Հայաստանի ծառայությունների ոլորտի աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում ծառայությունների ոլորտի տարեկան աճը դանդաղել է՝ նախկին 11,5%-ից հասնելով 7,4%-ի՝ 2026թ. I եռամսյակում ապահովելով 981,7 մլրդ դրամի (2,6 մլրդ դոլար) հասույթ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն մարտին ծառայությունների ոլորտի հասույթն աճել է 12,6%-ով՝ կազմելով 351,4 մլրդ դրամ (931,2 մլն դոլար)։

Հայաստանի առևտրային հատվածում աճի տեմպերի դանդաղում է նկատվում
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի առևտրի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. I եռամսյակում դանդաղել է՝ 6%-ից հասնելով 2,1%-ի:

Հայաստանում բեռնափոխադրումները նվազում են, իսկ ուղևորափոխադրումները՝ աճում
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2026թ. առաջին եռամսյակում 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,6%-ով (մեկ տարի առաջվա 0,7% աճի դիմաց)՝ կազմելով 3 408,5 հազար տոննա։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, դինամիկան հրահրվել է գերակշռող ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալների 10,7 տոկոսով կրճատմամբ՝ մինչև 2 185,9 հազար տոննա։

Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղում է
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթի տարեկան աճը 2026թ. առաջին եռամսյակում դանդաղել է՝ 6%-ից մինչեւ 4%՝ կազմելով 42.2 մլրդ դրամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ՊԵԿ․ մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։

Ավելի շատ փոխանցումներ շարունակում են Հայաստան գալ Ռուսաստանից, բայց խիստ ակտիվացել են փոխանցումները եվրոպական երկրներից
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Մասնավոր փոխանցումների ամենամեծ ծավալը շարունակում է Հայաստան մուտք գործել Ռուսաստանից (945.3 մլն դոլար), իսկ գնում է ԱՄՆ և ԱՄԷ (միագումար՝ 342.1 մլն դոլար): Միաժամանակ, խիստ ակտիվացել է փոխանցումների ներհոսքը եվրոպական երկրներից, հատկապես՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից (ընդհանուր առմամբ՝ ավելի քան 92 մլն դոլար՝ տարեկան 35-48 տոկոս աճով):

Եվս մեկ նոր ընկերության բարեհաջող մուտք կապիտալի շուկա՝ ԱրարատԲանկի աջակցությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո.   ԱրարատԲանկն ավելի քան 15 տարի հանդիսանում է Հայաստանի արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակից՝ վերջին տարիներին ճանաչվելով կորպորատիվ արժեթղթերի շուկայում լավագույն տեղաբաշխող։ 

«Չենք կարող առաքել ծանրոցը»․ IDBank-ը նախազգուշացնում է «Հայփոստ»-ի անունից տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում գրանցվել է զանգվածային նամակների ալիք, որը չարաշահում է ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»-ի նկատմամբ վստահությունը։ Զեղծարարները ծանրոցների առաքման սպասման ժամանակն օգտագործում են որպես պատրվակ բանկային տվյալներ գողանալու կամ օգտատերերի սմարթֆոններում լրտեսող ծրագրեր տեղադրելու համար։

Յան Կլինիկի զարգացումը՝ Կոնվերս Բանկի գործընկերությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Վանաձորում գործող Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնն աշխատում է նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ ներդրել է տարածաշրջանում եզակի տեխնոլոգիական նորագույն լուծումներ՝ բնակիչներին հնարավորություն տալով ժամանակակից հետազոտություններ անցնել տեղում։

ՀԾԿՀ-ն հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2026 թվականի ներդրումային ծրագիրը
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 13-ի նիստում հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2026 թվականի ներդրումային ծրագիրը։

