RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր  
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024,

Արմինֆո.Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր 2023 թվականի ընթացքում նշանակալի արդյունքների հասնելու և RIA համակարգի բիզնեսի աճին աջակցելու համար:

Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո.Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այս մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ»  ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն համագործակցություն կսկսի ՌԶԳ-ի հետ՝ Լոռիում, Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում կայուն զբոսաշրջության զարգացման համար
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Բնական լանդշաֆտների պահպանումը հանուն Հայաստանում տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում։

2024թ. ՀՆԱ-ի աճի վերաբերյալ Հայաստանի ֆինանսական իշխանությունների կանխատեսումները գերագնահատված են թվում. փորձագետ
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի գեներացման ներուժը, որի աճը նախկինում գնահատվում էր 4-5 տոկոսի սահմաններում, վերջին երեք տարիներին զգալիորեն աճել է։ Այդ մասին հայտարարել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսում  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճն ուրախալի է, բայց դրա կառուցվածքը խղճուկ տպավորություն է թողնում. վերլուծաբան
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանի միջազգային ապրանքաշրջանառության աճի ընդհանուր ցուցանիշները նշանավորվում են աննախադեպ ձեռքբերումներով, սակայն արտահանման և ներմուծման կառուցվածքը, ցավոք, մատնանշում է էական անհավասարակշռության և էական հեռանկարային մակրոտնտեսական ռիսկեր պարունակող տեղաշարժերի առկայությունը։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մակրոտնտեսության մասնագետ, տ.գ. դ. Աղասի Թավադյանը:

Թաթուլ Մանասերյան. Մրցակցային առավելությունների իրացման դեպքում Հայաստանում գործարար ակտիվության աճը 2024 թվականի արդյունքներով կարող է կազմել 7-8 տոկոսի սահմաններում
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը կարող է լինել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ տնտեսական գոտու հնարավորությունների օգտագործման համատեքստում երկրի մրցակցային առավելությունների իրացումը։ Փետրվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

Ռուստամ Բադասյան. Մինչև աշխատանքային միգրանտների հարկման հարցի վերջնական լուծումը հարկադրանքի միջոցներ չեն կիրառվի
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Ֆինանսների նախարարության հետ քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող որոշակի խմբերի քաղաքացիների համար արտոնությունների կիրառման հարցը: Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հայաստանում շահումով խաղերն ու խաղատները կվերահսկվեն ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնի միջոցով
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա:

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին դանդաղել է մինչև 8,7 տոկոս
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին դանդաղել է մինչև 8,7% (2022 թվականի 12,6% - ից)՝ ընթացիկ գներով կազմելով 9.503 տրիլիոն դրամ (24.2 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույնպես նվազել է՝ 2022թ. 108%-ից հասնելով 102,8%-ի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ փետրվարի 20-ին հրապարակած տվյալները։

ՀԲՄ ղեկավար. Հայաստանի բանկային համակարգի RoE ցուցանիշը համադրելի է դարձել համանման տնտեսություն ունեցող երկրների հետ
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2023 թվականին կազմել է 230 մլրդ դրամ, ինչը 12,5% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Այդ մասին փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Նա նշել է, որ նվազումը պայմանավորված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։

Դանիել Ազատյան. Հայաստանում վարկավորման ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում, մինչդեռ, արդյունաբերական հատվածում ՝ նվազում
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանում վարկավորման բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ, բացառությամբ արդյունաբերական հատվածի, որտեղ ծավալները նվազել են 1,2% - ով ՝ կազմելով 508.9 մլրդ դրամ: Այդ մասին փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:

Դանիել Ազատյանը՝  Հայաստանից HSBC-ի հեռանալու մասին. Այդ որոշումը 10 օրում չի կայացվել
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.HSBC խումբը տեղաշարժում էր իր կապիտալը և կենտրոնանում նախընտրելի շուկաների վրա՝ համաձայն վերջին տարիների քաղաքականության։ Միայն 2021 թվականից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, խումբը դուրս է եկել 7 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի մանրածախ վարկավորումից։

ՀԲՄ ղեկավար. Միջազգային բրենդ ունեցող բանկի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա միշտ ցանկալի է և կարևոր
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.Միջազգային բրենդ ունեցող բանկի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա միշտ ցանկալի է և կարևոր: Նման գնահատական է տվել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը փետրվարի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Bank of Georgia Group PLC (BOGG)-ի կողմից Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման գործարքի մասին:

Հարկայիններն ու մաքսայիններն աշխատավարձի հավելավճարներ կստանան
 Երեքշաբթի, 20 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանում կներդրվի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարների գործիքակազմ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանի առևտրային բանկերն իրավունք կստանան երաշխիքներ տրամադրել ԵԱՏՄ գնումներին հայկական ընկերությունների մասնակցության համար
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024,

Արմինֆո.Հայաստանը կմիանա պետական գնումների իրականացման ընթացքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին Եվրասիական տնտեսական միության երկրների համաձայնագրին: Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը փետրվարի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթին:

Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2023 թվականին կրճատվել է 36%-ով
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024,

Արմինֆո. Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականին կրճատվել է 36%-ով, բացարձակ թվերով ՝ 2.6 մլրդ դոլարից նվազել է մինչև 1.7 մլրդ դոլար։ Ինչպես վկայում է 2022 թվականի դինամիկան, այդ ցուցանիշը աննախադեպ աաճել էր՝ եռապատկվել էր։

Տնտեսագետ.  Հայաստանում բանկային փոխանցումների արտահոսքը 2024 թվականին կշարունակի աճել 
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024,

Արմինֆո.Մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի բանկային փոխանցումների ներհոսքը կնվազի մոտավորապես 15 տոկոսով, իսկ արտահոսքը կշարունակի աճել։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Ապրիլի 13-ից Transavia ավիաընկերությունը կսկսի իրականացնել Լիոն-Երևան-Լիոն չվերթները
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024,

Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը:

Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
 Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024,

Արմինֆո  «Ամերիաբանկ»  ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40