Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացմամբ։ Այդ մասին հայտնի է դարձել և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հանդիպման արդյունքում:

ՌԴ տնտեսական զարգացման նախարարը ներկայացրել է Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի նոր նախագծերը
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 1.6 անգամ ՝ հասնելով 11.7 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Մոսկվայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ։

Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

ԱրմինֆոՄարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը։ Թեև IDBank-ը հաճախ է առանց առիթի շնորհակալության օրեր ու անակնկալներ կազմակերպում հաճախորդների համար, այս օրը ևս չնշանավորել չէր կարող։

Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

Արմինֆո.Ակբա բանկը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի «Հայաստան։ Պաննո»-ի պատկերով Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը։

Հայաստանը 2024 թվականին 8,3 տոկոսով ավելացրել է թարմ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանից արտահանվել է 144 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը 2023 թվականի ցուցանիշից ավելի է 11 հազար տոննայով կամ 8,3 տոկոսով։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հայաստանի կառավարությունը կաջակցի տեղական մետալուրգիական եւ մետաղամշակման ձեռնարկություններին
 Հինգշաբթի, 20 Մարտի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու համար:

 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո.

 ԱԶԲ-ը պատրաստ է աջակցել Երևանի քաղաքապետարանին նոր ծրագրերի իրականացման գործում
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը:

 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո.

Հայաստանի ֆինանսների նախարարը "կոնսպիրոլոգիա" է անվանել այն խոսակցությունները, թե եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը  "խաղաղության պայմանագրում զիջումների գինն էր"
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի մեկնաբանում կոնսպիրոլոգիական բնույթի հարցերը:

Հայաստանում արդեն կա 3,4 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 79%-ը
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում 2025թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվվել է ավելի քան 4,3 մլն քարտ՝ տարեկան 16,3% աճով: Ընդ որում, NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտերը երեք տարում ավելացել են 2,3 անգամ, աայդ թվում, 2024 թվականին՝ 31%-ով (2023 թվականի 24%-ի դիմաց), ինչը կազմել է 3,4 միլիոն հատ կամ քարտերի ընդհանուր քանակի 79%-ը: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

2024 թվականին Հայաստանում աշխատավարձի ֆոնդն աճել է տարեկան 12%-ով
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով Հայաստանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 295 մլրդ դրամ, ինչը 12%-ով կամ 30.8 մլրդ դրամով ավելի է 2023 թվականին գրանցվածից։ Իսկ 2018 թվականի համեմատ այն աճել է 2.2 անգամ կամ 163.9 մլրդ դրամով։ Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ֆինանսների նախարար. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չլիներ, ՀՀ պետական պարտքն ավելի էժան կնստեր
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Եթե Ադրբեջանի հետ Հայաստանի  հակամարտությունը չլիներ, պետական պարտքը ՀՀ-ի վրա ավելի էժան կնստեր։ Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը հավաստիացնում է. չնայած բացարձակ թվերին՝ Հայաստանի հարկային հավաքագրումները ՀՆԱ-ի համեմատ աճել են առաջանցիկ տեմպերով
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. 2024 թվականին ՀՀ համախմբված բյուջե հարկային եկամուտները (հարկային եկամուտներ և պետական տուրք) կազմել են 2 տրլն 390,9 մլրդ դրամ, ինչը 5,1%-ով կամ 117 մլրդ դրամով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը: Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հաշվետու լինելով ՊԵԿ-ի 2024 թվականին կատարած աշխատանքների մասին։ Միաժամանակ, Հակոբյանը փորձել է պարզաբանել 2024թ. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2023թ. 24,1%-ից 2024թ. մինչև 23,6% կրճատելու պատճառները։

ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումը կգնահատի պետական ծախսերի արդյունավետությունը
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունում կարծում են, որ վերջին տարիներին "ստվերային տնտեսությունը" զգալիորեն կրճատվել է։ Այդպիսի տեսակետ է հայտնել գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2024 թվականին կատարված աշխատանքների մասին  հաշվետվությունը։

Ապրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Ապրիլի 4-6-ը Երեւանում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում:

Հայաստանում նախատեսվում է սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է սահմանափակել այն գործունեության տեսակների ցանկը, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մարտի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Արտ. փոխարժեքները
19.03.2026
RUB4.41-0.12
USD377.500.11
EUR433.14-2.41
GBP501.32-2.72
CAD274.85-0.68
JPY23.72-0.02
CNY54.74-0.17
CHF474.60-5.60