Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Այսօր պլատֆորմային տեխնոլոգիաների հիման վրա, որոնցից երկար ժամանակ օգտվել և օգտվում են հայկական ստարտափները՝ հավելվածներ մշակելու համար, այլևս հնարավոր չէ նորարարություններ ստեղծել: Նման գնահատական է հնչեցրել "Գրանատուս Վենչուրս" վենչուրային հիմնադրամի ղեկավար Մանուկ Հերգնյանը "Գիտության և գործարարության օրեր" համաժողովի շրջանակում "Գիտության հզորացում.Կամուրջ գիտության և բիզնեսի միջև" թեմայով պանելային քննարկման ժամանակ:
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանն ունի մարդկային բարձր ներուժ գիտական մտքի համատեքստում, սակայն վերջին տարիներին ոլորտին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձել, ինչն, անշուշտ, ազդում է գիտնականների վիճակի վատթարացման վրա՝ թե նյութական, թե մտավոր առումով։ Դեկտեմբերի 1-ին «Գիտության եւ գործարարության օրեր» համաժողովի շրջանակում «Գիտության ուժեղացում. Կամուրջ գիտության և գործարարության միջև" թեմայով պանելային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել Siemens ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը:
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.Financial Times Group-ի The Banke միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում։ Ֆինանսական հաստատությունները գնահատվել են կատարողականի բազմաթիվ չափանիշներով՝ ներառյալ ցուցանիշների աճը, շահութաբերությունը, գործառնական արդյունավետությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, հուսալիությունը և այլն:
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.2024 թվականին Հայաստանի պետական գանձարանի ծախսերը, այս տարվա հաստատված ցուցանիշի համեմատ, կաճեն մոտ 562,5 մլրդ դրամով և կկազմեն ՀՆԱ - ի ավելի քան մեկ երրորդը ՝ 3 տրլն 206,5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 30,5% - ը)։ Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում, որն արժանացել է երկրի կառավարության հավանությանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկման ներկայացված բյուջեի նախագծի նախնական տարբերակում ծախսերը նախատեսված էին 3 տրլն 017 մլրդ 437 մլն դրամի չափով:
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո.2024 թվականին ՀՆԱ-ի 7% աճի ապահովման պայմաններում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ (ՀՆԱ - ի 25,9% - ը), իսկ ծախսերը՝ 3 տրլն 206 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 30,5% - ը)։ ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը կկազմի 4% ՝ տաարեվերջին սպասվող 3,5% - ի և 2022թ. փաստացի 8% - ի դեպքում։ Այդ մասին ասվում է "Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին" օրենքում, որն արժանացել է երկրի կառավարության հավանությանը։
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդիի ջրամբարի կառուցման վայր, որտեղ ծանոթացել է կատարված աշխատանքներին: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում:
|
Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023,
Արմինֆո. «Վերին Լարս» հսկիչ անցակետում իրավիճակն սպասելի էր։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ապավեն» խոշոր տրանսպորտային-լոգիստիկ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո.Եթե գործարար կյանքում ESG-ն ընկերության և բազմաթիվ դերակատարների` բաժնետերերից, համայնքներից մինչև կարգավորող մարմինների միջև ձևավորվող վստահելի հարաբերությունների մասին է, ապա ոչ ֆինանսական հաշվետվականությունը` դրանց ամրապնդման: Ասում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը և շարունակում. շահակիցները չեն ցանկանում, որ ընկերություններն արտադրեն միայն լավ արտադրանք կամ մատուցեն լավ ծառայություններ: Ընկերությունների առաքելությունը նրանք ցանկանում են տեսնել նաև հանրօգուտ նպատակների սահմանման, դրանց ազնիվ ու թափանցիկ իրագործման մեջ:
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո. Մի հավատացեք թերթերի վերնագրերին այն մասին, որ աշխարհին անկայունություն է սպառնում Ուկրաինայի, Գազայի կամ Չինաստանի պատճառով։ Այսօր ամենամեծ ռիսկը ֆինանսական շուկաներում իրավիճակն է, որը կապված է ԱՄՆ-ի անշարժ գույքի գերագնահատված շուկայում հնարավոր կոլապսի և Արևմուտքի երկրներում կուտակված հսկայական ազգային պարտքի հետ։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի հայտնի էսսեիստ, տնտեսագետ, ֆուտուրոլոգ և ռիսկերի կառավարիչ, փիլիսոփայության դոկտոր Նասիմ Թալեբը, որը հայտնի է իր "Սև կարապ" և "Հակափխրունություն" փիլիսոփայատնտեսական բեսթսելլերներով։
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ընդլայնման եւ հարեւանության վարչության տնօրեն Լիոնել Ռափայլին եւ ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայկական շուկայից "Air Arabia"-ի հնարավոր հեռանալու մասին տվյալների չի տիրապետում:
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանը պատրաստ է փոխհատուցել երրորդ երկրներից անձնական օգտագործման համար ներմուծված ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ծախսերը։ «Ակցիան», ինչպես նոյեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կգործի մինչև դեկտեմբերի 31-ը:
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո.2024 թվականի հունվարի 1-ից ժամանակավոր օգտագործման նպատակով Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող այլ երկրից ներմուծված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է որոշակի գումար մուտքագրեն մաքսային մարմնի դեպոզիտ հաշվին: Որոշումն ընդունվել է կառավարության նոյեմբերի 30-ի նիստում։
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023,
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|