Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո.Ամերիաբանկը MyAmeria բջջային հավելվածում գործարկել է նոր հարթակ` MyInvest, որը հնարավորություն է տալիս օգտատերերին առցանց կատարել աժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալ մանրամասն տեղեկատվություն։ |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո. Երևանում կայացավ ConFEAS 2023 միջազգային հեղինակավոր համաժողովը, որի ընթացքում Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների միության անդամ բորսաներն ու դեպոզիտարիաները, ինչպես նաև ֆինանսական ոլորտի հատուկ հյուրերը քննարկեցին կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները: Team Telecom Armenia-ն միացել էր նախաձեռնությանը՝ աջակցելու ֆինանսական շուկայի զարգացմանը և նոր փորձի ներդրմանը։ |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո. Չնայած ֆիսկալ հատվածի համար բավական բարենպաստ տարվան՝ արտաքին գործոնի (ռելոկանտների և կապիտալների ներհոսք - խմբ.) բարենպաստ ազդեցության արդյունքում, Հայաստանի տնտեսությունում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կարող են բարդ իրավիճակ ստեղծել ապագայում։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի՝ խորհրդարանում քննարկվող 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը նվիրված համառոտ վերլուծական նյութում։ |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականին արտահանման և ներմուծման ծավալների նվազում չի ակնկալում՝ վերաարտահանման գործարքների հնարավոր կրճատման պատճառով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ) և Մեծ Բրիտանիայի Լավ կառավարման հիմնադրամի (Good Governance Fund) աջակցությամբ պատրաստված "Հայաստանի արտահանման ներուժի բացահայտումը և արտահանման խթանման մեխանիզմների մշակումը" հետազոտության շնորհանդեսին նվիրված միջոցառման հարթակներում՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով: |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը արտահանման համապարփակ ռազմավարություն է պատրաստում։ Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը ՎԶԵԲ-ի (Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ) եւ Մեծ Բրիտանիայի Վավ կառավարման հիմնադրամի (Good Governance Fund) աջակցությամբ պատրաստված "Հայաստանի արտահանման ներուժի բացահայտում եւ արտահանման խթանման մեխանիզմների մշակում" թեմայով հետազոտության շնորհանդեսին նվիրված միջոցառման ժամանակ: |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն դրամ գումարի չափով, որը կուղղվի Վայոց ձորի և Տավուշի մարզերում կրթահամալիրների ստեղծմանը և դպրոցների կառուցմանը, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը: |
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023,
|