Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-փետրվարին՝ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 100.8%-ից մինչև 102.2%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի 28,9% աճից մինչև 19,4% անկում վատթարացման ֆոնին՝ ապահովելով 380,5 մլրդ դրամ (959 մլն դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2025թ. փետրվարին՝ 2024թ. փետրվարի համեմատ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել է 99.4%-ից մինչեւ 101.6%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերական հատվածը ցույց է տվել ծավալների ավելի արտահայտված անկում՝ 26,6 տոկոսով, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է 36,4% էական աճ։ |
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-փետրվարին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,1%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,6% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերական հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։ |
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ, որ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը: «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի նախագիծն ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստում ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: |
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել մեխանիզմ, որով ֆինանսական հաստատությունները հնարավորություն կունենան իրացնել գրավի նկատմամբ իրենց իրավունքը երկրում չգրանցված Լեռնային ղարաբաղցի անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում: ՀՀ Ազգային ժողովի մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են Քաղաքացիական օրենսգրքում եւ "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" օրենքում կատարված փոփոխությունները: |
Երեքշաբթի, 25 Մարտի 2025,
Արմինֆո. Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է՝ այս կարգախոսի ներքո էին հավաքվել ԱրարատԲանկի, ֆինանսական և ՏՏ ոլորտի այլ ինտելեկտուալ թիմեր՝ աջակցելու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ նպատակը մրցակցությունից դուրս է և հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը։ |
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։ |
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
|
Երկուշաբթի, 24 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է այսուհետ պետական գաղտնիք չհամարել յուրաքանչյուր անվանական արժեքով ՀՀ ԿԲ դրամական պահուստների, հայկական դրամի արտադրության տեխնոլոգիայի և դրանց պաշտպանության առանձնահատկությունների մասին տեղեկությունները: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում: |
Շաբաթ, 22 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր իրականացվել են ռուբլով, և չորս անգամ՝ դոլարային գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 24% աճից դեպի 21% անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքների միտման առնչությամբ, որը ծավալվել է 21,4% աճից դեպի 3% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ նվազել է 1,7-ից մինչեւ 1,3 անգամ։ |
Ուրբաթ, 21 Մարտի 2025,
|
Ուրբաթ, 21 Մարտի 2025,
Արմինֆո. Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն: |
Ուրբաթ, 21 Մարտի 2025,
|
Ուրբաթ, 21 Մարտի 2025,
|
Ուրբաթ, 21 Մարտի 2025,
|