Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին:
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի առողջապահության նախկին նախարար, իսկ այժմ կառավարող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Առողջապահության նախարարությանը և անձամբ նրա ներկայիս ղեկավարին մեղադրում է քաղաքացիների հետ հարաբերություններում անկեղծ չլինելու համար:
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո.2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 31,9% - ով կամ 197,4 մլրդ դրամով՝ մինչեւ 817 մլրդ դրամ։ Ցուցանիշը, հիմնականում, աճել է տոկոսադրույքների, կենսաթոշակների և սոցիալական նպաստների վճարումների ավելացման հաշվին։
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. 2024 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 46,3 մլրդ դրամ հավելուրդով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 170,2 մլրդ դրամի համեմատ։ Այդ մասին ասվում է ՀՀ պետական բյուջեի առաջին 4 ամիսների կատարման հաշվետվության մեջ։
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծումը նպաստում է համակարգային տնտեսական համագործակցության հաստատմանը դրա մասնակից պետությունների միջև, որոնք ունեն պատմականորեն ձևավորված առևտրատնտեսական և կոոպերացիոն կապեր:
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո.ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները:
|
Հինգշաբթի, 30 Մայիսի 2024,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը:
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո. Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր:
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.Մենք կարող ենք օգտագործել ինդուստրիալ գյուղատնտեսությունը, բայց դրան զուգընթաց պետք է զարգացնել այն ուղղությունները, որոնք երկարաժամկետ բացասական հետևանքների չեն հանգեցնի շրջակա միջավայրի վրա ազդեցության, բնակչության առողջության և այլնի համատեքստում: Մայիսի 29-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է Գյուղատնտեսական հետազոտությունների և սերտիֆիկացման կենտրոնի տնօրեն Դավիթ Բաբայանը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության <Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ագրոպարենային համակարգերի վերափոխմանն ուղղված կանաչ քաղաքականության զարգացում> տարածաշրջանային խորհրդաժողովի հարթակներում:
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության գործառույթը փոխանցել վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությանը: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։ Նրա խոսքով համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կուղարկվի խորհրդարան:
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը 2023 թվականին հետ է գնել 2015 թվականին թողարկված եվրապարտատոմսերի մի մասը՝ 2025 թվականին մարմամբ՝ դրանով իսկ մեղմելով ապագայում համաֆինանսավորման հետ կապված ռիսկերը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անցած տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի մայիսին դոլարային արտահայտությամբ հատել է հերթական հոգեբանական նիշը ՝ 12 մլրդ դոլարը։ Իսկ դրամային համարժեքով ցուցանիշը նվազել է 2,4% - ով։
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո. Հայաստանից արտահանման վրա ամենանշանակալի դրական ազդեցությունն ունեցել է դեպի ԱՄԷ ցուցանիշի մոտ 3,4 անգամ աճը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում նաաախորդ տարվա բյուջեի կատարողականի լսումների ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.2022 և 2023 թվականներին Հայաստանում հաջողվել է գերակատարել երկրի տնտեսության աճի տեմպերը։ Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների` մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձեւավորումը, ծախսերն ու պակասուրդը: «Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով», - նշել է նախարարը:
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
|
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024,
Արմինֆո.Կոնվերս Բանկը սիրով հրավիրում է մասնակցելու «Բանկային գործիքներ և արդի տեխնոլոգիաներ բիզնեսի համար» թեմայով միջոցառմանը, որը կկայանա 31.05.2024-ին՝ ժամը 17.30-ին, Courtyard by Marriott-ում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 5):
|