Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Այս օրերին Միացյալ Նահանգներում է հայ գործարարների պատվիրակությունը՝ մասնակցելու SelectUSA համաժողովին, որը մայրաքաղաք Վաշինգտոն է բերել ագրոբիզնեսի, դեղագործության, պարենային արտադրության, ֆինանսական խորհրդատվության և ՏՏ անվտանգության առաջատար ընկերությունների գործադիր պաշտոնյաների՝ ԱՄՆ շուկայում ընդլայնման ու ներդրումների հեռանկարները դիտարկելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվ մասնակցել Հայաստանում ներդրումային ծրագրերին և նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ազգային ժողովի մայիսի 6-ի լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը: |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո.Առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող է նպաստել էներգակիրների գների զգալի աճը, ինչպես նաև մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները: Այս մասին նշվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5% մակարդակում պահպանելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի մայիսի 5-ի որոշման հիմնավորման մեջ: |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանը բաց է էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ուղղություններով։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի և Հայաստանում ՄԱԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հանդիպման ժամանակ։ |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը ենթադրում է, որ կայուն ներքին պահանջարկը կպահպանվի բարձր մակարդակի վրա ՝ պայմանավորված մի քանի գործոնների առկայությամբ․ միջին եկամտի աճ, խնայողությունների աճ, ՀՆԱ-ում մինչև առավելագույն 23 տոկոս աճ, սպառողական վարկերի աճ (մի մասը կապված է հիփոթեքի հետ)։ Ընդ որում, հաշվի է առնվում ծառայությունների ոլորտում գնաճը։ Մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից ընդունված մակրոտնտեսական կայունության կառավարման նոր կառուցվածքը ճանաչվել է որպես լավագույն ստանդարտ աշխարհում։ Այս մասին մայիսի 5-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում վերստին առաջադրվել է երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։ |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։ Վերջինս բանկային և ֆինանսական ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների և զարգացող թվային ֆինանսների փոխկապակցված ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով: |
Երկուշաբթի, 4 Մայիսի 2026,
|
Շաբաթ, 2 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2026թ.առաջին եռամսյակում ավելացրել է զուտ շահույթը տարեկան 77,4%-ով (մեկ տարի առաջվա 82,3% աճի դիմաց) ՝ ապահովելով այն 1,4 մլրդ դրամի (3,8 մլն դոլար) մակարդակում։ Սա մեկ տարի առաջ բարձրացված սակագների շարունակական ազդեցության արդյունքն է, ինչի ֆոնին ապահովագրավճարների և փոխհատուցումների տարեկան դինամիկան հասել է աճի։ Այդ մասին են վկայում Արմաինֆո ԼԳ Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2026թ. տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների վրա։ |
Շաբաթ, 2 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2026թ. ապրիլին աճել են տարեկան 41,2%-ով կամ 1.618 մլրդ դոլարով՝ սահմանելով նոր ռեկորդ՝ 5.544 մլրդ դոլար, մինչդեռ, 2025թ. նույն ժամանակահատվածում աճը համեստ է եղել՝ 18,8%-ով կամ 622.2 մլն դոլարով՝ մինչև 3.926 մլրդ դոլար: Միայն մարտ ամսին ՀՄՊ-ն աճել է աննշան՝ 0,4% - ով (կամ 22.9 մլն դոլարով)՝ մեկ տարի առաջ նույն ամսվա 16,5% (կամ 554.7 մլնդոլար) երկնիշ աճի դիմաց։ Ա |
Շաբաթ, 2 Մայիսի 2026,
Արմինֆո. Արտաշատի թեթև արդյունաբերության գործարանում իր ելույթում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նոր կառավարությունը կսկսի իրականացնել մի շարք տնտեսական միջոցառումներ, որոնցից մեկը նա անվանեց երկրի սոցիալ-տնտեսական երևույթի՝ այսպես կոչված «աղքատության թակարդի» հաղթահարման անհրաժեշտություն։ |
Ուրբաթ, 1 Մայիսի 2026,
|
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանում կձեւավորվի ինստիտուցիոնալ համակարգ, որպեսզի քաղաքաշինական նորմերի նկատմամբ տեխնիկական հսկողությունը ձեւական բնույթ չկրի։ Այդ մասին ապրիլի 30-ին շինարարական եւ տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ |
Հինգշաբթի, 30 Ապրիլի 2026,
|