Չորեքշաբթի, 27 Մարտի 2024,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024,

Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել երկրի գյուղատնտեսության զարգացման գործում։ Այդ մասին մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024,

Արմինֆո. Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024,

Արմինֆո.

ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024,

Արմինֆո.ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ից մինչև հունիսի 26-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ստորև նշված պայմաններով․

«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո. 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Ինչպես ասվում է ընկերության կայքում, նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա»  փակ  բաժնետիրական  ընկերություն է: Համապատասխանաբար, փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։

Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո. Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրեց «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։

Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:

Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստեցին խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:

Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշեց, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։

Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ:

Team Systems ընկերությունը Team ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։

Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում, փոփոխվել են հարկային պարտավորությունների դադարման հիմքերը:

Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո.Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը։ Այդ մասին հաղորդել է "Կոմերսանտ"-ը՝ վկայակոչելով Բելառուսի Հանրապետության առողջապահության փոխնախարար, գլխավոր սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոյի համապատասխան որոշումը։

Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
 Երեքշաբթի, 26 Մարտի 2024,

Արմինֆո. Հանձնաժողովի խնդիրներից մեկը ռոումինգում բջջային կապի ծառայության մատուցման պայմանների հավասարեցումն է, ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ պետությունների համար պայմանների հավասարեցումը և սակագների էական նվազեցումը, որոնցով այդ ծառայությունը մատուցվում է: Այդ մասին Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչը։

 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո.

5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո.IDBank-ը միանում է կենսաթոշակային հետվճարի ծրագրին, որի շրջանակում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց վերադարձվում է կատարված գնումների 10%-ը որպես քեշբեք՝ հետվճար։

ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո. Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ  սույն հրապարակումը նպատակ ունի ուղորդել բիզնեսին դեպի թվայնացում: Հիմնախնդիրը ներկայացված է տրամաբանական հոդվածաշարքով: Առաջին հրապարակումը ընդգրկում էր խնդրի օրենսդրական կարգավորման հարցերը՝ «Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը» (տես՝ https://finport.am/full_news.php?id=49929&lang=1)

Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո.Հայաստանի պետական պարտքը փետրվարի 29-ի դրությամբ, ներքին պարտքի աճի ֆոնին, հասել է հերթական հոգեբանական նշագծին ՝ 12 մլրդ դոլարի։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2024թ. հունվար-փետրվարին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 99,6% ՝ նախորդ տարվա 100,8%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի տարեկան աճի կտրուկ արագացման ֆոնին՝ 1%-ից մինչեւ 28,9%՝ ապահովելով 461.6 մլրդ դրամ ($1.1 մլրդ) ծավալ։

Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև տարեկան 13,6% (2023թ. նույն ժամանակահատվածի 10,9%-ից)։ Աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արագացմամբ։

 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո.

2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի պաշտպանական գերատեսչության կարիքների համար ուղղվել է 526,047 մլրդ դրամ։ Այդ մասին մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով պաշտպանական գերատեսչության կողմից ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2023 թվականի կատարման հաշվետվությունը։

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024,

Արմինֆո.2024 թվականի մարտի 21-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2OER2 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40