Երկուշաբթի, 21 Մարտի 2022,
Արմինֆո.ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ոչ միայն ռիսկ չի տեսնում 2022 թվականի առաջին եռամսյակում հարկերի հավաքման առումով, այլեւ հույս ունի, որ պլանային ցուցանիշը կգերակատարվի: Այդ մասին նա հայտարարել է մարտի 21-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
|
Երկուշաբթի, 21 Մարտի 2022,
Արմինֆո.Հայաստանում պարենային անվտանգության ապահովման առնչությամբ խնդիրներ չեն լինի։ Մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում այդպիսի համոզմունք է հայտնել ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
|
Երկուշաբթի, 21 Մարտի 2022,
Արմինֆո.Ռուս-ուկրաինական շարունակվող ճգնաժամի առնչությամբ Հայաստանի Կենտրոնական բանկը ինֆլյացիայի հետագա աճ է կանխատեսում։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ։
|
Երկուշաբթի, 21 Մարտի 2022,
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը չի գնա ծախսերի կրճատման, նույնիսկ, համաշխարհային տնտեսության տուրբուլենտության պայմաններում։ Մարտի 21-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
|
Երկուշաբթի, 21 Մարտի 2022,
Արմինֆո. 2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարումն ամենաբարձրն էր վերջին տարիներին' կազմելով ճշգրտված ծրագրի 92,3% - ը, եւ ի սկզբանե 216,3 մլրդ դրամ սահմանված տարեկան ծրագրի 100%:
|
Շաբաթ, 19 Մարտի 2022,
Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է արտարժույթով Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը ("ԹԴՎ") "B+" մակարդակում' "Կայուն" կանխատեսմամբ: Միևնույն ժամանակ, գործակալությունը վատթարացրել է ՀՆԱ աճի կանխատեսումը և ակնկալում է ՀՀ ԿԲ թույլատրելի միջակայքի վերին սահմանից բարձր գնաճը: Այս մասին հաղորվում է Fitch Ratings-ի կայքում։
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո. Դեպի Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի մարտի 26-ը ՝ Մոսկվայի ժամանակով 03:45-ին, հաղորդում է "Ռոսավիացիան":
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Այս պահին չկա որեւէ միջազգային կազմակերպության կամ առանձին երկրի կողմից սահմանված պաշտոնական արգելք՝ եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ Հայաստանի առեւտրային բանկերի աշխատանքի համար:
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Հավաքագրվող ներմուծման մաքսատուրքերը Ղազախստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն բաշխվելու և հաշվեգրվելու են ԱՄՆ դոլարով՝ ինչպես նախկինում: Նման որոշում է կայացվել նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։
|
|
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի համաձայնե Կենտրոնական բանկի գնահատականին, որը վերանայել է 2022 թվականի ՀՀ տնտեսության աճի կանխատեսումը՝ 5,3%-ից մինչեւ 1,6%: Որպես ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազման հիմնական պատճառ ՝ կարգավորիչը նշել է ՌԴ-ից արտահանման ծավալների, արդյունաբերության անկումն ու շինարարության ոլորտի կտրուկ դանդաղումը։
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Հայաստանի կոնոմիկայի նախարարությունը հնարավորություններ է տեսնում վերջերս կանգեցված Թեղուտի լեռնահանքային կոմբինատի հարցը լուծելու համար, որը պատկանում է արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ՎՏԲ-ին: Այդ մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաղորդել է CivilNet-ին հարցազրույցում։
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ցավով է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին Կենտրոնական բանկի որոշումը, քանի որ մենք դեմ ենք տնտեսական աճը զսպող ցանկացած գործողության:
|
|
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել ներմուծման մաքսատուրքից վեց ամսով ազատել պարենամթերքը եւ դրանց արտադրության մեջ օգտագործվող ու ապրանքները:
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել փուլ առ փուլ ազգային արժույթներով հաշվարկների անցնելու վերաբերյալ: Այդ մասին "Ռոսիա-24" հեռուստաալիքի եթերում հաղորդել Է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
|
|
|
Ուրբաթ, 18 Մարտի 2022,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում:
|
Հինգշաբթի, 17 Մարտի 2022,
|
Հինգշաբթի, 17 Մարտի 2022,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ մարտի 17-ին, հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակության հետ: Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Գվինդաձեն նախարարին է ներկայացրել ՎԶԵԲ ավագ բանկիր Գեորգի Ախալկացիին, ով այս տարվա մայիսից կստանձնի ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարի պաշտոնը:
|