Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Բելգիացի գործարարների պատվիրակությունը մեծ չէ, բայց ներկայացված է ամենատարբեր ոլորտներով՝ սկսած դեղագործությունից, վերջացրած էլեկտրոնիկայի արտադրությամբ, շինարարությամբ, թափոնների վերամշակմամբ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս օգնություն տրամադրելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան այցի ընթացքում հանդիպում է ունեցել Ցզյանսու նահանգի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սիմենս ԻԴիԷյ» ընկերության Եվրոպական տարածաշրջանի փոխնախագահ Ադրիան Բաքլիի և «Սիմենս Ինդասթրի Սոֆթվեր» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանի հետ։
|
Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Մի շարք տելեգրամյան ալիքներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե Երևանի "Արմենալ" ալյումինի գործարանը փակման եզրին է, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են ձեռնարկության մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ գործարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայկական բանկերն աշխուժացնում են իրենց վարկային քաղաքականությունը ռելոկանտների դափնիների վրա «հանգչելուց» հետո: Դա պետք է արվի արագ և գրագետ, որպեսզի շահույթի աճը պահպանելու և դրա լուրջ անկումից խուսափելու համար: Այսպես, 2023 թվականի 9 ամիսների ընթացքում վարկային պորտֆելի տարեկան աճի 1,7% - ից մինչև 20,5% արագացման ֆոնին՝ զուտ շահույթի աճը խիստ արգելակվել է՝ 3 անգամից մինչև 11%, ընդ որում, III եռամսյակում սկսել է նվազել ։ Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո լրատվական գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի Էքսպրեսս ռենկինգի 30.09.2023 թ. տվյալները։
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) փոփոխություններ է նախաձեռնել հարկային եւ վարչական օրենսգրքերում, ինչպես նաեւ "Բանկային գաղտնիքի մասին" օրենքում, որոնք հարկային մարմնին թույլ կտան հարկ վճարողից պահանջել բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք՝ առանց դատարանի որոշման առկայության: Ըստ փաստաթղթի՝ քաղվածքը սահմանված ժամկետում չտրամադրելը կառաջացնի տուգանքի նշանակում, առնվազն, 2 մլն դրամի չափով: Օրինագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական կայքում:
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը շարունակում է աճել՝ 2023թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա 64% - ից հասնելով 66% - ի։ Այս մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Ռուսաստան ներկրվող կոնյակի միայն յուրաքանչյուր 10-րդ շիշն է համապատասխանում է ԳՕՍՏ-ին. որակի առումով ամենից շատ անհամապատասխանություններ են հայտնաբերվել հայկական բրենդերում, սակայն կան նաեւ մոլդովական եւ բելառուսական արտադրողներ: Ինչպես հաղորդում է "Իզվեստիան", այս մասին հայտարարել է Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային արտադրանք արտադրողների միության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկը:
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունը հարմարվում է բարձր տոկոսադրույքների պայմաններին: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների հերթական "Մակրոամփոփագրում"։
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը թուլանում է՝ անցած տարվա վերելքից հետո, բայց շարունակում է մնալ բարձր։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կողմից այսօր հրապարակված <Մակրոտնտեսական ամփոփագրի> հերթական թողարկման մեջ: Նշվում է, որ հունվար - օգոստոս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության 10,4% աճում հիմնական դերը խաղացել է ծառայությունների ոլորտը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, օդային տրանսպորտի եւ հանրային սննդի ճյուղերի կողմից թողարկման ընդլայնման ֆոնին: Մինչդեռ, բանկային գործունեության և մշակող արդյունաբերության անկումը պահպանվել է՝ այս ոլորտներում նախորդ տարվա էական աճից հետո:
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստանում կբարձրանան արտահանվող ենթաակցիզային ապրանքների Պետական տուրքի դրույքաչափերը։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ.առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% - ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10% - ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Արագ կառուցվող բնակելի տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ:
|
Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Խելացի քաղաքացի» պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում:
|
Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2023,
Արմինֆո.Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ Social Impact Award Armenia-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:
Այս տարի ևս իրականացվեց երիտասարդ սոցիալական ձեռներեցներին աջակցող՝ հեղինակավոր Social Impact Award Armenia. հարթակ, որը կյանքի է կոչվել՝ նշելու հրատապ սոցիալական մարտահրավերները հասցեագրող նորարարական բիզնես լուծումների հաջողությոնները։
|