Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025,

Արմինֆո.

ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ կհատկացնի "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը համալրելու համար
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ է հատկացրել "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում" ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը համալրելու համար:

ԵԱԶԲ. 2025 թվականին Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025,

Արմինֆո.2025 թվին Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հերթական մակրոտնտեսական ամփոփագրում։

Մեր կողմից դրված նպատակն իրագործվել է. Նախարարների կաբինետը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2024 թվականի ծրագրի իրականացման արդյունքների մասին զեկույցին
 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշում: Կառավարության հաղորդագրության համաձայն, ըստ այդմ, գործադիրը հավանություն է տվել զեկույցին` համաձայն հավելվածի: Այն կներկայացնի ՀՀ Ազգային ժողով:

 Հինգշաբթի, 27 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.Ակբա բանկը ս.թ. փետրվարի 26-ից մեկնարկում է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով սահմանափակ՝ 500 հատ քանակով Visa Signature Limited Edition քարտերի նախավաճառքը։

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը` հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարան մեկնող ու նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։

 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Հայաստանում կներդրվի մեխանիզմ, որը թույլ կտա ֆինանսական կազմակերպություններին և կառավարությանը իրականացնել գրավի նկատմամբ իրենց իրավունքը՝ ՀՀ-ում չգրանցված բիզնեսի կողմից վարկային պարտավորությունների չկատարման դեպքում
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:

Հայաստանը ներդնում է փոխարկելի փոխառությունը՝ որպես ներդրումների ներգրավման մեխանիզմ
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, "Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին" և "Բաժնետիրական ընկերությունների մասին" օրենքներում, որոնք սահմանում են փոխարկելի փոխառության պայմանագիր հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները' հաշվի առնելով աշխարհում և ՀՀ-ում ձևավորված գործարար հարաբերությունները: Այդ մասին փետրվարի 26-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Գեւորգ Պապոյանը ՝ ներկայացնելով օրինագիծը ։

Հայաստանը նախատեսում է ևս երեք տարով եկամտահարկից ազատել արժեթղթերից ստացվող շահաբաժինները
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո. ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է ևս երեք տարով եկամտահարկից ազատել արժեթղթերից շահառուների ստացած շահաբաժինները: Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի վերը նշված հանձնաժողովի փետրվարի 26-ի հերթական նիստում:

Հայաստանի օրենսդիրը հարկային բացառություններ կսահմանի ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունների եւ լիզինգատուների համար
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է կանոնների կիրառումից բացառություններ սահմանել ավտոմեքենաների վարձակալության և լիզինգի համար ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրով դասակարգված տրանսպորտային միջոցների նկատմամբ: "Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի նշված հանձնաժողովի փետրվարի 26-ի հերթական նիստում:

ԱրարատԲանկը և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ամրապնդում են համագործակցությունը
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.2024 թվականին ԱրարատԲանկի աջակցությունն «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին նպաստել է հիմնադրամի առաքելության իրականացմանը՝ երիտասարդների համար ստեղծելով կրթական նոր հնարավորություններ:

Հայաստանում խաղային բիզնեսի ոլորտում հարկային բեռը հնարավոր է ավելանա արդեն ապրիլի 1-ից
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի խաղային ոլորտը, ի լրումն առկա հարկերի և տուրքերի, արդեն 2025 թվականի ապրիլի 1-ից կարող է ենթարկվել հարկման շրջանառության 10% - ի չափով: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26 - ին հավանություն է տվել ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը մարտի 4-ին կայանալիք ԱԺ նիստի օրակարգում ընդգրկելուն եւ դրա քննարկման համար սահմանել է հատուկ, անհետաձգելի կարգ՝ 24 ժամվա ընթացքում:

ATI.SU հետազոտություն. Ռուսաստանից դեպի Հայաստան բեռնափոխադրումները մեկ տարում կրճատվել են 8%-ով, հակառակ ուղղությամբ՝ 29% - ով
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.Ռուսաստանից դեպի Հայաստան բեռնափոխադրումները 2024 թվականին կրճատվել են 8%-ով, հակառակ ուղղությամբ՝ 29%-ով։ Այդ մասին ասվում է  բեռնափոխադրումների ATI.SU միջազգային բորսայի հետազոտության մեջ:

Հայաստանը կարևորում է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և Հայաստանում բանկի կողմից իրականացվող ծրագրերը
 Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025,

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։

 Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Հայաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն. ԵՄ դեսպան
 Երեքշաբթի, 25 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանին անհրաժեշտ է երկարաժամկետ էներգետիկ անվտանգություն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը՝ Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստում իր ելույթում:

Արտ. փոխարժեքները
19.03.2026
RUB4.41-0.12
USD377.500.11
EUR433.14-2.41
GBP501.32-2.72
CAD274.85-0.68
JPY23.72-0.02
CNY54.74-0.17
CHF474.60-5.60