Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

Ներմուծողը զրկվել է բեռից՝ ապրանքների ոչ հավաստի հայտարարագրման պատճառով
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք:

AMX մրցանակաբաշխության արդյունքում ներկայացվել են արժեթղթերի շուկայի ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցները
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022,

Արմինֆո.AMX-ը արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներին մրցանակներ է հանձնել: Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ամեն տարի ամփոփում են նախորդ տարվա տվյալները և ներկայացնում մրցանակաբաշխության անվանակարգերի հաղթող՝ ամենաակտիվ, նորարար և լավագույն մասնակիցներին։

Նախարար. ռելոկացիայի արդյունքում Հայաստանում ռուսական կապիտալով 300 խոշոր ընկերություն է գրանցվել
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Ռելոկացիայի արդյունքում Հայաստանում գրանցվել է ռուսական կապիտալով 300 խոշոր ընկերություն և փոքր բիզնեսի շուրջ 2 500 սուբյեկտ։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։

Արդշինբանկն աջակցում է հայկական ջազի զարգացմանը
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Արդշինբանկը և Հայաստանի պետական ​​ջազ նվագախումբը կնքել են համագործակցության պայմանագիր, որով բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի նվագախմբին։

Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. Նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն:  

Buissup Global Forum 2021-ի հաղթողը Հայաստանը կներկայացնի Ձեռներեցության աշխարհի Գավաթ 2022- ում
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Text ' nPayme ծրագրի Buissup Global Forum 2021-ի հաղթողը Հայաստանը կներկայացնի  Ձեռներեցության աշխարհի Գավաթ2022-ում (EWC): Այդ մասին ասվում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ հաղորդագրությունում։ "Entrepreneurship World Cup" միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 2 ստարտափ, որոնցից մեկը Text ' nPayme ծրագիրն է ՝ Buissup Global Forum 2021 - ի հաղթողը:

Ծորակի ջուրը՝ որպես աղբյուրի ջուր. պատգամավոր եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի ընկերության նկատմամբ ամենամեծ տուգանքն է կիրառվել
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում:

Orion-ը եւ BAJ Accelerator-ը գործարկում են հերթական ծրագիրը սթարթափների աճի համար
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Orion Worldwide Innovations-ը Նյու Յորքի BAJ Accelerator-ի հետ համատեղ սեպտեմբերի 18-23-ը գործարկում են սթարթափների աճի արագացման 9-րդ խմբի ծրագիր: Նախորդ 8 խմբերին մասնակցել են 94 սթարթափներ, որից 53-ը՝ հայկական (գործող Հայաստանում կամ այլ երկրներում):

"Դոյչե տելեկոմ"-ը մտադիր է գործունեություն ծավալել Հայաստանում
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում օգոստոսի 30-ին հյուրընկալվեց գերմանական «Դոյչե տելեկոմ» ընկերության պատվիրակությունը՝ ցանցային տեխնոլոգիաների գծով ղեկավար, Telecom IT Lidership թիմի անդամ Մատիս Դիժկուիզենի գլխավորությամբ։

Հայաստանի և Ռուսաստանի գործարարները 250 հանդիպում են անցկացրել Հայաստանում ՌԴ բազմաոլորտ գործարար առաքելության շրջանակներում
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Երևանի «Մոսկվայի տուն» կենտրոնում oգոստոսի 24-26-ը կայացել է ռուսական ընկերությունների բազմաոլորտ գործարար առաքելությունը, որի կազմակերպիչը Ռուսաստանի արտահանման կենտրոնն (АО «РЭЦ») է:

Երկրի տնտեսությունն աճում է, սակայն երեխաներից շատերը կանոնավոր դպրոց չեն հաճախում՝ սոցիալական կամ այլ խնդիրների պատճառով. դեռ որքան ժամանակ
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.  Դեռ որքա՞ն երեխաներ են սոցիալական խնդիրների պատճառով շարունակելու դպրոց չհաճախել: Ֆեյսբուքյան իր էջում նման հարցադրում է անում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմի արտոնությունն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 1-ը. ՊԵԿ
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմի արտոնությունն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 1-ը: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան նոր էլեկտրահաղորդման գիծը
 Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման նոր գիծ։ Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

Սեպտեմբերի վերջին Դիլիջանում մեկնարկում է "Ներուժ" մասնագիտական հայրենադարձության ծրագիրը
 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում կիրականացվի "Ներուժ 3.0" մասնագիտական հայրենադարձության ծրագիրը, որին կմասնակցեն 30 ստրատափ-թիմերի ավելի քան 60 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այդ մասին Հայաստանի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել Է բարձրեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը։

"ՏՎԷԼ" ԲԸ-ն և ՀԱԷԿ-ը պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել թարմ միջուկային վառելիքի մատակարարման շուրջ
 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022,

Արմինֆո. "ՏՎԷԼ"ԲԸ-ն և "Հայկական ատոմային էլեկտրակայան" ՓԲԸ-ն ստորագրել են պայմանագրային փաստաթղթեր ռուսական միջուկային վառելիքի մատակարարման համար։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի IV եռամսյակում, ինչը թույլ կտա լիովին ապահովել Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները թարմ միջուկային վառելիքով: Այդ մասին հաղորդում է "ՏՎԷԼ" ընկերությունը։

 Երկուշաբթի, 29 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

ԱԶԲ-ն կաջակցի Երեւանին լայնածավալ նախագծերի իրականացման հարցում, որոնք կարեւոր են ոչ միայն մայրաքաղաքի համար
 Ուրբաթ, 26 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով իրականացվող ճանապարհաշինական նախագծերի ընթացքն են քննարկել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին: Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպմանը մասնակցել են նաև բանկի տարածաշրջանային մասնագետները:

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40