Շենգավիթում նախատեսվում է կառուցել ավտոբուսների նոր հավաքակայան
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում:

Սևան համայնքում արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման գործում կներդրվի  48 մլն եվրո
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:

Հայաստանը հայտարարել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Այսօր հայտարարվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը:  Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մինչ օրակարգի հարցերի քննարկումը ներկայացնելով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները:

ԿԶԵՀ-ը Հայաստանին 518 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի աշխատանքի էլեկտրոնային բորսայի կայացման համար
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) Հայաստանին 518 հազար դոլարի դրամաշնորհ կտրամադրի աշխատանքի էլեկտրոնային բորսայի կայացման համար: Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Սեյրան Սարգսյան. Բանկերի կողմից սեփական պրոցեսինգային կենտրոնների ստեղծումը լրացուցիչ մրցակցություն է հաղորդում ոլորտին
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.Սեփական պրոցեսինգի առկայությունը բանկերում բավականին ծախսատար, բարդ և աշխատանքային ռեսուրսներ պահանջող գործընթաց է, բայց, կարծում եմ, որ բանկերն ունեն իրենց հիմնավորումները, երբ դիմում են նման որոշման: Փետրվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան cashback Visa քարտերով գնումներ կատարելիս
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարային համակարգը մեկնարկել են #boomerangcashback համատեղ ակցիան Visa քարտապանների համար։ Բանկի հաճախորդները կկարողանան բոնուսային միավորներ կուտակել և փոխանակել դրանք cashback-ի հետ: Ակցիան գործում է մինչև 15.05.2022թ․

ՀԲՄ. Հայաստանը ներգրավված է միջազգային բանկային վճարումների այլընտրանքային համակարգերի մշակման գործում
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը՝ տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման միջազգային միջբանկային համակարգից (SWIFT) նրա հնարավոր անջատման առումով, լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ երկու երկրների տնտեսությունների ինտեգրվածության բարձր մակարդակի պատճառով։

 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.

ՀԲՄ. Տնտեսության եւ բնակչության վարկունակության նվազումը բացասաբար է անդրադարձել վարկավորման ծավալների վրա
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումները 2021 թվականին կրճատվել են 5,1% - ով կամ 214 մլրդ դրամով' կազմելով 3,9 տրլն դրամ: դրամ: Այդ մասին փետրվարի 16-ին Հայաստանի բանկային համակարգի 2021 թվականի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։ Մեկ տարի առաջ՝ 2020 թվականին, նրա խոսքով, երկրի բանկերի վարկային ներդրումները 14 տոկոս աճ էին ցուցադրել:

Պետությունը պետք է դիվերսիֆիկացնի օտարերկրյա ներդրումների աղբյուրները. վրացի փորձագետ
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.: "Ես ըմբռնումով եմ մոտենում այն մտահոգությանը, որը բխում է Հայաստանի հասարակայնությունից՝ Թուրքիայի հետ սահմանների բացման առնչությամբ",  - հայտարարել է պրոֆեսոր, Ահաբեկչության և քաղաքական բռնության հետազոտման կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան՝ "Սպուտնիկ Արմենիա" գործակալությունում հեռուստակամուրջի ժամանակ։

"Մենք կկորցնենք տեղական արտադրությունը". փորձագետը՝ Թուրքիայի հետ հաղորդակցությունների բացման հետեւանքների մասին
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.: Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում անխուսափելի է տնտեսական էքսպանսիան ոչ միայն Հայաստանի գյուղատնտեսության, այլեւ արդյունաբերության ոլորտներում։ Նման կարծիք է հայտնել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, "Այլընտրանք" հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը՝ փետրվարի 16-ին "Արդյոք Հայաստանին սպառնում է աջարիզացում" թեմայով հեռուստակամուրջի ժամանակ  պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան լրացուցիչ 5% զեղչ ապառիկ վարկավորմամբ գնումների դեպքում
 Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022,

Արմինֆո.Մինչև փետրվարի 21-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ գնումներ կատարելու դեպքում հաճախորդները կստանան զեղչ: Զեղչը կկազմի վարկի գումարի 5%-ը:

 Երեքշաբթի, 15 Փետրվարի 2022,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 15 Փետրվարի 2022,

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարություն. Հայաստանից պտուղբանջարեղենի արտահանումը գերազանցել է 2019 եւ 2020 թվականների ծավալները
 Երեքշաբթի, 15 Փետրվարի 2022,

Արմինֆո. 2021 թվականին գյուղատնտեսության ոլորտը գրանցել է 1,1 տոկոս անկում (2020թ. 1,4 տոկոս աճի փոխարեն), ինչը, հիմնականում, պայմանավորված էր հացահատիկի արտադրության ծավալների նվազմամբ: Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի ամփոփիչ տվյալները:

Հագուստ ներկրողները չեն վճարել 1,5 մլրդ դրամի հարկեր. ՊԵԿ
 Երեքշաբթի, 15 Փետրվարի 2022,

Արմինֆո.նտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քրեադատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսավարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ:

Կանխատեսում. Առողջացնելով տնտեսությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ճկունություն կհաղորդի Հայաստանի արտաքին քաղաքականությանը
 Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022,

Արմինֆո. Դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Թուրքիայի հետ և բացելով սահմանները թուրքական կապիտալի համար՝ Հայաստանի ղեկավարությունն, առաջին հերթին, առողջացնելու է տնտեսությունը։ Եվ Վրաստանի օրինակով ես բոլորովին չեմ կարծում, որ այդ ամենը կարող է Հայաստանին սպառնալ թուրքական էքսպանսիա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների դոկտոր, կոնֆլիկտաբան Ամիրան Խևցուրիանին:

Ֆինանսների նախարարությունում քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները
 Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022,

Արմինֆո. Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 14-ին, ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:

Արտ. փոխարժեքները
20.03.2026
RUB4.490.08
USD377.500.00
EUR436.313.17
GBP504.943.62
CAD275.050.20
JPY23.780.06
CNY54.800.06
CHF479.004.40