Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

ՊԵԿ-ը հաղորդում է ՌԴ-ից ապրանքներ ներկրելիս խախտումների հայտնաբերման մասին
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության աշխատակիցները, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հսկողական աշխատանքների իրականացման շրջանակում, ուսումնասիրել են մի շարք ընկերությունների կողմից ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքների  ներկրման գործընթացը Հայաստանի Հանրապետություն։

2024 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2024 թվականի փետրվարի 1-ից չի փոխվի։ Որոշումն ընդունվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դեկտեմբերի 27-ի նիստում:

Վահան Քերոբյան. հետագա տարիներին "ջունիոր" մակարդակի աշխատակիցների անհրաժեշտությունը կվերանա
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Մենք այժմ պատմության դասագրքում ենք, և 2023 թվականը բեկումնային տարի է մարդկության պատմության համար՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  "Գործարար ալիք" ռադիոկայանի հարցազրույցում։

էկոնոմիկայի նախարար. Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023 թվականի արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը 2023 թվականի արդյունքներով կկազմի ժամում 9.8 դոլար։ Այդ մասին "Գործարար ալիք" ռադիոկայանի հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Երևանի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին կապահովվի հնգամյա ծրագրի շրջանակում
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Երևանի զարգացումն առաջիկա մի քանի տարիներին կապահովվի դեկտեմբերի 26-ին ավագանու հաստատած հնգամյա ծրագրի շրջանակում: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ է նաև Վերին Լարսի անցակետը
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի առավոտյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.

ԵՏԲԽ-ը հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը
 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նոր նախագահ է դարձել Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչ Բակիտժան Սագինտաևը: Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, այդ մասին որոշումն ընդունվել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Երևանի ավագանին հաստատել է մայրաքաղաքում կայանատեղերի արժեքը
 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Երեւանի ավագանին դեկտեմբերի 26-ի նիստում հաստատել է մայրաքաղաքում կայանատեղերի արժեքը: Տարեկան վճարը կկազմի 160 հազար դրամ։

Փորձագետ. Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դրության մեջ կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում
 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դիրքում կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը։

Արդշինբանկը խաղարկում է 100 նվեր ոսկու գրավով վարկառուներին
 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. 2023 թ.-ի դեկտեմբերի 25-ից գալիք տարվա հունվարի 30-ը ոսկու գրավով վարկառուները կարող են մասնակցել Արդշինբանկի խաղարկությանը և շահել 100 նվերներից մեկը: 

Արդշինբանկը հրաժարվել է ամանորյա կորպորատիվ միջոցառումից, որի գումարն ուղղվելու է Արցախից 100 ընտանիքի
 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո.Արդշինբանկը հայտարարել է ամանորյա ավանդական կորպորատիվ միջոցառումներից հրաժարվելու որոշման մասին։ Փոխարենը բանկը հատկացված միջոցներով կօգնի բռնի տեղահանված արցախցի 100 ընտանիքի։

ԵԱԶԲ. 2024 թվականին Հայաստանը կմնա առաջատարը ԵԱՏՄ երկրների շրջանում՝ տնտեսական աճի տեմպերով
 Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանը կմնա առաջատարը ԵԱՏՄ երկրների շարքում՝ տնտեսական աճի տեմպերով: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը:

Բարեփոխումներ բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում. կառավարությունը հրաժարվում է խորհրդային ժամանակների տրամաբանությունից
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները բարեփոխում են բազմաբնակարան շենքերի կառավարման ինստիտուտը և մտածում այդ լիազորություններն արտաքին կառավարչին (աութսորսերին) փոխանցելու մասին։ Զուգահեռաբար, բնակիչների շահերը պաշտպանելու համար հստակեցվում են կառուցապատողի և բնակարանների սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին պատմել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի և կոմունալ ենթակառուցվածքների կառավարման բաժնի պետ Տանյա Արզումանյանը:

ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր են ստորագրել
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. ԵԱՏՄ-ն և Իրանը ստորագրել են ազատ առևտրի շուրջ լիաֆորմատ համաձայնագիր։

Ինչպես տարբերել ֆինանսական բուրգերը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Վերջին ամիսներին Հայաստանում ֆինանսական զեղծարարությունների ակտիվացմանը զուգահեռ ի հայտ են եկել և սոցիալական ցանցերով ակտիվորեն գովազդվում են տարբեր ֆինանսական բուրգեր, որոնք խոստանում են բարձր եկամուտ ներդրումների համար և, որպես կանոն, հավաքելով գումարը՝ անհետանում:

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբերին նվազել է՝ 102,9%-ից մինչեւ 101,7%
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.7%՝ նախորդ տարվա 102.9%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի ծավալների տարեկան աճի 8,4 տոկոսից մինչև 2,1 տոկոս արգելակման ֆոնին՝ մինչև 2,4 տրլն դրամ (6,2 մլրդ դոլար)։ Նման տվյալներ բերված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է մինչև 9,4%՝ նախորդ տարվա 14,4%-ից
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դանդաղել է մինչև տարեկան 9,4% (նախորդ տարվա 14,4% - ից) ՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման բարձր դինամիկայի խիստ նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին հասարակական տրանսպորտը համալրել 200 նոր ավտոբուսներով
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023,

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականին հասարակական տրանսպորտը համալրել 200 նոր ավտոբուսներով։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40