Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024,
|
Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2024,
Արմինֆո.Հայաստանի գործատուների հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կարծում են, որ եթե ՊԵԿ-ն իսկապես մտահոգված է հարկերի հավաքագրման և հարկային կարգապահության բարձրացման խնդրով, ապա նա պետք է, պարզապես, հրաժարվի խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու նախաձեռնությունից, քանի որ դրա ընդունումը, ի թիվս երկրի տնտեսության համար այլ կործանարար հետևանքների, ուղղակիորեն կխորացնի հարկերից խուսափելու խնդիրը:
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո. 2022 թվականից սկսած Հայաստանի ՏՏ ոլորտում զգալի աճ է գրանցվել, հիմնականում, Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքի հաշվին։ Այդ ժամանակահատվածում ոլորտը դարձել է ՀՆԱ-ի աճի նշանակալի աղբյուր ՝ ապահովելով աճի 1-3 տոկոսային կետ ։ Սակայն վերջին երկու եռամսյակների տվյալները ցույց են տալիս մտահոգիչ պատկեր, եւ ոլորտը սկսել է դիմակայել լուրջ մարտահրավերներին. Որն է պատճառը և ինչպես թույլ չտալ, որ ոլորտը բարձր դիրքերից գլորվի ներքև, ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսական վերլուծաբան Աղասի Թավադյանը:
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո.Idram Junior հավելվածն արդեն ավելի հետաքրքիր է․ հենց հավելվածում կարելի է խաղալ ֆինանսական գրագիտության խաղ։ Ավելին, այդ խաղի միջոցով կարելի է պատրաստվել «Junius» ֆինանսական կրթության մրցույթին, որը կազմակերպվել է Idram Junior ֆինանսական հավելվածի և Կորիզ կրթական ծրագրի կողմից։
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում սկսել են կրճատվել ապահովագրավճարները՝ փոխհատուցումների շարունակական երկնիշ աճի պայմաններում: Այդ հանգամանքն սկսել է սեղմել ընկերությունների շահույթը։
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին տեղի է ունեցել Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) միջգերատեսչական աշխատանքային հերթական հանդիպումը։
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո.ՀՀ վարչապետի աշխատակազմինն առընթեր տեսչական մարմինների համակարգման գրասենյակը փոփոխություններ է նախաձեռնում "Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին" օրենքում և հարակից օրենքներում, որոնք թույլ կտան հրաժարվել նախատեսվող ստուգումների մասին բիզնեսին տեղեկացնելու պրակտիկայից: Փաստաթուղթն օգոստոսի 21-ին զետեղվել է իրավական ակտերի e-draft.am միասնական պորտալում, և օգոստոսի 23-ի կեսօրին նախագծին դեմ է արտահայտվել հարցվածների 86 տոկոսը։
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Բարսիս» ՍՊ ընկերության գործադիր տնօրենին հանձնել է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ներառվելու 1-ին տիպի վկայական։ ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն, «Բարսիս» ՍՊ ընկերությունը դարձավ երկրորդ լիազորված տնտեսական օպերատորը Հայաստանում։
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը: Սոցիալական ցանցում նման տեսակետ է հայտնել "Մանթաշյանց" գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը ՝ հերթական անգամ անդրադառնալով ՀՀ պետեկամուտների կոմիտեի առաջարկած ՝ խրախուսական նորմերը վերացնելու և հարկային իրավախախտումների համար ավելի խիստ քրեական պատասխանատվություն սահմանելու նախագծին:
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
|
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2024,
Արմինֆո.Կոնվերս Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակցել են Հայաստանի ֆոնդային բորսայում. ցուցակման պահից թույլատրվել է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
|
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ղեկավար Գարեգին Բաղրամյանը օգոստոսի 22-ին պարզաբանել է, թե ինչու "Հայաստանի էլեկտրական ցանցերը" (ՀԷՑ) չեն հասցրել վերացնել Երեւան ՀԷԿ-1-ում տեղի ունեցած հրդեհի հետեւանքները՝ մինչեւ ավելի վաղ խոստացված ժամկետը:
|
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,
Արմինֆո.Կառավարության որոշմամբ, կատարվել են լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» N 922-Ն որոշ¬մամբ սահմանված հավելվածում:
|
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,
Արմինֆո.Վերականգնվող էներգետիկայի զարգացումը նվազեցրել է Հայաստանի կախվածությունը ներմուծվող ածխաջրածնային հումքից։ Արդյունքում ՝ 2023 թվականին հանրապետություն է ներմուծվել 100 մլն խմ պակաս բնական գազ, քան 2022 թվականին։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
|
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2024,
Արմինֆո.ՀՀ կառավարությունը կկատարի "Գիլլո" ընկերության կրած վնասի փոխհատուցման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 22-ին կառավարության նիստում։
|
Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2024,
|
Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2024,
|
Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2024,
|
Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2024,
|