Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Հնարավոր խնդիրներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար IDBank-ը կազմել է պարզ ճամփորդական ուղեցույց՝ լի օգտակար խորհուրդներով:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Արդշինբանկը, շարունակելով համագործակցությունը «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ, 4 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել է Շառլ Ազնավուրի անվանական անտառի ստեղծման աշխատանքները։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Կապի թանգարանն այս տարի ևս միանում է թանգարանային տոներին: Թանգարանների գիշերը՝ մայիսի 16-ին, և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, այցելուները կարող են ծանոթանալ հեռահաղորդակցության հայաստանյան ողջ պատմությանը:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո.Նոր զարգացման բանկի (ՆԶԲ) տարեկան ժողովի շրջանակներում Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կազմակերպել է "Ինչպես կարող են բազմակողմ զարգացման բանկերը (ԲԶԲ) ֆինանսավորել նորարարությունները" սեմինար։
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ տեքստիլի, սպառողական ապրանքների, նյութերի, կրիտիկական հանքանյութերի և մետաղների հարցերով փոխտեղակալ Ջոշուա Քրունի հետ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մայիսի 14-ին կառավարության շենքում հանդիպել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ ու քննարկել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ հավանության արժանացած «Ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող հարցեր։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Մայիսի 14-ից 15-ը Երևանում կայանալիք Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի վիետնամական կողմի համանախագահ, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորում (ԵՏՖ) նախապատրաստական աշխատանքները դուրս են գալիս եզրափակիչ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ճյուղային բլոկների աշխատանքը քննարկվել է ԵՏՀ հինգ նախարարների մասնակցությամբ մայիսի 13-ին Հանձնաժողովի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Նոր ԱԷԿ-ի մոդելի ընտրությունը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական հարց է։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման նախագծի վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը, որը կարող է ապահովել երկրի էներգամատակարարումը երկար տարիներ։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվել է միգրացիոն դրական սալդո, որը կազմել է 2,5 հազար մարդ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 48%-ով։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ. ծրագիրը լավարկելու նպատակով՝ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Դեպի կրթական հաստատություններ տանող մեկ ճանապարհի արդիականացման և 13 ճանապարհների նախագծման համար ՀՀ կառավարությունը կհատկացնի 186 մլն դրամ: Այդ մասին որոշում է ընդունվել մայիսի 14-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում 2026թ. 1-ին եռամսյակում ծնվել է 7 272 երեխա, ինչը 0.2%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 9,5 պրոմիլ ՝ նախորդ տարվա 9,6 պրոմիլի դիմաց:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում ստեղծվող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեության ֆինանսավորմանը կուղղվի 288,2 մլն դրամ: Այդ մասին որոշում է ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 14-ի նիստում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի բնակչության թիվը 2026 թվականի ապրիլին գերազանցել է 3.1 միլիոնը ' տարեկան կտրվածքով ավելանալով 0,6% - ով կամ 19 հազար մարդով: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է 7,5 մլն դրամ ուղղել արբիտրաժային ոլորտի զարգացմանը ։ Այդ մասին որոշում է ընդունվել մայիսի 14-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է Կիբեռանվտանգության ոլորտում կիրառելի միջազգային ստանդարտների ցանկը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 14 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել կրիպտոակտիվների առուվաճառքով զբաղվող, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ։ Oպերատիվ-հետախուզական միջոցառումները նպատակ են ունեցել բացահայտելու լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնելու, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքերը։ Նշենք, որ միջոցառումները տվել են շոշափելի արդյունքներ:
|
Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,
Արմինֆո.Իրանից Հայաստան հեղուկ գազի մատակարարման խնդիրը լուծված է, և առաջիկա օրերին իրանական գազը կրկին մուտք կգործի հայկական շուկա։ Այս մասին մայիսի 13-ին Ապարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
|