Հակոբ Արշակյան. Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը ոչ այնքան բարձր մակարդակի վրա է
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 9-ին կայացել է Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2022» տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Փաշինյանը հայտարարել է արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի գործարկման մասին
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Էկոնոմիկայի նախարար. Հայաստանի ընկերությունների 91 տոկոսը հասուն չեն թվայնացման համատեքստում
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանի ընկերությունների 91% - ը հասուն չեն թվայնացման համատեքստում։ Այդ մասին հայտարարել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին Silicon Mountains համաժողովի ընթացքում՝ վկայակոչելով անցկացվող հետազոտության արդյունքները։

ԵԱԶԲ ղեկավար. Մենք այս տարի շատ ակտիվորեն զարգացրել ենք պորտֆելը Հայաստանում
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) բաժնետերերը քննարկում են Ղազախստանի և մասնակից երկրների բաժնեմասերի համամասնորեն ավելացումը կապիտալում: Այդ մասին դեկտեմբերի 9-ին Ալմաթիում ԶԼՄ-ների համար "Եվրասիական ինտեգրում և զարգացում" 8-րդ ստեղծագործական մրցույթի հհարթակներում հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝  ամփոփելով տարին։

ԱԶԲ- ն և Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրեն 100 մլն դոլար և 100 մլն եվրո՝ բյուջետային աջակցության համար
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրեն, համապատասխանաբար, 100 մլն դոլար և 100 մլն եվրո՝ ֆինանսական կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագրի իրագործման համար: ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում վավերացրել է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված վարկային համաձայնագրերի նախագիծը:

2023 թվականին ՀՆԱ-ում Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը կնվազի մինչև 49,8 տոկոս. փոխնախարար
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով Հայաստանի պետական պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կկազմի 50,1%։ Այդ մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը։

Fitch Ratings-ը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը «B+» մակարդակում և բարձրացրել  վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ի
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում եւ բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Բացասականից» «Կայուն»-ի։

ԵԱԶԲ-ում պատմել են այն նախագծերի մասին, որոնք նախատեսում են իրականացնել Հայաստանում 2023 թվականին
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Այս տարի Հայաստանում տնտեսական ակտիվության լուրջ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Ալմաթիում ԶԼՄ-ների համար "Եվրասիական ինտեգրում և զարգացում" 8-րդ ստեղծագործական մրցույթի հարթակներում հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

ԵԱԶԲ փոխնախագահ. Այժմ Հայաստանից բանկ հարցումների մեծ հոսք է գալիս՝ ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր բիզնեսի կողմից
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Ընթացիկ տարում Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից գործարկվել են շուրջ 100 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նախագծեր: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի հատուկ թղթակիցը, այդ մասին դեկտեմբերի 9-ին Ալմաթիում ԶԼՄ-ների համար "Եվրասիական ինտեգրում և զարգացում" 8-րդ ստեղծագործական մրցույթի հարթակներում հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը՝ ներկայացնելով տարվա արդյունքները:

 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է Հայաստանի ՀՆԱ-ի 14% աճ
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության կատարողականը քննարկելու նպատակով:

Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:

Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի նոր դիզելային-գեներատորային կայանի կառուցման գնումներին մասնակցության որակավորման չափանիշները
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ին հաստատել է "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների իրականացման համար գնման ընթացակարգի մասնակիցների որակավորման չափանիշների կիրառման մասին " որոշումը:

Հայաստանը ԵԱՏՄ երկրների շրջանում առաջատար է ՕՈՒՆ ներգրավման առումով
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանն առաջատար է օտարերկրյա ուղղակի ներդրումների աճի տեմպերով։

Թուրքիայի և Հայաստանի միջև բեռների օդային փոխադրումները կսկսվեն մինչև 2022 թվականի վերջը. ԶԼՄ
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. Հայաստանն ու Թուրքիան աշխատանքներ են տանում բեռների ավիափոխադրումների գործարկման ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է ermenihaber կայքը ՝ հղում անելով թուրքական "Hurrriyet" թերթին։

Հայաստանում կառուցապատողներին կպարտավորեցնեն հետեւել շինարարական նորմերին
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի պետբյուջեի նախագիծը
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ի լիագումար նիստում հաստատել է "Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին" օրենքի նախագիծը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ ՝ 28-ը։

 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո.

Նախարար. 2023 թվականին Հայաստանի պետբյուջեից տոկոսադրույքների վճարմանը կուղղվի 273 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. 2023 թվականին ՀՀ պետական բյուջեից միայն ներգրավված վարկերի տոկոսադրույքների վճարմանը կուղղվի 273 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Արցախի կարիքների համար Հայաստանի պետբյուջեից կուղղվի 136 մլրդ դրամ. նախարար
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022,

Արմինֆո. 2023 թվականին Արցախի կարիքների համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 136 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Ազգային ժողովի լիագումար նիստում երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագծի նորացված տարբերակի քննարկման ժամանակ։

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40