Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո.

ԿԲ. 2025թ. հուլիսի 4-ից Հայաստանում ուժի մեջ է մտել "Կրիպտոակտիվների մասին" ՀՀ օրենքը
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. 2025թ. հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Այդ մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկը:

Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ը
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 4-6-ը Վանաձորը տեխնոլոգիական մայրաքաղաքի կարգավիճակում էր. Լոռին հյուրընկալել էր հայկական տեխնոլոգիական համայնքի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Tech Week 2025-ը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է: Tech Week Vanadzor-ը նախաձեռնել են TCF-ը, Zealous-ը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Հայաստանի  առևտրային գործընկերների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը ՝ չնայած ծավալների զգալի կորստին
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հետ արտաքին առևտրում երկրների առաջատար հնգյակը շարունակում է գլխավորել Ռուսաստանը, իսկ հաջորդ դիրքերը պահպանում են Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան: Դրանցից չորսը 2025թ. հունվար-մայիսին 2024թ.նույն ժամանակահատվածի համեմատ նվազեցրել են ծավալները. Ռուսաստանը՝ 58,2% - ով, Չինաստանը՝ 21,8% - ով, ԱՄԷ-ն՝ 73,2% - ով, Գերմանիան՝ 4,1% - ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ՌԴ-ն, Չինաստանը և ԱՄԷ-ն զգալի աճ էին ցույց տալիս, իսկ Գերմանիան այն ժամանակ էլ անկման մեջ էր, բայց՝ ավելի ցայտուն ։ Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 6,1% անկումից մինչեւ 4% աճ։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ՝ Հայաստանի հետ ՌԴ-ի և ԱՄԷ-ի առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդների և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի չեզոքացմամբ։

Գոհար Բարսեղյան. "ԵՏՀ-ը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին"
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը Եկատերինբուրգում մասնակցել է "Իննոպրոմ" միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի աշխատանքներին, այդ թվում ՝ "Տեխնոլոգիական առաջնորդություն. արդյունաբերական բեկում" գլխավոր ռազմավարական նստաշրջանին:

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը խիստ նվազել է ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումից հետո
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել՝ հունվար-մայիսին կազմելով ընդհանուր ծավալ ի 25% (1.97 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 65% - ի (9.99 մլրդ դոլար) դիմաց ։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 2,2 անգամ աճից իջել է մինչև 49 տոկոս անկում։

Լոռու մարզը տարեկան 40 մլն դոլար է կորցնում չիրացված զբոսաշրջային ներուժի պատճառով
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Եթե տարեկան միջին հաշվով 1.9 մլն զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, ապա այդ թվի ընդամենը 4%-ը կամ 75 հազարն է հանգստի համար ընտրում Լոռու մարզը։ Այդ մասին, վկայակոչելով կատարված հետազոտությունը, հայտարարել է Գոռ Հարությունյանը ՝ ներկայացնելով իր հեղինակային Ari Lori նախագիծը Wings նորարարական գաղափարների մրցույթի շրջանակներում, որն անցկացվում Է Tech Week Vanadzor-2025-ի ընթացքում։

 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Converse Mobile-ում հաճախորդներին համապարփակ բանկային ծառայություններ մատուցելու նկատառումով զգալիորեն ընդլայնվել է հավելվածում հասանելի ծառայությունների ցանկը և հնարավորությունները: Մասնավորապես.

Մենք դոփում ենք տեղում. Արամ Քոչարյանը՝ Հայաստանում ՏՏ-ին առնչվող իրավիճակի մասին
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում շատերն այն կարծիքին են, որ ՏՏ հատվածը գերազանց վիճակում է, եւ անհանգստանալու կարիք չկա, թեեւ, դա այդպես չէ։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք Layerswap ընկերության համահիմնադիր և տնօրեն Արամ Քոչարյանը՝ Tech Week Vanadzor-2025-ի հարթակներում:

ՕՈՒՆ-ի զուտ հոսքը Հայաստանի տնտեսություն դրական մակարդակի է հասել Լյուքսեմբուրգից, Կանադայից եւ ԱՄՆ-ից ակտիվ ներարկումների շնորհիվ
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը 2025թ. հունվար-մարտին կրճատվել է տարեկան 14,3% - ով ՝ կազմելով 98.1 մլն դոլար (38.4 մլրդ դրամ) ՝ 114 մլն դոլարից (44.8 մլրդ դրամ)։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքը բացասական 73.3 մլն դոլարից (28.8 մլրդ դրամ) հասել է դրական 14.6 մլն դոլարի (5.7 մլրդ դրամ) ՝ տարեկան կտրվածքով աճելով 2.2 անգամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք նշվում են զուտ հոսքի տեսքով, ինչը նշանակում է ներգրավված և մարված օտարերկրյա ներդրումների տարբերությունը։

ՀՀ նախագահն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ ազգայնացմանն ուղղված օրենքների փաթեթը:

Պատասխանատու նորարարություն՝ օֆշորների փոխարեն. կրիպտոկարգավորումը՝ ԿԲ-ի աչքերով
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Գլոբալ իմաստով ակնհայտ չէ, թե ինչպես է իրականացվելու ռիսկերի կառավարումը կրիպտո-փոխանցումների ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ "Հայաստանի ֆինանսական ապագան. բանկեր, ֆինթեք և web3. պայքարել թե՞ համաատեղել" թեմայով պանելային քննարկման ժամանակ, որն անցկացվել է Tech Week Vanadzor-2025-ի շրջանակներում։

Հայաստանն ու Ուրուգվայը ցանկանում են ավելացնել փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։

Հայաստանի փոխվարչապետը մասնակցել է ԵՏՀ խորհրդի  հերթական նիստին
 Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025,

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի  հերթական նիստին:

 Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Փաստաբան. ՀԷՑ-ի շուրջ դիտվում է իրավական ահաբեկչություն
 Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում սկսվել է խուզարկությունների հերթական մասշտաբային շքերթը։ Այդ մասին հուլիսի 8-ին լրագրողներին հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
 Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով:

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48