Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի արդյունաբերության հատվածը 2026 թվականի առաջին եռամսյակում հասել է 13,4% աճի (2025 թվականի նույն ժամանակահատվածի 18,5% անկումից), որը կազմել է 748 մլրդ դրամ (1,9 մլրդ դոլար)։ Միայն մարտ ամսին արդյունաբերական արտադրության ծավալները կրճատվել են 2%-ով՝ մինչեւ 256.5 մլրդ դրամ (679.7 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2026թ. առաջին եռամսյակում 2025թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալներն ավելացրել է 18,9%-ով (մեկ տարի առաջվա 20% անկման դիմաց)։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի արտահանման հիմնական հոդվածներն են հանքային հումքը, թանկարժեք մետաղները/քարերը, մեքենաներն ու մեխանիզմները, պատրաստի սննդամթերքը՝ միագումար կազմելով 1.4 մլրդ դոլար կամ ընդհանուրի ծավալի 79%-ը։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. ԵՆԲ խումբը (ԵՆԲ և ԵՆՀ) կտրամադրի մասնակի պորտֆելային երաշխիք` ապահովելով մինչև 106.25 միլիոն եվրոյի նոր ֆինանսավորման հնարավորություն ՓՄՁ-ների համար։
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։
|
|
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. Հունիսի 25-26-ը Ալմաթիում Եվրասիայի գլխավոր համաժողովին կհավաքվեն 15 երկրների ներկայացուցիչներ ՝ քննարկելու ամենաարդիական հարցերը․ լոգիստիկա, իսլամական ֆինանսներ, արհեստական բանականություն, թվային փոխակերպում և այլն:
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. 20-ից ավելի գունային երանգ ու 100-ից ավելի տեսակ-երանգ համադրությամբ տանիքի ծածկեր։ Մեր օրերում գույնի, ձևի ու որակի նկատմամբ պահանջները փոխվել են, շուկայում առաջարկները՝ շատացել:
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մարտին արագացել է մինչև տարեկան 7,1% (2025թ. նույն ժամանակահատվածի 4,1% - ից), և որպես դրայվեր հանդես են եկել շինարարության ոլորտն ու արդյունաբերության հատվածը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի դինամիկայի բարելավմամբ՝ ծանրակշիռ անկումից հասնելով չափավոր աճի։
|
|
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի հարավում մաքսային - լոգիստիկ կենտրոնի շինարարության մեկնարկը նախատեսված է 2027 թվականին։ Այդ մասին ասվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հաղորդագրությունում
|
Ուրբաթ, 8 Մայիսի 2026,
Արմինֆո. Էներգիայի կուտակիչներ, կանաչ ջրածին և վերականգնվող էներգիա. այս թեմաներն են քննարկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Reiner Lemoine Institut-ի տնօրեն Պրոֆ. դր. Քատրին Գոլդամերը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները։ Բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Արամ Մանուկյանը, ներկայացնելով կուսակցության տնտեսական ծրագիրը, նշել է Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանում թանկացող սննդամթերքը 2026թ. ապրիլին տարեկան գնաճը 3,2%-ից հասցրել է 5,3%-ի։ Մասնավորապես, սննդամթերքի գներն աճել են 9,3% - ով, ծառայությունների սակագները բարձրացել են 2,6%-ով, և սկսել են թանկանալ ոչ պարենային ապրանքները՝ 1,9% - ով, մինչդեռ, մեկ տարի առաջ սննդամթերքի և ծառայությունների գների աճը կազմել է 5,3% և 2,7%, իսկ ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,5% - ով:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Շուրջ երկու տարվա ընթացքում ԱրարատԲանկը երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով ֆինանսական գրագիտության դասեր է կազմակերպել ամառային ճամբարներում, փառատոններում, փոդքասթների շրջանակներում։ Սակայն սա առաջին անգամ է, երբ կարևոր գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են մարզիկներին։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Շրջանառության հարկի համակարգը չի ազդում բիզնեսի խոշորացման և հաջողության վրա։ Այդ մասին մայիսի 7-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում 20,5 հեկտար տարածք կամրագրվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշում է ընդունվել է մայիսի 7-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո.Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն (NYSE: V) այսօր հայտարարել է Սերգեյ Մարտինչուկի նշանակման մասին՝ որպես ընկերության ավագ փոխնախագահ եւ Ուկրաինայի, Մոլդովայի, Հարավային և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների խմբի մենեջեր: Կիևում աշխատող Մարտինչուկը պատասխանատու կլինի 17 երկրներում Visa-ի գործունեության և ռազմավարության համար: Այդ մասին նշվում է Visa-ի հաղորդագրությունում։
|