Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ակբա բանկն ընդլայնում է միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցություն սկսելով աշխարհի հեղինակավոր ֆինանսական կառույցներից մեկի՝ Նյու Յորքի Մելոն բանկի հետ (The Bank of New York Mellon)։
|
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026,
Արմինֆո. Ապրիլի 21-ին Նիկոսիայում դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Միքայել Դամիանոսի հետ։
|
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ իրականացվող Plug and Play միջազգային ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը մեկնարկել է Երևանում:
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանն ու Ռումինիան զարգացնում են զբոսաշրջային համագործակցություը։ Ինչպես հաղորդում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, ս․թ. ապրիլի 17–19-ը Ռումինիայի Կրայովա քաղաքը դարձել էր կարևոր հարթակ Հայաստանի և Ռումինիայի միջև զբոսաշրջային համագործակցության զարգացման համար։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը կրկին գործատուների ամենամյա փառատոնին՝ Career City Fest-ին էին։ Ապրիլի 18-ին և 19-ին ընկերություններն իրենց միասնական, ինտերակտիվ ու յուրահատուկ տաղավարով դիմավորում էին ազատ հաստիքներով հետաքրքրվող այցելուներին։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո.Երևանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման համար կպահանջվի ավելի քան 280 մլն դոլար։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հաղորդել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը:
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո.SBA (Stand-By Arrangement) նոր համաձայնագրով 2026 թվականի հունիսին Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) կարող է ստանալ մոտ 25.3 մլն դոլարի (18.4 մլն SDR) առաջին stand-by վարկը:
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո. «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության հատվածի աճի դինամիկան գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։ Այդ մասին ասվում է Nexign ընկերության եւ TelecomDaily տեղեկատվական-վերլուծական գործակալության համատեղ հետազոտության մեջ:
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո. Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ և հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ և հարմարավետ վճարումներ։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո. «Ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI) Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի, ինչպես նաև ԱԲ և ռոբոտաշինության ոլորտում գործող Agile Robots ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ գլխավոր տնօրեն Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։ Ինժեներական քաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանի Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ զգալիորեն նվազեցվել է էլեկտրամոբիլների սեփականատերերի գույքահարկը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո. Հայաստանի ռազմավարական կարևոր և գոյության առումով նշանակալի էներգետիկ ոլորտի՝ միջուկային էներգիայի ապագան փաստացի հարցականի տակ է, գրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության փորձագետ և քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը։
|
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնակցել է «Հյուսիս-Հարավ» նախագծի Աշտարակից Գյումրի տանող հյուսիսային հատվածի բացմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
|
Շաբաթ, 18 Ապրիլի 2026,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile հավելվածի հերթական թարմացման մասին։ Թարմացումը կատարվել է՝ հաշվի առնելով հաճախորդների արձագանքները և թվային բանկինգի զարգացող միտումները։ Շեշտը դրվել է արագության, պարզության և վերահսկելիության վրա։
|
Շաբաթ, 18 Ապրիլի 2026,
Արմինֆո. Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռք բերմանն աջակցության ծրագիրը։ Այն պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։
|
Շաբաթ, 18 Ապրիլի 2026,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանել է Երևան քաղաքի Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։
|
Շաբաթ, 18 Ապրիլի 2026,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ: Այդ մասին հաղորդել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Facebook-ի իր էջումէ:
|
|
|