Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանի առևտրային բանկերի շարքում առաջինն է, որ ուղիղ համագործակցություն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ՝ ԵՆԲ Գլոբալից (ԵՆԲ զարգացման մասնաճյուղ) ներգրավելով 55 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ։
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի հանրապետության ջրային ոլորտի զարգացման ռազմավարության մշակմամբ: Աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։
Հինգ շաբաթ տևող Թումո ճամբարն այս անգամ անցկացվեց Երևանում և Դիլիջանում։ Յուրաքանչյուր շաբաթ փոխվում էին մասնակիցները, և ըստ նրանց հետաքրքրությունների՝ փոխվում էր նաև ծրագրի բովանդակությունը։
«Թումո ամառային ճամբարում ես ինձ համար նոր ոլորտ բացահայտեցի՝ ծրագրավորումը։ Մինչ այդ պատկերացում չունեի ծրագրավորման մասին և կարծում էի, որ ինձ մոտ չի ստացվի։ Հիմա ես շատ եմ ուզում հետագայում ավելի շատ ուսումնասիրել այդ թեման։ Ճամբարի ընթացքում ծանոթացա այլազգի երեխաների հետ ու շատ բան սովորեցի նրանց երկրների և մշակույթի մասին։ Շատ ուրախ էի նաև ճամբարի ընթացքում արցախցի իմ ընկերներին կրկին հանդիպելու համար։ Մի խոսքով՝ ունեցա նոր ընկերներ, ստացա գիտելիքներ և հաճելի ժամանակ անցկացրի»,- ասում է ճամբարի մասնակից Էլեն Դանիելյանը, որը եղել է նաև Թումո Ստեփանակերտի ուսանող։
Team-ը խթանում է տեխնոլոգիական կրթությունը, և արցախցի պատանիների ներգրավումը Թումո ճամբարում այդ ջանքերի կարևոր մասն է կազմում: Սա պատանիներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց թվային հմտությունները և ինտեգրվելու տեխնոլոգիական աշխարհին։ Կրթական բաղադրիչից բացի, ճամբարը նաև մշակութային կամուրջ ստեղծեց՝ թույլ տալով պատանիներին շփվել իրենց հասակակիցների հետ Հայաստանից և արտերկրից։
Ճամբարն ուներ հագեցած կրթական և ժամանցային բաղադրիչներ։ Մասնակիցները սովորեցին Թումոյի հիմնական ծրագրի ուղղություններում՝ ծրագրավորում, լուսանկարչություն, երաժշտություն, ինչպես նաև խաղերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, անիմացիա, 3D մոդելավորում ու ռոբոտաշինություն։ Նրանք այցելեցին պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցեցին տարատեսակ սպորտային խաղերի, իսկ ճամբարի ավարտին ներկայացրին իրենց նախագծերը։
Հիշեցնենք, որ Team Telecom Armenia-ն և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրել էին հուշագիր Հայաստանում արդեն գործող և առաջիկայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Հուշագիրը համագործակցություն է սահմանում նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի և 42 Երևան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետներն իրականացնելու են կրթական հանդիպումներ և ծրագրեր այս նախագծերում ներգրավված ուսանողների հետ։
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է: Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում 120 հազար հայտարարատու-ֆիզիկական անձանցից 2023 թվականին ստացած եկամուտների համար հաշվետու է եղել 53 հազարից մի փոքր ավելի մարդ։ Այս մասին հաղորդել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ԱրմԻնֆո-ի գրավոր հարցմանն ի պատասխան: Ընդ որում, հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հուլիսի 22-ին ։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Աշխարհում բանկային համակարգը դառնում է ավելի տեղական: Հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը այս կերպ է բացատրել HSBC-ի դուրս գալը մի շարք երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Պետբյուջեի սեկվեստր չի լինի, սակայն ծախսային մասի որոշ սրբագրումը չի բացառվում։ Այսօր մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում որոշակի առումով դիտվում է արտահանման և ներմուծման նվազման միտում, այն դեպքում, երբ անցած տարին առանձնահատուկ էր վերաարտահանման համատեքստում։ Այդ մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, մեկնաբանելով օրեր առաջ հրապարակված ուսումնասիրությունը, որում նշվում էր, որ առանց ոսկու վերաարտահանման մասնաբաժինը հաշվի առնելու, արտահանումը կրճատվել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծումը ՝ 10 տոկոսով։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ հեռանկարում գնաճի նպատակային մակարդակը (4%) եւ գների կայունությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հուլիսի 30 - ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով առանցքային տոկոսադրույքը հերթական անգամ 0,25 տ.կ. - ով ՝ մինչև 7,75% նվազեցնելու կարգավորիչի որոշման հիմնավորումը:
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Առաջին կիսամյակում կրճատվել են ՏՏ ընկերությունների վճարած հարկային մուտքերը: Այդ մասին ասվում է Modex խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում դիտվող կոշտ գների (sticky price) նվազման միտումը, որը երկար ժամանակ պահպանվում էր բարձր մակարդակում, կապված է արտաքին պահանջարկի թուլացման հետ։ Այդ մասին հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34կմ ճանապարհահատվածի (Մ-1‚ կմ37+545-կմ71+435‚ Աշտարակ-Թալին) կառուցումն ընթացքի մեջ է։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երեք համաձայնագիր է ստորագրել Չինաստանի երկու քաղաքների՝ Նինգբոյի (3 մլն բնակչությամբ) և Չանչունի (15 մլն բնակչությամբ) հետ: Այդ մասին հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. 2015 թվականից ի վեր հայ - ամերիկյան բիզնես կամուրջ երկկողմ կապերի խթանման ծրագրին մասնակցել են ավելի քան 500 հայ գործարարներ, ինչի հետևանքով ԱՄՆ շուկա նրանց արտահանման ծավալներն աճել են 73% - ով: Այդ մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական Բանկ շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ՝ ևս 0.25 տոկոսային կետով՝ 8%-ից մինչև 7,75%: Սա առանցքային տոկոսադրույքների արդեն հինգերորդ իջեցումն է ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ՝ 1,5 տ. կ .(2023թ. դեկտեմբերի 9,25%-ից): Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է հուլիսի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկայի բնագավառին` որպես ներդրումների և տնտեսական աճի շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջում:
|