Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո.  "Ռոսսոտրուդնիչեստվո" - ն և "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ - ն համագործակցության հուշագիր են ստորագրել:

Արդշինբանկը մասնակցեց «Tech Week Vanadzor 2025» միջոցառմանը
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո. Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։

Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո. Converse Mobile հավելվածում հասանելի է նոր C360 Matrix փաթեթը, որը բաժանորդագրությամբ բանկինգին ծանոթանալու, այն փորձարկելու հիանալի հնարավորություն է:

Հայաստանը և WIPO-ն քննարկել են համագործակցության խորացման ուղիները
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։

Ծաղիկների արտահանումը ՌԴ կասեցվել է. Արմավիրի ջերմոցները վտանգված են
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Արմավիրի մարզի ծաղկաբույծները հայտնվել են անօգնական վիճակում։ Հունիսի 28-ից, գործնականում, դադարեցվել է հայկական ծաղկի արտադրանքի արտահանումը ՌԴ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակիչ միջոցառումների պատճառով։

Տեղի է ունեցել փոխվարչապետի հերթական հանդիպումը գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների հետ
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ԿԶԵՀ. 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը կարագանա մինչև 4,5%
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում գնաճն արագանում է ոչ մմոնետար գործոնների ազդեցության պատճառով։ Այդ մասին ասվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) պատրաստած "Տարածաշրջանային տնտեսական ամփոփագիր. Ամառ  25"-ում: ԿԶԵՀ-ի տարածաշրջանային տնտեսական ամփոփագիրը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով ՝ սկսած 2024 թվականից:

Գևորգ Պապոյան. Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 8-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) անդամ երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին, ինչպես նաև դրանց շրջանակում անցկացված միջազգային ցուցահանդեսին։

 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Հովնանաձորում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Լոռու մարզի Հովնանաձոր ավանում կառուցվում է օրական կարգավորման ջրամբար՝ 9 գյուղերի կարիքները բավարարելու համար: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պաշտոնական հայտարարության մեջ:

Պետությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ոսկերիչների հետ. Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում ճյուղի ներկայացուցիչների հետ
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 9-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղեկալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կազմակերպվել է ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում, որին մասնակցել է միջազգային Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA) ղեկավար կազմը և ոլորտային ավելի քան 30 ներկայացուցիչ։

ԱԶԲ-ը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցման համար: ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել ԱԶԲ-ի հետ համապատասխան համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Նախարար. Պետությունը զգալի միջոցներ կուղղի կիբեռպաշտպանության և տեղեկատվական անվտանգության ոլորտներ
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 9-ին Ծաղկաձորում մասնակցել է Կիբեռանվտանգության հաքաթոնի բացման արարողությանը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցության շրջանակում։

Հայաստանը մտադիր է վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին համաձայնագիրը
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո Հայաստանը մտադիր է վավերացնել «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը, որն ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերի 13-ին։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել համաձայնագրի նախագծին։

ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան- Դիմակայուն Սյունիք" ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով՝ այս խորագիրն էր կրում Ծաղկաձորի Արարատ Ռեզորթ հյուրանոցում ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար նախատեսված դասընթացը։ Այն կազմակերպվել էր ԱրարատԲանկի և «ռեԱրմենիա» ակադեմիայի համագործակցությամբ, մասնավորապես, վերջինիս  կրթական ծրագրերի շրջանակում իրագործվող «AI քեզ բան» կրթական նախաձեռնության միջոցով:

ՎԶՄԲ-ը Հայաստանին 96,4 մլն եվրո վարկ կտրամադրի "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո. Կառավարության հուլիսի 10-ի նիստում գրծադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

ՀՀ կառավարությունը 1,849 մլրդ դրամ կուղղի տեղական համայնքների զարգացման ծրագրերի համաֆինանսավորմանը
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը
 Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025,

Արմինֆո Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացման գործընթացը, որը կոպտորեն ոտնահարում է սեփականության իրավունքը, խախտում է օրենքի գերակայության սկզբունքները և բացահայտ քաղաքական բռնաճնշումների ակնհայտ դրսևորում է։ Այդ մասին ասվում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ հայտարարությունում:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48