ՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված իրենց  պատկանող նոր բջջային հեռախոսներ
 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռք բերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։

 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Շոշափելի խնդիրներ տեղական արտադրողի համար, բայց օգուտ վերջնական սպառողի համար. անտեսանելի սպառնալիքներ. Անտեսանելի սպառնալիքներ՝ Թուրքիայի հետ սահմանի բացման առասպելներն ու իրականությունը
 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայ-թուրքական սահմանի բացումն ու թուրքական հնարավոր տնտեսական էքսպանսիան մտահոգություններ են առաջացնում Հայաստանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայկական շուկայում թուրքական սննդամթերքի գերմրցունակությանը: ACCESS վերլուծական կենտրոնի փորձագետները գնահատել են թուրքական սննդամթերքի մրցունակության մակարդակը Հայաստանում՝ սահմանի բացման դեպքում, ինչպես նաև դիտարկել հնարավոր ռիսկերին դիմակայելու հնարավոր ուղիները:

Հայաստանն ընտրության առջեւ է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման հարցում
 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանի համար, որը չունի նավթի և գազի սեփական հանքավայրեր, ատոմային էլեկտրակայանի անխափան և անվտանգ շահագործման հարցը կենսական նշանակություն է ստանում:

Հայաստանն ու ԱԷՄԳ-ը 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթ են ստորագրել
 Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալ Հուա Լյուն ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության միջև 2024-2029թթ. համագործակցության մասին շրջանակային փաստաթուղթը: Ստորագրումը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսի 68-րդ նստաշրջանի հարթակներում:

 Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

ՏԿԵ նախարարությունը բանակցություններ է վարում 2025 թվականին Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի ուղղությամբ ուղիղ ավիաչվերթներ գործարկելու շուրջ
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Այսօր մեր օդանավակայանները թռիչքներ են իրականացնում 45 ուղղություններով, և մենք աշխատում ենք այդ ցանցն ընդլայնելու ուղղությամբ ։ Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող "ժամանակակից Հայաստանի հեռանկարները.տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Կառավարությունում քննարկվել է Նորագյուղ թաղամասի կառուցման նախագծի հայեցակարգը
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր:

ՀԾԿՀ. Հայաստանի էլցանցերի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համար
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի հին բաժանորդները պարտավոր չեն վճարել նոր սպառողների միացման համար: Այդ մասին սեպտեմբերի 20-ին էլեկտրաէներգետիկական ոլորտում տիրող իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Գնել Սանոսյան. Կապանի օդանավակայանի ծրագրերում տարածաշրջանային չվերթներն են՝ դեպի հարևան երկրների հարակից քաղաքներ
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Մեր նպատակն է Կապանի օդանավակայանը դարձնել միջազգային կամ տարածաշրջանային օդանավակայան, որը թռիչքներ կիրականացնի ոչ միայն դեպի Երևան, այլև՝ հարևան երկրների հարակից քաղաքներ: Այդ մասին հայտարարել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում անցկացվող "ժամանակակից Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկման ժամանակ։

ՀԾԿՀ-ին չի հետաքրքրում "Տաշիր" ընկերությունների խմբին էլցանցերը վաճառելու գործարքի գումարը
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) չի հետաքրքրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն "Տաշիր" ընկերությունների խմբին վաճառելու գործարքի գումարը, քանի որ գումարը ներառված չէ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ: Այդ մասին սեպտեմբերի 20-ին սպառողների էլեկտրամատակարարման իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին։

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը տարեկան 70% - ով ավելացրել է հարկային վճարումները պետբյուջե
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ռազմարդյունաբերական համալիրը հսկայական ներուժ ունի տնտեսության կարևոր հատվածներից մեկը դառնալու համար։ Այդ մասին ՀՀՀ հարցազրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Google-ն ուսումնասիրում է Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորությունները
 Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ ֆիսկալ քաղաքականությունը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ:

ROTOBO-ն Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումային միջավայրի բարելավման ցանց է ստեղծում
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.  Էկոոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի Ճապոնական ընկերակցության «ROTOBO» (Japan Association for Trade with Russia and NIS) Ռուսական և տնտեսական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միկի Վաջիմայի և Մոսկվայի գրասենյակի տնօրեն Նաոյա Հասեյի հետ։

Էկոնոմիկայի նախարար. Մի քանի տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության ներուժը 4 տոկոսից հասել է 5,5 տոկոսի
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Մի քանի տարի առաջ Հայաստանի տնտեսության ներուժը գնահատվում էր 4% - ի սահմաններում, այսօր միջազգային կազմակերպություններն ահազանգում են ներուժի մինչեւ 5,5% բաարձրացման մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում "Արդի Հայաստանի հեռանկարները. տնտեսություն, ենթակառուցվածքներ եւ տեխնոլոգիաներ" թեմայով պանելային քննարկումների ժամանակ:

Հայաստանի նոր ԱԷԿ-ը, ըստ նախնական տվյալների, կունենա 400-600 ՄՎտ հզորություն
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանը ցանկանում է նոր ատոմակայան կառուցել մինչև ներկայիս ԱԷԿ-ի գործողության ժամկետի ավարտը՝ 2036 թվականը: Նորը, նախնական գնահատմամբ, կունենա 400-600 Մվտ հզորություն։ Այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ սեպտեմբերի 19-ին Երեւանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ։

Աշխատում ես լուրջ խախտումներո՞վ. ուրեմն՝ քեզ «կփակեն»
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Գևորգ Պապոյան. կարճատև հայրենասիրության քաղաքականությունը կբացառի մրցունակ տնտեսություն ունենալու հնարավորությունը
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ամենավատ բանը, որ մենք կարող ենք անել մեր տնտեսության համար, ֆերմերներից ցածր որակի գյուղատնտեսական արտադրանք գնելն է՝ ավելի բարձր գնով։ Այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ "Շանթ" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում խոսելով գյուղմթերքների մթերման գործընթացին առնչվող իրավիճակի մասին:

Գևորգ Պապոյան. Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, այն ի շահ Հայաստանի է
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Դիվերսիֆիկացումը որևէ երկրի դեմ չէ, դա ի շահ Հայաստանի է, որպեսզի մենք ունենանք հավասարաչափ կախվածություն աշխարհի տարբեր երկրներից, և, եթե հնարավոր է, որպեսզի աշխարհի տարբեր երկրներում նույնպիսի կախվածություն լինի նաև մեզանից: Այդ մասին "Շանթ" հեռուստաընկերության հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Արտ. փոխարժեքները
19.03.2026
RUB4.41-0.12
USD377.500.11
EUR433.14-2.41
GBP501.32-2.72
CAD274.85-0.68
JPY23.72-0.02
CNY54.74-0.17
CHF474.60-5.60