Անշարժ գույքի գների աճի միտումը եւ տոկոսադրույքների բարձրացումը կկրճատի հիփոթեքային վարկավորման աճի տեմպերը
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո.Անշարժ գույքի գների աճի միտումը և տոկոսադրույքների բարձրացումը կթուլացնեն հիփոթեքային վարկավորման աճի տեմպերը։ Այս կարծիքին են ԱրմԻնֆո-ի հետ փոխկապակցված AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները՝ վկայակոչելով հիփոթեքային շուկայի աճի չափազանց բարձր տեմպերը, որոնք հասել են տարեկան 42 տոկոսի։

Փաշինյանն ու Պոլոլիկաշվիլին քննարկել են 2023 թվականին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորությունները
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, ով Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Հայաստանի ազգային ավիափոխադրողը ավիաթռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո.Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ստացել է օդանավ շահագործողի վկայականը և կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիրը, որոնք թույլ են տալիս մեկնարկել չվերթները Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից։

Հայաստանում պարենամթերքի եւ նավթամթերքների գնային մրցավազքը խթանում է գնաճի թափը
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո.Հայաստանում պարենամթերքի եւ նավթամթերքների գնային մրցավազքը խթանում է գնաճի թափը. 2022թ. մայիսին արդեն հասել է 9 տոկոսի՝ 2021թ. մայիսի համեմատ (մեկ տարի առաջվա 5,9 տոկոսի դիմաց):

Փորձագետ. Հայկական գինիների եւ կոնյակների որակի հարցը լուծված է. մնում է քաղաքականությունը
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո. Ուկրաինական պատերազմի ֆոնին Արևմուտքը փորձում է աջակցել Հայաստանին և որոշ այլ երկրների՝ արտահանվող ապրանքների արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման գործընթացում՝ Ռուսաստանից դեպի այլ, այդ թվում՝ սեփական, շուկաներ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել "Գինու ազգային կենտրոնի" նախագահ Ավագ Հարությունյանը։

Հայաստանի նախագահն ու ՄԱԿ ԶՀԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր ուղենիշները
 Ուրբաթ, 3 Հունիսի 2022,

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Փոխվարչապետ. Հայաստանում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը։

7.8 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհահատվածների շինարարության համար
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որի նպատակն է նախատեսել ֆինանսական միջոցներ՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրի 11 ճանապարհահատվածների շինարարության համար։

FlyArystan ավիաընկերությունը գործարկել է Երեւան-Ալմաթի առաջին ուղիղ չվերթը
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.Հունիսի 2-ին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ղազախական FlyArystan ընկերության ինքնաթիռը, որն Ալմաթիից առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացրել դեպի Հայաստանի մայրաքաղաք:

Հայկական լիզինգային շուկան վստահորեն թափ է հավաքում
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.այաստանում արագ տեմպերով թափ են հավաքում լիզինգային գործառնությունները, որոնց ընդհանուր ծավալը մինչեւ 2022թ. ապրիլը գերազանցել է 64 մլրդ դրամը (132 մլն դոլար)՝ տարեկան կտրվածքով աճելով 38,4 տոկոսով: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած "Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի" եւ "Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի" 31.03.2022 թ. տվյալները:

ԱրարատԲանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.Ինչպես նշել են բանկում, պարտատոմսերի (AMARBKB2MER3) անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 4․75%, իսկ մարման ժամկետը՝ 27 ամիս։

Ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի մայիսի 31–ի թիվ 37 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:
 

Հնդկաստանը Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի համայնքների զարգացման համար
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը:

 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.

 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարը և Եվրամիության պատվիրակության ղեկավարը կարևորել են Հայաստանում ՓՄՁ զարգացման առաջնահերթությունների ապահովումը
 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 1-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արմեն Արզումանյանը:

 Հինգշաբթի, 2 Հունիսի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 1 Հունիսի 2022,

Արմինֆո.

AmRating. Հայաստանում սկսվել է վարկային լճացում
 Չորեքշաբթի, 1 Հունիսի 2022,

Արմինֆո. Հայաստանում սկսվել է վարկավորման ոլորտի լճացում։ Այդ մասին է վկայում բանկային շահույթի զգալի աճը՝ արժույթին եւ արժեթղթերին առնչվող գործարքների բարձր ակտիվության հաշվին, այլ ոչ թե եկամուտների հիմնական հոդվածի՝ վարկավորման հաշվին։

Արտ. փոխարժեքները
23.03.2026
RUB4.590.10
USD377.38-0.12
EUR433.61-2.70
GBP500.59-4.35
CAD274.46-0.59
JPY23.65-0.13
CNY54.61-0.19
CHF475.47-3.53