"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո.«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել Կառամատույց 1-ից (ՄՂՈՒ-MTWY) մինչև ղեկուղի «Ալֆա» (ՂՈՒ-TWY A) ընկած հատվածը, որը չէր գործում 1970-ական թվականներից։

Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո. Վայոց ձորում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հանդիպումը տարածաշրջանի զբոսաշրջային կլաստերի ներկայացուցիչների հետ:

Ստամբուլում քննարկվել են Կարս-Գյումրի երկաթգծի վերագործարկման հնարավորությունները
 Երկուշաբթի, 1 Դեկտեմբերի 2025,

Արմինֆո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։

Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ»  արշավը։

Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ առաջարկելով հաճախորդներին ամենազեղչառատ ժամանակահատվածում իրականացնել առցանց կամ անկանխիկ գնումներ ամերիկյան լավագույն առևտրի կետերում և օգտվել առավելություններից՝

Նոր բաժին Idram&IDBank-ում
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա: Idram&IDBank հավելվածում` հենց գլխավոր էջում առանձնացված «Շոփինգ» բաժնում, կարող եք գտնել ճանաչված բրենդների լավագույն առաջարկները մեկ վայրում։ Այս ծառայությունը մատուցում է Dropp.Market-ը։

Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
 Կիրակի, 30 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Եկեք համաձայնենք՝ երբեմն լինում են դեպքեր, երբ մեր նախընտրած ու սիրելի իրերը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չեն հայտնվում մեր ձեռքերում։ Պատճառները տարբեր են՝ խանութներով շրջելու ժամանակ չունենք, չկան անհրաժեշտ միջոցներն ու բացակայում է տրամադրությունը։

Փաշինյան․ 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի Հայաստանի տնտեսական քաղաքականության դոկտրինը
 Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025,

Արմինֆո 2026 թվականին կառավարության առաջին նիստում կընդունվի տնտեսական քաղաքականության դոկտրինը, որի նախագիծը վերջնական փուլում է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Wizz Air․ Airbus A320 ինքնաթիռների ծրագրային ապահովումը թարմացվել է, և ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի
 Շաբաթ, 29 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդել է, որ գիշերվա ընթացքում կատարել Է Airbus-ի կողմից պահանջվող ծրագրային ապահովման բոլոր թարմացումները Airbus A320 ընտանիքի բոլոր ինքնաթիռներում։

 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

FLYONE ARMENIA-ն 70 մլն դոլար է ներդրել երեք Airbus A320 ինքնաթիռ ձեռք բերելու համար
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը Avia Solutions Group-ից սեփականության իրավունքով ձեռք է բերել երեք Airbus A320 տիպի օդանավ:

 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

Ռուբեն Սիմոնյան. Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա է զգալի ներուժ մի շարք ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ 

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը  դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 24-28-ը դոլարային գործարքների անկումը շարունակվել է, իսկ ռուբլով գործարքները սկսել են աճել։ Եվրոյով գործարքներ արդեն յոթ ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների անկումն արագացել է 5%-ից մինչև 24%, իսկ ռուբլով գործարքների թրենդը 36% անկումից հասել էլ 57% աճի։ Դա ապահովել է ռուբլով գործարքների շաբաթական ծավալի  1,2 անգամ գերակայությունը դոլարային գործարքների նկատմամբ, մինչդեռ, նախորդ երկու շաբաթներին ծավալով գերազանցել են դոլարային գործարքները ՝ ռուբլով գործարքներից խզումը 1,2 անգամից հասցնելով 1,7 անգամի։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ստամբուլում մասնակցել է "Zero Waste Forum"  համաշխարհային համաժողովին
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում մասնակցել է "Zero Waste Forum" («Զրոյական թափոններ») համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

INLIMA. Հայաստանում մեկնարկում է տոհմային անասունների զարգացման և արոտավայրերի երթուղիների բարելավման խոշոր ծրագիր
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.Շվեյցարիայի ռազմավարական զարգացման գործակալությունը (SDA - Strategic Development Agency) Հայաստանում մեկնարկում է "Նորարարական անասնաբուծություն. կենդանիների միգրացիա, բուծում և շուկաներ" (INNOVATIVE LIVESTOCK MANAGEMENT: ANIMAL MIGRATION, BREEDING & MARKETS-INLIMA) ծրագիրը: Ծրագրի ղեկավար Վահե Հովհաննիսյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ վերջինիս իրականացման համար ընտրվել են երկրի 7 մարզեր' Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Արմավիր, Արագածոտն, Արարատ և Շիրակ:

ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.  ԱրարատԲանկը մասնակցել է Social Impact Award (SIA) 2025 թվականի գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-21-ը՝ Լյուբլյանայի Ռոգ կենտրոնում, որտեղ հատվում են ստեղծագործական միտքը, ձեռնարկատիրությունն ու սոցիալական ազդեցությունը:

Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը․ ՏԿԵ նախարար
 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցվացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։

 Ուրբաթ, 28 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.

IDBank-ը հայտարարում է 50 կրթաթոշակ ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացի համար
 Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025,

Արմինֆո.IDBank-ը սկսում է ֆինանսական գրագիտության հերթական դասընթացների շարքը Oogway սուպերհերոսների դպրոցի հետ՝ ապահովելով 50 կրթաթոշակ։

Արտ. փոխարժեքները
18.03.2026
RUB4.53-0.06
USD377.39-0.07
EUR435.551.28
GBP504.041.15
CAD275.530.01
JPY23.740.02
CNY54.910.12
CHF480.200.52