IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026,

Արմինֆո.2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:

Մեծածավալ բոլոր ջրամբարներում ունենք լցվածության բարձր մակարդակ. Խուդաթյան
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի բոլոր խոշոր ջրամբարներում արձանագրվել է լցվածության բարձր մակարդակ։

Քաղաքապետ. Մոտ ժամանակներս Երևանի քաղաքապետարանը մրցույթ կանցկացնի «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման նախագծի տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության ընտրության համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026,

Արմինֆո. Մոտ ժամանակներս Երևանի քաղաքապետարանը մտադիր է մրցույթ անցկացնել՝ պարզելու այն ընկերությանը, որը կզբաղվի «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման նախագծի տեխնիկական հսկողությամբ: Այս մասին հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների լսումների ժամանակ հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նախարար․ Հայաստանում ծայրահեղ աղքատության մակարդակը նախորդ տարվա արդյունքներով 1,1 տոկոսից իջել է մինչեւ 0,6 տոկոս
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը շարունակում է նվազել։ Այդ մասին հունիսի 11-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը, հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կտրուկ կբարձրանան ծխախոտի արտադրանքի գները, հավանության են արժանացել Հարկային օրենսգրքի փոփոխությունները
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է փոխել ակցիզային հարկերի դրույքաչափերը։

«Ոսկե ծիրան» -ի GAIFF Pro հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը կներկայացնի արհեստական բանականությանը նվիրված աշխատարան։ Ինտենսիվ AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը։ Այն իրականացվում է Lumiverse հարթակի հետ

Ինչպես նշվում է փառատոնի կազմակերպիչների հաղորդագրությունում, արհեստական բանականությունը շարունակում է վերափոխել համաշխարհային ժամանցային և ստեղծարար արդյունաբերությունը, և GAIFF Pro-ի նոր նախաձեռնությունը կինոոլորտի մասնագետներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գործնական գիտելիքներ և տիրապետել ժամանակակից աշխատանքային մեթոդներին՝ ոլորտի առաջատար փորձագետների ղեկավարությամբ։

Աշխատարանը կանցկացվի հուլիսի 13-15-ը և կավարտվի հուլիսի 16-ին կայանալիք հատուկ ցուցադրությամբ։ Մասնակիցները կաշխատեն արհեստական բանականության ոլորտի մասնագետներ Վահան Սեթոյանի և Լիլիթ Բարսեղյանի հետ։ Ծրագիրը նախատեսում է ոչ թե տեսական քննարկումներ, այլ անմիջական մասնակցություն ստեղծագործական գործընթացին․ առաջին իսկ օրը մասնակիցները կստանան սցենար, որի հիման վրա երեք օրերի ընթացքում համատեղ կստեղծեն և կմոնտաժեն կարճամետրաժ ֆիլմ՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ԱԲ գործիքներ և ծրագրային ապահովում։ Վերջնական արդյունքը հուլիսի 16-ին կներկայացվի GAIFF Pro-ի շրջանակում։

«Արհեստական բանականության միջոցով ստեղծված նախագծերն ու ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքային գործընթացներն արդեն մեր ոլորտի անբաժանելի մասն են դարձել։ Մենք չպետք է անտեսենք այդ փոփոխությունները, այլ պետք է գտնենք ուղիներ՝ դրանք էթիկապես և արդյունավետ կերպով կինոարտադրության մեջ ներառելու համար։ Այս աշխատարանը հենց այդ նպատակին է ծառայում՝ առաջարկելով անմիջական և գործնական փորձառություն»,– նշում է GAIFF Pro-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը։

«Արհեստական բանականությունն այսօր զարգանում է այնպիսի արագությամբ, որ ավանդական կրթական համակարգերը հաճախ չեն հասցնում համընթաց շարժվել դրա հետ։ Սակայն չափազանց կարևոր է, որ ոլորտի մասնագետները հնարավորինս շուտ և առավելագույն ծավալով ձեռք բերեն այս գիտելիքները»,– ընդգծում է ԱԲ մասնագետ Վահան Սեթոյանը։

