Էկոնոմիկայի նախարարությունը GIZ-ի աջակցությամբ մտադիր է զարգացման ռազմավարություն մշակել կահույքի արտադրության ոլորտի համար
 Երեքշաբթի, 31 Մայիսի 2022,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը լավատեսական է համարել Հայաստանի տնտեսությանն առնչվող իրավիճակը
 Երեքշաբթի, 31 Մայիսի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ լավատեսական է համարել Հայաստանի տնտեսությանն առնչվող իրավիճակը: Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, Փաշինյանն իր խոսքում ասել է.

Որքան ժրաջան ենք հարկեր հավաքելու գործում, նույնքան ժրաջան ենք գումարները քաղաքացիներին վերադարձնելու գործում. Նիկոլ Փաշինյան
 Երեքշաբթի, 31 Մայիսի 2022,

Արմինֆո. Չնայած 2021 թվականի բոլոր դժվարություններին՝ Հայաստանի կառավարությանը հաջողվել է 14,5 տոկոսով գերակատարել բյուջեի եկամուտները։ Այդ մասին մայիսի 31-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ։

 Երկուշաբթի, 30 Մայիսի 2022,

Արմինֆո.

FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Փարիզ եւ Լիոն
 Երկուշաբթի, 30 Մայիսի 2022,

Արմինֆո. FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան,  Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Միրզոյան. Հնդկաստանի սրընթաց առաջընթացը պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար
 Երկուշաբթի, 30 Մայիսի 2022,

Արմինֆո.Հնդկաստանն ու Հայաստանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը  հնդկական «ՎԻՈՆ»-ին հարցազրույցում:

Կանխատեսում. Մոսկվան չի խոչընդոտի դեպի Հայաստան իրանական գազի սվոփ-մատակարարումներին
 Երկուշաբթի, 30 Մայիսի 2022,

Արմինֆո.Չնայած հայ-իրանական հարաբերությունների ավանդական բարձր քաղաքական մակարդակին՝ դրանց առեւտրատնտեսական մասը, նույնպես ավանդաբար, կաղում է։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել փորձագետ-իրանագետ Արմեն Վարդանյանը։

Միրզոյան. Հայաստանը բավականին նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժը և հեռանկարային դերը "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ում
 Երկուշաբթի, 30 Մայիսի 2022,

Արմինֆո. Հայաստանը բավականին նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժը եւ հեռանկարային դերը "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական "Վիոն"-ին հարցազրույցում անդրադառնալով "Հյուսիս-Հարավ" նախագծի եւ Չաբահար նավահանգստի նախագծին Երեւանի միանալու վերաբերյալ կարծիք հայտնելու խնդրանքին։

ԻԻՀ ԱԳՆ ղեկավար. "Պարսից ծոց-Սեւ ծով" միջանցքը՝ Իրանի եւ Սեւ ծովի տարածաշրջանի միջեւ առեւտրալոգիստիկ համագործակցության դրական իրադարձությունների աղբյուր
 Երկուշաբթի, 30 Մայիսի 2022,

Արմինֆո."Պարսից ծոց-Սև ծով" միջազգային միջանցքի մասին համաձայնության փաստաթղթերի ստորագրումն Իրանի Իսլամական Հանրապետության և Սև ծովի տարածաշրջանի միջև առևտրալոգիստիկ համագործակցության ոլորտում դրական իրադարձությունների աղբյուր է:

Հայաստանը կես տարով արգելք է սահմանել մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար
 Շաբաթ, 28 Մայիսի 2022,

Արմինֆո.Հայաստանը կես տարով արգելել է մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանումը երկրից։ Պատճառը սեփական պարենային անվտանգության ապահովման պահանջներն են։

 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո.

Փաշինյան. ԵԱՏՄ-ում խոչընդոտների կրճատման գրավականը կլինեն տնտեսությունների եւ արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունները՝ երրորդ երկրների շուկաներ դուրս գալու նպատակով
 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր
 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո.Հաջորդ շաբաթ Երևանը հյուրընկալելու է EMERGE և HeyGrowth միջազգային ՏՏ համաժողովներին, որոնց, որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է նաև Team Telecom Armenia-ն։ Ընկերությունը տելեկոմ օպերատոր լինելուց զատ հաստատուն դիրք է գրավում նաև թվային ուղղություններում՝ աջակցելով երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը։

«Հայաստանում տեղի ունեցող տեխնոլոգիական միջոցառումները, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացումը մշտապես մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ մեր երկիրը թեև փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ է շարժվում այս ոլորտում՝ կարողանալով նաև գրավել միջազգային խաղացողների ուշադրությունը»,- ասաց Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

Պրոդուկտների մշակման ուղղությամբ իրականացվող HeyGrowth Conference-ն այս տարի ունենալու է ավելի քան 300 մասնակից 250 ընկերություններից, որոնք քննարկումներ են ծավալելու պրոդուկտների աճի ու զարգացման այս տարվա տենդենցների և հնարավորությունների շուրջ, իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները ներկայացնող բանախոսները կիսվելու են իրենց case study-ներով ու հաջողության պատմություններով։

Իրանցի դիվանագետ. Հնարավոր է, որ ապագայում Իրանի եւ Հայաստանի միջեւ գազի սվոփի տեսքով նոր համագործակցություն լինի
 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո. Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հավանական է համարում մոտ ապագայում Իրանի և Հայաստանի միջև գազի սվոփի տեսքով նոր համագործակցությունը:

Շվեյցարիան 12 մլն ֆրանկ կուղղորդի Հայաստանի լեռնային շրջանների ֆերմերներին աջակցելու համար
 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո.Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) 2022 թվականի մայիսի 27-ին հաստատել է 12 մլն (CHF) շվեյցարական ֆրանկ արժողությամբ դրամաշնորհ՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող միջամտության համար, և սկսել է միջազգային մրցույթային գործընթաց՝ իրականացնող գործընկերոջը որոշելու համար։ Այդ մասին ասվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան եւ Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։

Երեւանում կկառուցվի նոր միկրոշրջան՝ անտառ պուրակով եւ անհրաժեշտ ենթակառուցվածքով
 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է շինարարական հրապարակ և տեղում ծանոթացել Երևանի Տիչինայի փողոցին և Հյուսիս-հարավ մայրուղուն հարող թաղամասում մեկնարկած քաղաքաշինական ծրագրին։

Huawei-ը Հայաստանում ՏՀՏ ոլորտի տաղանդավոր երիտասարդներին աջակցության ծրագիր է գործարկել
 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո. Հեռահաղորդակցության ոլորտում չինական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Huawei-ը, Հայաստանում գործարկել է "Ապագայի ծիլեր - 2022" ծրագիրը ՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ուսուցման նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո.

 Ուրբաթ, 27 Մայիսի 2022,

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը համարում է տնտեսական զարգացման հիմքերից մեկը
 Հինգշաբթի, 26 Մայիսի 2022,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

Արտ. փոխարժեքները
23.03.2026
RUB4.590.10
USD377.38-0.12
EUR433.61-2.70
GBP500.59-4.35
CAD274.46-0.59
JPY23.65-0.13
CNY54.61-0.19
CHF475.47-3.53