Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները ուղղակիորեն էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենան։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մարտի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Էներգետիկայի մասին" օրենքում փոփոխություններին: |
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 7,1-4,8%-ից միչեւ 7-4,5% (2024 թվականի փաստացի 5,9% աճի դիմաց)։ ԿԲ-ն վերանայել է նաև ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ այժմ ակնկալելով տեմպերի արգելակում մինչև 4,7-4,1%՝ նախկին կամ մինչև 4,7% դանդաղման կամ մինչև 7% արագացման փոխարեն (կախված գնաճի հետագծից)։ Արդյունքում՝ ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2025 թվականին կաճի մինչև 10.956-10.715 տրլն դրամ (2024թ. 10.127 տրլն դրամից), եւ այնուհետև 2026 թվին կարող է հասնել 11.5-11.2 տրլն դրամի։ Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ դեկտեմբերյան "2025թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը" զեկույցում։ |
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին՝ քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար: Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում: |
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
Արմինֆո. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազեցման տեսանկյունից: Այդ մասին մարտի 18-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոսի մակարդակում պահպաաանելու առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ խորհրդի այդ որոշման հիմնավորումը։ |
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
Արմինֆո. Ռուբլու ամրապնդման գործում էական դեր է խաղում դրական սենտիմենտը, որը կապված է ուկրաինական ճգնաժամի հնարավոր շուտափույթ լուծման, ռուս-ուկրաինական հակամարտության սառեցման, դրան հաջորդող որոշակի բանակցությունների հետ եւ այլն: Մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: |
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
Արմինֆո.Հայաստանի կառավարության կողմից եվրապարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը (750 մլն դոլար ծավալով - խմբ.) ճիշտ քայլ է՝ թեկուզ այն առումով, որ թողարկման հավանականության մասին նախապես հայտարարվել է։ Այդ մասին մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ |
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 18-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, նախկին գլխավոր բանակցող և ԵՄ հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։ |
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկից հետո Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համեմատելի ևս մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն կգործի։ Դրա մասին Economix հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ |
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
Արմինֆո. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում (ՀԳՀՄ) խորապես համոզված են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում տուգանքների բողոքարկման կարգի վերանայման վերաբերյալ Արդարադատության նախարարության նախաձեռնած փոփոխությունների նպատակը պետական գանձարանի արագ համալրումն է: Մինչդեռ դրա ընդունումը անդառնալի բացասական հետևանքներ կունենա հայկական բիզնեսի համար։ Այդ մասին ասվում է ՀԳՀՄ հայտարարությունում: |
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
|
Երեքշաբթի, 18 Մարտի 2025,
|