Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալ
 Ուրբաթ, 24 Մարտի 2023,

Արմինֆո.2023թ. հունվարին մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան, , Ռուսաստանից մուտքերի ծանրակշիռ աճի հաշվին,  2022թ. հունվարի համեմատ աճել է 4.2 անգամ (նախորդ տարվա 25.2% աճից)՝ հաշվետու ամսվա ընթացքում կազմելով 170.2 մլն դոլար:

Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
 Ուրբաթ, 24 Մարտի 2023,

Արմինֆո.Ստոմատոլոգիան Արտյոմ Ղազարյանի կյանքի գործն է: Դրանով սկսել է զբաղվել 90-ականների վերջից, 2013թ-ին Գյումրիում փոքր տարածք է գնել և  ատամնաբուժարան բացել, սկսել զարգացնել բիզնեսը, իսկ տարիներ անց հիմնել է «ՍտոմԱրթ» ստոմատոլոգիական կլինիկան:

Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին
 Ուրբաթ, 24 Մարտի 2023,

Արմինֆո. Մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
 Հինգշաբթի, 23 Մարտի 2023,

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
 Հինգշաբթի, 23 Մարտի 2023,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 23-ին հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով 92,3 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Amazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավենները
 Հինգշաբթի, 23 Մարտի 2023,

Արմինֆո. Amazon Web Service-ի (AWS) աջակցությամբ ազգային արխիվներում և սիրողական կինոարտադրողների մոտ պահպանված հին հայկական ֆիլմերը մոտ ապագայում կվերականգնվեն և կթվայնացվեն: Այդ մասին հայտարարվել է հայկական կինեմատոգրաֆին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել ՀԲԸՄ «կատապուլտ» կրեատիվ աքսելերատորի ծրագրի շրջանակներում:

FlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներով
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023,

Արմինֆո.Մարտի 22-ին կայացել են բանակցություններ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննայի Դոնչենկոյի և FlyOne Armenia ավիաընկերության տնօրեն Արամ Անանյանի մասնակցությամբ: Այդ մասին ասվում է առեւտրային ներկայացուցչի Facebook-ի էջում։

Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Պարսյան
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023,

Արմինֆո. Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա: Այս մասին նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տնօրենի տեղակալ Բերանժեր Կալամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել  է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.

Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը եւ կապիտալ ծախսերը գերազանցում են 100 մլն դոլարը: Այդ մասին Civil.net-ին հարցազրույցում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, Գյումրիի "Չոր նավահանգիստ" նախագծի հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը:

 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.

Գյումրիի "չոր նավահանգստի" թուրքական սահմանին մոտ գտնվելը և առավելություն է, և՝ մարտահրավեր. փորձագետ
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.Այն փաստը, որ թուրքական սահմանը գտնվում է "չոր նավահանգստի" մոտ (Գյումրիում արդյունաբերական պարկի եւ ազատ տնտեսական գոտու կառուցման նախագիծ), միայն լրացուցիչ առավելություն է, սակայն հարցն այն է, թե որն է դրա տնտեսական գինը:

Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո. Սույն թվականի մարտի 20-ից AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader, որը նոր տեսակի բորսայական պրոդուկտների ու գործիքների զարգացման և ներդրման հնարավորություն է տալիս ֆինանսական շուկայի մասնակիցներին:

 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.

ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը։

 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.

Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
 Երեքշաբթի, 21 Մարտի 2023,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25 տոկոսի։ Այդ մասին մարտի 21-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս "Արդյունաբերական քաղաքականության մասին" օրենքում փոփոխությունները։

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40