Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

Հայաստանում սննդամթերքը շարունակում է թանկանալ՝ նպատակային շեմից հեռու պահելով գնաճը
 Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2022թ. հուլիսին տարեկան գնաճը կազմել է 9,3% (նախորդ տարվա 8,2% - ից), պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 12,9% և ոչ պարենային ապրանքների գների 8,2% աճի պատճառով, ծառայությունների սակագների 5,7% բարձրացման դեպքում, մինչդեռ, մեկ տարի առաջ (2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ) արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների 13,1-9,6% թանկացում եւ ծառայությունների սակագների 1,8% բարձրացում: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

Մեղրիի սահմանային անցակետում շինարարական աշխատանքները կսկսվեն, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին
 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 3-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի գլխավորած պատվիրակության  հետ։ 

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

Այլ բանկի վարկի մարում հավելվածով
 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.ԱրարատՄոբայլ հավելվածում արդեն հասանելի է «Այլ բանկի վարկի մարում» ծառայությունը։ ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերերը կարող են այլ բանկերում իրենց վարկային պարտավորություննրը մարել հավելվածի միջոցով։  

Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը քարտերին կփոխանցվի մինչև օգոստոսի 25-ը
 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարը ձեր քարտերին կփոխանցվի ընթացակարգի համաձայն՝ մինչև օգոստոսի 25-ը: Այդ մասին հաղորդել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

Ավստրիան նախատեսում է ներդրումներ կատարել Սյունիքի մարզում
 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի նախօրեին Սիսիանում հանդիպել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին եւ ծրագրերի պատասխանատու Վահե Սարգսյանին: Սյունիքի մարզպետարանի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էր նաեւ Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը։

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

ՀՀ ԿԲ. Բարձր պահանջարկը հանգեցնում է գնաճային միջավայրի ընդլայնման և բարձր գնաճի սպասումների պահպանման, սակայն դրամի արժեւորումը մասամբ չեզոքացնում է գների աճը
 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 2 - ին որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով ՝ սահմանելով այն 9.5%: Այդ առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ երկրորդ եռամսյակում պահպանվել են հավելյալ արժեքի ստեղծման գլոբալ շղթաների խափանումները, իսկ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում դիտվում է տնտեսական ակտիվության դանդաղում:

Նախարար. Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում հանքարդյունաբերության մասնաբաժինը նվազել է
 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում հանքարդյունաբերության մասնաբաժինը 60 տոկոսից նվազել է մինչեւ 30 տոկոս։ Այս մասին "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հայկական բիզնեսը թուրքական արտադրանքի նկատմամբ շահավետ այլընտրանք չի գտել. ACSES
 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո.2022 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի չեղարկումից հետո, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայկական շուկա Թուրքիայի արտահանման ծավալը աճել է մոտ 4 անգամ, 14 մլն դոլարից մինչեւ 59 մլն դոլար: Այդ թվում՝ 2021 թվականին արգելված ապրանքների ներմուծումը ավելացել է մոտ 9 անգամ՝ 3,2 մլն դոլարից մինչեւ 28,5 մլն դոլար:

Քերոբյան. Վիճակագրական տվյալները չեն համապատասխանում գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերին
 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո.Գյուղատնտեսության ոլորտի 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրական պատկերին։ "Արմենպրեսի" հարցազրույցում նման կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան
 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 2-ից մեկնարկել է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական հինգ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Այդ մասին ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրությունում:

 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո.

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 9.25 տոկոսից մինչեւ 9.5 տոկոս  
 Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2022,

Արմինֆո. Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է ​վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%: ԿԲ հասարակայնության հետ կապերի  ծառայության հաղորդման համաձայն,  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 11%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8%:

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40