Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում մեկնարկում են տնտեսական քաղաքականության և դրանից բխող հարկային քաղաքականության քննարկումները: Նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում այդ մասին հաղորդել է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
|
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Սև ուրբաթին ճամփորդելու սիրահարները նույնպես անակնկալ ունեն IDBank-ից․ պատվիրելով Travel Card Idram&IDBank հավելվածով՝ հաճախորդները կստանան 80% զեղչ քարտի առաջին տարվա սպասարկման
վճարի համար։
Վճարելով ընդամենը 4․000 դրամ՝ նախկին 20.000 դրամի փոխարեն, ճամփորդելիս կվայելեք քարտի մի շարք առավելություններն ու հնարավորությունները։
|
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները որոշել են վերանայել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը, որի շրջանակում նախատեսվում է 2025 թվականի հուլիսից մասնագիտական գործունեության որոշակի ոլորտներ "պարզեցված" դաշտից տեղափոխել ԱԱՀ դաշտ։ Ինչպես նոյեմբերի 27-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի ղեկավար, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, "բարեհոգությունը" չի վերաբերվի հաշվապահներին եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող ոլորտների ներկայացուցիչներին:
|
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ի նիստում սահմանել է խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների 2025 թվականի սակագները:
|
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։
|
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր գործընկեր» և «Էքսպրես» պրոդուկտների շրջանակներում՝ մանրածախ առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների համար: Ֆինանսավորումը կարելի է ուղղել ընթացիկ գործունեությանը, վարկերի մարմանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը։
|
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո.ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր արտադրությունը սկսել է թառափազգիներից, այժմ ներկայացնում է իշխանի բազմաթիվ տեսակներ։
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամը ( ԱՄՀ) 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճը պահպանել է 6% մակարդակում ՝ այժմ ակնկալելով 2025 թվականին տեմպերի ավելի նկատելի արգելակում՝ մինչև 4,9% (նախկինում հնչեցված 5,3% - ից):
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են աջակցել օդային և ավտոմոբիլային տրանսպորտից օգտվող արտահանողներին՝ տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia) կողմից մշակված համապատասխան ծրագիրը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում՝ e-draft.am.
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո.Արդշինբանկն իր բոլոր քարտապաններին առաջարկում է մասնակցել խաղարկության և շահել 7 հատ MacBook Air նոթբուքերից մեկը՝ կատարելով Հայաստանից դուրս դրամական փոխանցումներ այլ երկրի ցանկացած Visa քարտին:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. 300-400 հայկական մեծ բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը՝ ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
ԱրմԻնֆո: Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանում կներդրվի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ կդառնա ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը: Այդ մասին սոցցանցում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային։
|
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024,
Արմինֆո.Սև ուրբաթը գնումների սիրահարների ամենասպասված «տոնն է»։ Բոլորը հետաձգում են գնումները՝ այդ օրերին սիրելի իրերն առավել շահավետ ձեռք բերելու համար։ Է՛լ ավելի հարմարավետ է, երբ կարելի է գնալ առևտրի կենտրոն, որտեղ ամեն ինչ ձեռքի տակ է, կատարել գնումներ ու զեղչերից բացի մասնակցել նաև խաղարկությունների։
|
Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024,
|