուլղարիան պատրաստ են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուլղարիայի Հանրապետություն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին, ինչպես նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկմանն ու դրանց հետագա զարգացմանն ուղղված բանակցությունների նպատակով։

ՀՀ կառավարությունն ավելի քան 575 մլն դրամ կուղղի Երևանի կոյուղու համակարգի արդիականացման ծրագրի իրականացմանը
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ կառավարությունն ավելի քան 575 մլն դրամ կհատկացնի երեւանի կոյուղու համակարգի արդիականացման ծրագրի իրականացմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։

Հայաստանի նախագահը ՀԾԿՀ ղեկավարի հետ քննարկել է երկրի էլեկտրացանցերի կառավարման հարցը
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։

Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։

Կառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը 3,37  մլրդ դրամ կուղղի դպրոցաշինության և մանկապարտեզների կառուցման ծրագրի շարունակմանը։ Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։

Կառավարությունը 1,568 մլրդ դրամ կհատկացնի 16 անհետաձգելի միջոցառումների իրականացման համար
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ կառավարությունը 1,568 մլրդ դրամ կհատկացնի արդիական 16 անհետաձգելի միջոցառումների իրականացման համար: Այս մասին որոշումն ընդունվել է հուլիսի 17-ին կառավարության նիստում։

Հայաստանում մասնագիտական կրթության համակարգի արդյունավետության բարձրացումը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման. նախարար
 Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025,

ԱրմինֆոՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48