Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
|
Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շուրջ 53 մլն դրամ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում: |
Շաբաթ, 3 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով և եվրոյով գործարքների անկմամբ: Ընդ որում, հաշվետու շաբաթվա ընթացքում դոլարով և ռուբլով գործարքներն արտարժույթի միջբանկային շուկայում իրականացվել են երեք անգամ, իսկ եվրոյով՝ միայն մեկ անգամ։ Շաբաթվա արդյունքներով՝ դոլարային գործարքների միտումը ծավալվել է 50% անկումից դեպի 2,3 անգամ աճ, եվրոյով գործարքների անկումն արագացել է 25%-ից մինչև 67%, իսկ ռուբլով գործարքների թրենդը ծավալվե է 38,5% աճից դեպի 50% անկում։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալը 1,7 անգամ գերակշռել է ռուբլով գործարքների նկատմամբ, ընդ որում, զգալիորեն գերազանցելով եվրոյով գործարքների նկատմամբ՝ 16,6 անգամ (մեկ շաբաթ առաջվա 2,5 անգամի դիմաց), իսկ ռուբլով գործարքների շաբաթական ծավալը եվրոյով գործարքների նկատմամբ 9,6 անգամ բարձր է եղել։ |
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայկական 16 կազմակերպությունների կողմից գյուղմթերք Ռուսաստան ներմուծելու արգելանքի հետ կապված խնդիրների շուրջ այսօր տեսազրույցի ձևաչափով բանակցել են Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը: |
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հարկահավաքությունը դարձրել է KPI (Key Performance Indicator, հիմնական արդյունավետության ինդիկատոր), որով կառավարությունը գնահատում է իր գործունեությունը: Այս կարծիքին է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը։ Նա հիշեցնում է Լաֆերի կորի հայեցակարգի մասին և նշում ավելի հավասարակշռված հարկային քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը: |
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։ |
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
|
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է Krisp ծրագրային ապահովման և մշակման ընկերություն։ Դավիթ Բաղդասարյանի և Արտավազդ Մինասյանի կողմից 2017 թվականին հիմնադրված ընկերությունը՝ Krisp-ը, օգտագործում է ալգորիթմներ՝ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար։ |
Ուրբաթ, 2 Օգոստոսի 2024,
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը։ |
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
Արմինֆո. Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծի կառավարման նպատակով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, ինչի մասին որոշում է ընդունվել օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության նիստում: Ինչպես իր ելույթում նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նոր ընկերությունը կկոչվի "Նոր ատոմային էներգաբլոկի կառուցում": |
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
|
Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024,
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում: |
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։ |