Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՌԴ-ին հայկական ծաղիկների մատակարարման ժամանակ բուսասանիտարական պահանջների պահպանման հարցերը: Այդ մասին ասվում է "Ռոսսելխոզնադզոր"-ի պաշտոնական հայտարարության մեջ ՝ հղում անելով հայկական կողմի խնդրանքով "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեի տեսակապի ձևաչափով բանակցություններին Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հուլիսի 14-ին հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եւ նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Շահնազարյանի հետ:
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական հանձնաժողովի նիստը:
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. Օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և, ինչպես ժողովուրդն է ասում, «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում են և կրելու են ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքին։
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի: Այդ մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025թ. արտադրական ծրագրերի շրջանակում իրականացվում են համալիր աշխատանքներ և միջոցառումներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում։
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով ՝ վերջին 4 օրվա ընթացքում հանրապետություն է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար։
|
Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հուլիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար է մուտք գործել Հայաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայկական կողմի խնդրանքով հուլիսի 14-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն տեսակապի ձևաչափով բանակցություններ կվարի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. Վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանի վարկանիշը էներգետիկ փոխակերպման մասով որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հետազոտության մեջ, որը վերլուծել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Աջակցություն արդյունավետ էներգետիկ փոխակերպմանը-2025" զեկույցը։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 73,3% (նախորդ տարվա 79,1% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. Ս.թ. հունիսի 30-ի դրությամբ հաստատված ծրագրի համաձայն (հունվար-հունիս ժամանակահատվածում), Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է մուտքագրվեր 45.1 մլրդ դրամ, սակայն, փաստացի, հավաքագրվել է 39.9 մլրդ դրամ: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել են հուլիսի 14-ի աշխատանքային նիստի ընթացքում։
|
Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2025) աշխատանքների ավարտից հետո՝ hուլիսի 13-ին, ժամը 03:58-ին, նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այդ մասին ասվում է ՀԱԷԿ կայքում:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 48% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ, իսկ դոլարային գործարքների դինամիկան, ընդհակառակը, ծավալվել է 3,5 անգամ աճից դեպի 40% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, բայց աննշան՝ 1,1 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակադարձ էր՝ դոլարային գործարքները 3,2 անգամ գերազանցում էին ռուբլով գործարքներին։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ:
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. 14 757 հայտ է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրով, որն ուղղված է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությանը: Այդ մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ դրամական այլ վճարների վարչության ընտանեկան նպաստների վճարման բաժնի պետ Արմեն Մարգարյանը։
|
Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,
Արմինֆո. Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։
|