Ծրագիրը նախատեսված է բացառապես կինոարտադրության ոլորտում արդեն կայացած մասնագետների ՝ ռեժիսորների, պրոդյուսերների, օպերատորների, մոնտաժողների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար, որոնք ունեն մասնագիտական փորձ և տիրապետում են ոլորտային մասնագիտական տերմինաբանությանը։

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզեին։

"Ռոսսելխոզնադզորը" հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներկրումը ՌԴ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. "Ռոսսելխոզնադզորը" 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք, ինչպես նաև՝ Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցումը։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ ներդնել
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդների վերադարձման նոր մեխանիզմներ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

«Հայկական բանկային օրեր Գերմանիայում»
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հունիսի 9-ին  Ֆրանկֆուրտում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հայկական բանկային օրեր Գերմանիայում» խորագրով պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Եվրոպայի ֆինանսական հատվածների միջև համագործակցության ամրապնդմանը:

Խուդաթյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի շտապում որոշում կայացնել, թե որ երկիրն է հանրապետությունում փոքր մոդուլային ռեակտոր կառուցելու
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո: Հայաստանը չի շտապում որոշում կայացնել, թե որ երկիրը հանրապետությունում կկառուցի փոքր մոդուլային ռեակտոր, քանի որ գործող Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ֆունկցիոնալությունը կարելի է երկարաձգել, առնվազն, մինչև 2036 թվականը:

Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Կոնվերս Բանկը և Mastercard-ը մեկնարկում են համատեղ արշավ Yandex Go հավելվածի միջոցով տաքսի ծառայությունից օգտվող հաճախորդների համար։

Արդշինբանկը կրկին ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորն է
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Արդշինբանկը երկրորդ անգամ ստանձնեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի և բիզնես ֆորումի գլխավոր հովանավորի դերը (Flagship Sponsor)՝ վերահաստատելով իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային ֆինանսական համագործակցության և տնտեսական զարգացման օրակարգում։

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ հերթը Արաբկիրի շախմատի դպրոցի սաներինն էր։ Դասընթացին մասնակցեց շուրջ 50 աշակերտ, ովքեր ստացան ֆինանսական աշխարհի, գումարի ճիշտ տնօրինման, զեղծարարություններից պաշտպանվելու մասին արժեքավոր գիտելիքներ։

ՀԾԿՀ ղեկավար․ Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաեւ էլեկտրաէներգիայի սակագները
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Ակնհայտ է, որ ռուսական գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանում կփոխվեն նաև էլեկտրաէներգիայի սակագները։ Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Վարչապետ․ Ապրանքների մեծ դեֆիցիտ ունենք՝ արտահանումն ապահովելու համար
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. "Մենք ապրանքների մեծ դեֆիցիտ ունենք արտահանումն ապահովելու համար",- հունիսի 11-ին  ճեպազրույցում  ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտահանման սուբսիդավորման նոր ծրագրով մատակարարումների ծավալները շարունակաբար աճում են. Գևորգ Պապոյան
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայկական ջերմոցային արտադրանքի արտահանման մաքսատուրքերի և տրանսպորտային ծախսերի սուբսիդավորման կառավարության նոր ծրագրի շրջանակներում մատակարարումների ծավալները շարունակաբար աճում են։ Այս մասին հունիսի 11-ին, ելույթ ունենալով Խորհրդարանում, հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Խուդատյանը չի կարծում, որ Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու (դենոնսացիայի ենթարկելու) հիմքեր կան:
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո.Այս պահին հիմքեր չկան Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը միակողմանիորեն չեղարկելու (դենոնսացիայի ենթարկելու) համար։

Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ
 Հինգշաբթի, 11 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում «օդի հարկի» արտոնություններից օգտվող ավիաընկերությունները պետք է մեկ տարվա ընթացքում իրականացնեն առնվազն 40 չվերթ։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ին կառավարության նիստում։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98