Ֆինանսների նախարար. Առաջիկա տարիներին մենք լուրջ աշխատանք ունենք անելու մրցակցության ուղղությամբ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարությունը լուրջ աշխատանք ունի անելու մրցակցության ուղղությամբ։ Նման կարծիք «ՓՄՁ ոլորտ. զարգացման ազդեցությունն ու մարտահրավերները» ֆորումի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՀՀ ԿԲ նախագահը համոզված է. ՀՆԱ-ում ՓՄՁ բաժնեմասի թիրախային աճը մինչև 40% լիովին հասանելի է
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի կասկածում, որ ՀՆԱ-ում փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) բաժնեմասը կհաջողվի հասցնել 40%-ի։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին «ՓՄՁ ոլորտ. զարգացման ազդեցությունն ու մարտահրավերները» ֆորումի շրջանակներում՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ՀՆԱ-ում ՓՄՁ բաժնեմասի թիրախային աճը մինչև 40% հասցնելու վերաբերյալ։

ԳԱՀ-ը (Գերմանա-հայկական հիմնադրամ) Հայաստանում գործունեության քառորդ դարի ընթացքում ներգրավել է ավելի քան 700 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո.  Գերմանա-հայկական հիմնադրամը (ԳԱՀ) Հայաստանում իր գրեթե 25-ամյա գործունեության ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավել է ավելի քան 700 միլիոն եվրոյի վարկային ռեսուրսներ, որոնք բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով տրամադրվել են երկրի ՓՄՁ ոլորտին։ Այս մասին «ՓՄՁ ոլորտ. զարգացման ազդեցությունն ու մարտահրավերները» ֆորումի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը՝ հստակեցնելով, որ տրամադրվել է շուրջ 350 հազար վարկ՝ պորտֆելի ծավալի 3 անգամ աճով։

Ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերն են քննարկել Վրաստանի և Հայաստանի երկաթուղայինները
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:

Փաշինյան. Միջին կենսաթոշակները կինդեքսավորվեն գնաճի աճին զուգընթաց
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների գլխավոր նպատակը թոշակառուների համար սեփական կենսաթոշակով նորմալ կյանքով ապրելու հնարավորությունն ապահովելն է։ Այս մասին Արագածոտնի մարզի Արագած գյուղում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026,

Արմինֆո. Տավուշցի հարյուրավոր աշակերտներ Team-ի աջակցությամբ հնարավորություն են ստացել մասնակցելու մշակութային կրթական «Սիմֆոնիկ ԴասA» ծրագրին, որի նպատակն է դասական երաժշտությունը հասանելի և ընկալելի դարձնել դպրոցականների համար, ձևավորել մշակութային ճաշակ և նպաստել արվեստով հետաքրքրված սերնդի ձևավորմանը։

2025 թվականին Հայաստանի աուդիտորական ընկերությունների հասույթն աճել է 18%-ով
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026,

Արմինֆո.2025 թվականի արդյունքներով Հայաստանում աուդիտորական ընկերությունների համախառն հասույթը կազմել է շուրջ 16,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով մոտ 18% աճ։ Այդ մասին ասվում է Grant Thornton Armenia ընկերության պատրաստած աուդիտորական ծառայությունների շուկայի ուսումնասիրության մեջ։

Փաշինյան․ Թուրքիայի օրենսդրությունում մտցվում է փոփոխություն, որի համաձայն, Հայաստանը կներառվի թուրքական արտադրանք ներմուծող երկրների ցանկում
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026,

Արմինֆո.Թուրքիայի օրենսդրության մեջ մտցվում է փոփոխություն, որի համաձայն, Հայաստանը կներառվի թուրքական արտադրանք ներմուծող երկրների ցանկում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի Շենգավիթ համայնքում նախընտրական քարոզարշավի շրջանակում անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերին:

Հայաստանի բանկերի միության նախագահ․ Փոքր և միջին բիզնեսը դեռևս մարտահրավերների է բախվում ֆինանսավորման համատեքստում
 Երեքշաբթի, 12 Մայիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի փոքր և միջին բիզնեսը դեռևս մարտահրավերների է բախվում ֆինանսավորման համատեքստում՝ վարչական բարդությունների, հաճախ փոփոխվող պահանջների, ինչպես նաև վարկավորման ծրագրերի մասին իրազեկվածության խնդիրների առնչությամբ: Մայիսի 12-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը՝ «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովի բացման ժամանակ:

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98