Երկուշաբթի, 22 Հուլիսի 2024,
Արմինֆո. Երեւանում գույքագրում է իրականացվել այն տեղամասերի հայտնաբերման ուղղությամբ, որտեղ բացակայում են ջրերահեռացման համակարգերը եւ որտեղ դրանց վերակառուցման անհրաժեշտություն կա: Այդ մասին հուլիսի 22-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
|
Շաբաթ, 20 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի Առևտրի Միջազգային Ցուցահանդեսի (TIF - HELEXPO) տնօրենների խորհրդի նախագահ Տասոս Ձիկասին:
|
Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,
Արմինֆո.ԱՄԷ Air Arabia ավիաընկերությունը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել արբիտրաժային դատարան՝ ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության պատճառով: Այդ մասին ասվում է Global Arbitration Review-ի հաղորդագրությունում։
|
Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,
Արմինֆո.Սիրով տեղակացնում ենք, որ վաղաժամ տեղաբաշխվել է Բանկի AMSWISB2MER1 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլրդ դրամի չափով, որի տեղաբաշխումը մեկնարկվել էր 2024 թվականի հունիսի 10-ին:
|
Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,
Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման ընթացքում գնումների և ֆինանսների արդյունավետ կառավարմանը նվիրված սեմինար է անցկացրել: Ինչպես հաղորդում է ԿԶԵՀ մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են Ֆինանսների նախարարության, գործադիր գործակալությունների, ինչպես նաև ճանապարհաշինության, ջրամատակարարման, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների արդիականացման և առողջապահության ոլորտներում նախագծերի իրականացման խմբերի ներկայացուցիչներ:
|
Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,
Արմինֆո. Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Թեհրանի համար։ Այս մասին հայտարարել է Երևանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ իրանական CNN գործակալությանը:
|
Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,
Արմինֆո.Չնայած "Արմենալ" փայլաթիթեղագլանման գործարանի վաճառքի շուրջ բանակցություններին՝ դրա մայր կառույցը՝ ռուսական "Ռուսալ" ընկերությունը, որոշել է փոխել հայկական դստեր տնօրենին։ Արթուր Զաքարյանին ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել է Ռուսաստանից ուղարկված Մաքսիմ Կարամանովը։
|
Ուրբաթ, 19 Հուլիսի 2024,
Արմինֆո. Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ «Զվարթնոց» օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում: Այդ մասին ասվում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո.Զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում ֆրիլանս մասնագետների համար չկան արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու և այլ երկրներից եկամուտ ստանալու խոչընդոտներ: Այս համատեքստում Payoneer-ը դարձել է անփոխարինելի գործիք բոլոր նրանց համար, ովքեր, աշխատելով միջազգային շուկայում, նախընտրում են եկամտի ստացման անվտանգ, պարզ ու ճկուն լուծումներ:
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո.Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է տարեկան 21,2%-ով (նախորդ տարվա 25% աճի դիմաց)՝ գերազանցելով 172.1 մլրդ դրամը (443.5 մլն դոլար)։ Զուտ շահույթի դրական դինամիկան պահպանել բանկերին հաջողվել է վարկային պորտֆելի տարեկան աճի 15%-ից մինչեւ 20% արագացման շնորհիվ՝ ապահովելով 5.4 տրլն դրամ ($13.8 մլրդ) ծավալ: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս-ռենքինգի 30.06.2024 թ. տվյալները։
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը տարեկան շահույթի 80% - ը կուղղի 54.395 մլրդ դրամ ծավալով անտոկոս պետական ցպահանջ պարտամուրհակի մարմանը: Այդ մասին որոշումն ընդունվել է հուլիսի 18-ին կառավարության նիստում։
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ռուսական կողմը գրությամբ դիմել է հայկական կողմին՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է "Իրազեկ և պաշտպանված սպառող" ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո.Հեղուկ գազի գինը, միջին հաշվով, 100-110 դրամի սահմաններում է, ինչը պայմանավորված է միջազգային բորսայում գների բարձրացմամբ։ Այդ մասին հուլիսի 18-ին ճեպազրույցում հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Ընդ որում, նա նշել է, որ գների աճի միտում նկատվում է ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհում։
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2024 թվականի փետրվարի 6-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհ տրամադրելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:
|
Հինգշաբթի, 18 Հուլիսի 2024,
Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 102 մլն եվրո վարկ ՝ "Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրին" աջակցելու համար։ ՀՀ կառավարությունը հուլիսի 18-ի նիստում հավանության է արժանացրել բանկի հետ համաձայնագրի նախագիծը:
|
Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024,
Արմինֆո.Ingo ապահովագրական ընկերությունը Հայաստանի ֆինանսական շուկայի համար ներկայացրել է բոլորովին նոր պրոդուկտ՝ աշխատանքի կորստից ապահովագրություն, որը միտված է աջակցելու աշխատողներին, ծածկելով նրանց ֆինանսական պարտավորությունները, նույնիսկ՝ փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի դադարեցման դեպքում։
|
Չորեքշաբթի, 17 Հուլիսի 2024,
Արմինֆո.Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, պաշտոնական Երևանը չի հետևի Բաքվի օրինակին և ցանկություն չի հայտնի միանալու BRICS-ին։ Նման կարծիք է հայտնել տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ մետաղների ոլորտում ներդրող Դիփ Բարոտը (Deep Barot)՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
|