ԱրարատԲանկը շարունակում է վերադարձնել տեղահանված արցախահայերի գրավադրված ոսկյա զարդերը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Արցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սեպտեմբերի 19-ից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրարատԲանկը դեռ տեղահանման օրերին որոշում էր կայացրել վերադարձնել այդ պահին Արցախում գտնվող վարկառուների գրավադրված ոսկյա զարդերը։

ՀՀ ԿԲ. Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան սկսել է կրճատվել
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 1.2 մլրդ դոլար, ինչը 13.2% - ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ։ Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։

Ստորագրվել է "Հյուսիս-Հարավ" միջանցքի ճանապարհահատվածի կառուցման պայմանագիրը
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ մասնակցել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ հատվածի շինարարության պայմանագրի ստորագրման արարողությանը։

Հայաստանի ԿԲ-ը պատրաստ է միջամտել. ինչ կլինի դրամի փոխարժեքի հետ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը գործառնություններ կիրականացնի արտարժութային շուկայում, հոկտեմբերի 4-ի ցերեկը հաղորդել է կարգավորիչը: Հիշեցնենք, որ նախօրեին հայկական դրամն ազատ անկում է սկսել արտարժույթի նկատմամբ. միայն երեկ մանրածախ արժութային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 20 դրամով' կազմելով միջինը 435 դր/$1, իսկ այսօր հասել է գրեթե 1,5 տարվա վաղեմության բարձունքների' 460 դր/$1:

"Հայաստանի կապիտալի շուկաներ. հայացք ապագային" համաժողովը հետաձգվել է մինչեւ 2024 թվականի գարուն
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո."Հայաստանի կապիտալի շուկաներ. հայացք ապագային" ներդրումային-ֆինանսական համաժողովի կազմակերպիչները որոշել են 2023 թվականի հոկտեմբերի 10-ին նախատեսված միջոցառումը տեղափոխել 2024 թվականի գարնան սկիզբ:

 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.

Դրամն արժեզրկվում է ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանում ազգային արժույթի փոխարժեքը շարունակում է ազատ անկումը։ Ընդ որում, դրամն արժեզրկվում է արդեն ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ։ Միայն այսօրվա ընթացքում մանրածախ արժութային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 20 դրամով ՝ կազմելով միջինը 435դր/$1։ Դրամի փոխարժեքը եվրոյի նկատմամբ նույնպես նվազել է 20 դրամով՝ կազմելով միջինը 452,5 դրամ/1եվրո:

Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներին
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Ակբա բանկը, հաշվի առնելով Արցախի մեր հայրենակիցների՝ ներկա փուլում բանկային ծառայություններից օգտվելու խիստ անհրաժեշտությունը, նրանց 5 տարի ժամկետով անվճար սպասարկմամբ կտրամադրի MasterCard Standard և Visa Բարերար  տեսակի քարտեր։

Հայաստանի արտահանողներն ահազանգել են հայկական ալկոհոլային արտադրանքի մուտքը ռուսական շուկա թույլ չտալու մասին, իսկ դրամը սկսել է զիջել դիրքերը
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո."Էքսպորտ Արմենիա" նախաձեռնությունը, որը միավորում է Հայաստանի հարյուրավոր արտադրող-արտահանողների, խորը մտահոգություն է հայտնել հայկական ալկոհոլային արտադրանքը ռուսական շուկա թույլ չտալու կապակցությամբ:

«Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.IDBank-ը և Idram ընկերությունը ամփոփում են «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա ծրագիրը՝ հայտարարելով հաջորդ ամսվա շահառուի անունը։

ԵՆԲ-ը ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում 70 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար: Այդ մասին ասվում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրությունում
 

Գործելու ենք էներգետիկայի ոլորտում մեր շահերին համապատասխան. կառավարող կուսակցության պատգամավորը՝ ՀԱԷԿ-ը փակելու կոչի մասին
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում սեփական շահերին համապատասխան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար։

Հայաստանում առանց պայմանագրերի բնակարանները վարձակալության հանձնելու դեպքում խոշոր տուգանքներ կկիրառվեն
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանում բնակարանների "ստվերային" վարձակալության համար կկիրառվեն տուգանային պատժամիջոցներ։ ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 3-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է ՀՀ Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

Փորձագետ. ՀԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է լրջորեն ազդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և, ընդհանրապես, ազգային անվտանգության վրա
 Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կոչ է հնչել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է թուրքական "Անադոլու" գործակալությունը։

Փորձագետը ՝ Վերին Լարսի իրավիճակի մասին. կոնյակին կհետևի գինին
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Այն, ինչ տեղի է ունենում Վերին Լարսում, որտեղ 3-4 ամսվա ընթացքում կուտակվել է հայկական կոնյակ արտադրողների 60 - ից ավելի բեռնատար, արդյունք է վերջին 15-20 տարիների ընթացքում պետության վարած սխալ քաղաքականության։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Հայրենակից»․ IDBank-ի ծառայությունների արտոնյալ փաթեթը՝ Արցախի հայերի համար
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո.Արցախի հայերի բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ IDBank-ը ստեղծել է բանկային ծառայությունների արտոնյալ փաթեթ՝ նախատեսված հատուկ Արցախի մեր հայրենակիցների համար։

Հայաստանի բանկերը, համագործակցելով ՀՀ կառավարության և ԿԲ-ի հետ, Արցախից բռնի տեղահանված բնակիչներին կառաջարկեն անհատական և ընդհանուր լուծումներ. ԿԲ
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023,

Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն այս պահին իրականացնում են նյութական և ոչ նյութական արժեքների գույքագրում ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների ամբողջական պատկերը կազմելու նպատակով: Գույքագրման արդյունքում կառավարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված բնակիչներին կառաջարկվեն անհատական կամ ընդհանուր լուծումներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կենտրոնական բանկը մտադիր է փախստականների համար վարկային համաներում հայտարարել և նրանց արտոնյալ վարկավորման (այդ թվում' հիփոթեքային) ծրագիր ներդնել:

Արտ. փոխարժեքները
19.06.2026
RUB5.010.00
USD368.15-0.04
EUR421.97-0.05
GBP487.280.28
CAD260.27-0.43
JPY22.83-0.05
CNY54.390.01
CHF456.54-1.58